Համլետ Մինասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համլետ Մինասյան
Ծնվել է1923
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել է1994
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ

Համլետ Վաղարշակի Մինասյան (1923, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 1994), հայ նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1938-1942 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստական տեխնիկումում, մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1951 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1953 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ Գործերից են՝ «Գյուղական բակ», «Կուրթանի ձորը», «Վերջալույսը Սևանում», «Գարունը լեռներում», «Լոռվա ձորը»։ Կատարել է Շիրվանզադեի «Պատվի համար» պիեսի և «Արտիստը» վիպակի ձևավորումները[1]։ Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան», Դանիել Դզնունի, «Լույս» հրատարակչություն, Երևան, 1977 թ.:
  2. Համլետ Մինասյանի ստեղծագործություններից ՀԱՊ-ում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]