Համլետ Գևորգյան (պատմաբան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Համլետ Գևորգյան
Ծնվել էմարտի 1, 1951(1951-03-01)
Մելիքգյուղ, Հայաստան
Մահացել էհունիսի 24, 2020(2020-06-24)[1] (69 տարեկան)
Երևան, Հայաստան[2]
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունպատմաբան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան

Համլետ Գևորգյան (մարտի 1, 1951(1951-03-01), Մելիքգյուղ, Հայաստան - հունիսի 24, 2020(2020-06-24)[1], Երևան, Հայաստան[2]), հայ պատմաբան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1951 թ. մարտի 1-ին Ապարանի շրջանի Մելիք գյուղում։ 1968 թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ 1970-1972 թթ. ծառայել է ԽՍՀՄ բանակում։ 1972-1974 թթ. որպես բանվոր աշխատել է Աշտարակում։ 1974-1979 թթ. սովորել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի փիլիսոփայության բաժնում։ 1979-1982 թթ. աշխատանքի է անցել Նաիրիի շրջանի թիվ 5 երեկոյան միջնակարգ դպրոցում որպես ուսմասվար։ Միաժամանակ փիլիսոփայություն է դասավանդել Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտում։ 1982-1991 թթ. եղել է ուսուցիչների կատարելագործման հանրապետական ինստիտուտի հասարակագիտության ամբիոնի ավագ դասախոս։ 1991 թ. ընտրվել է «Հայ շինական» բարեգործական միության նախագահ։ Զուգահեռաբար հայոց պատմություն է դասավանդել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում և Վալերի Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում։ Մասնակցել է Արցախյան պատերազմին։ Պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։ 1999 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող։ 2002 թվականից համատեղության կարգով Երևանի Պետական Ճարտարագիտական համալսարանի պատմության և քաղաքագիտության ամբիոնի դասախոս է, 2006 թվականից՝ դոցենտ։

Հեղինակ է 10 պատմագիտական մենագրության (Նիկոլ Դուման», (Երևան, 2002, 2003), Դրո (Երևան, 1999, 2000, 2007), «Սեբաստացի Մուրադ» (Երևան, 2003), «Սեդրակ Ջալալյան» (Երևան, 2009), «Ազատագրական պայքարի հերոսապատումից» (Երևան, 2006), «էջեր հայոց ազատամարտի» (Երևան, 2005, 2010), «Պետոն» (Երևան, 1994), «Յապոն (Հովհաննես Պարոնյան). գործը և հուշերը» (Երևան, 2011), երեք գիտաուսումնական աշխատանքների և բազմաթիվ հոդվածների։ 2011 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն, 2012 թ. ստացել պրոֆեսորի գիտական կոչում։ Գիտական հետաքրքրությունների շրջանակում են 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայ ազգային - ազատագրական պայքարի հիմնախնդիրները։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է «Շուշիի ազատագրման» և «Դրաստամատ Կանայան» մեդալներով։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երևանի պետական համալսարանի 90-ամյա պատմության ֆակուլտետը, խմբ. Էդիկ Գ. Մինասյան, Երևան, ԵՊՀ, 2009, էջ 321։