Համլետ Կարայան
Համլետ Սուրենի Կարայան | |
---|---|
Ծնվել է | 1945 հուլիսի 10 Հայաստան Աչաջուր, Տավուշի մարզ |
Մահացել է | ապրիլի 26, 2020[1] (74 տարեկան) |
Ազգություն | Հայ |
Մասնագիտություն | Կիսահաղորդչային ֆիզիկա էլետրոնիկա |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր |
Երեխա(ներ) | Սուրեն Կարայան |
Համլետ Սուրենի Կարայան (նոյեմբերի 8, 1945, Աչաջուր, Իջևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 26, 2020[1]), ֆիզիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1986), պրոֆեսոր (1988), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2006)։
ՀՀ պետական գործիչներ Սուրեն և Խաժակ Կարայանների հայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1968 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը, 1968 թվականին՝ Գիտությունների ակադեմիայի ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրան։ 1970-1980 թվականներին եղել է Խորհրդային Հայաստանի ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող, 1991-1994 թվականներին՝ Իջևանի պետական քոլեջ-համալսարանի ռեկտոր, 1994-1996 թվականներին՝ Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի տնօրեն, 1988 թվականից՝ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի օպտիկայի ամբիոնի պրոֆեսոր[2][3]։ 1979 թվականից 049 Մասնագիտական խորհրդի անդամ է, «Armenian Journal of Physics» հանդեսի խմբագրական կոլեգիայի անդամ։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մշակել է էլեկտրոնախոռոչային պլազմայի ընդհանրացված տեսությունը։ Հայտնաբերել է պլազմադաշտային փոխազդեցության էֆեկտը և դրա հիման վրա առաջարկել կիսահաղորդչային բազմավիճակ ու բազմագործառույթ սարք՝ պոլիստոր։ Նախագծել է պոլիստորային բազմարժեք ինֆորմացիոն համակարգեր և համակարգիչներ։ Հաշվարկել է բազմաշերտ կառուցվածքներում ներքին ֆոտոէֆեկտի հիման վրա աշխատող արդյունավետ արևակայաններ[4]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԵՊՀ ոսկե մեդալ
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- R. S. Asatryan, H. S. Karayan, N. R. Khachatryan, L. H. Sukoyan, On one method of distant infrared monitoring (Հեռահար ինֆրակարմիր մոնիտորինգի մի մեթոդի մասին), 2010 թ.[5].
- Հ. Ս. Կարայան։ Ֆիզիկայի դասագիրք և ձեռնարկ 10-11։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Կյանքից հեռացել է ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Համլետ Կարայանը
- ↑ ՀՀ ԳԱԱ, Թղթակից անդամներ
- ↑ «Համլետ Կարայանի մասին ԵՊՀ կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «On one method of distant infrared monitoring (Հեռահար ինֆրակարմիր մոնիտորինգի մի մեթոդի մասին)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 14-ին.
|