Համլետ Անդրեասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Անդրեասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Համլետ Արշավիրի Անդրեասյան
4 հունիսի, 1955 - 28 հոկտեմբերի, 1992
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Առաջաձոր, Մարտակերտի շրջան
Մահվան վայրԼՂՀ Սրխավենդ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Համլետ Անդրեասյան (4 հունիսի, 1955, Առաջաձոր, Մարտակերտի շրջան - 28 հոկտեմբերի, 1992, Սրխավենդ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համլետ Անդրեասյանը ծնվել է 1955 թ. հունիսի 4-ին Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է Առաջաձորի կենցաղսպասարկման կոմբինատում որպես հյուսն։ 1989 թ-ից արցախյան շարժման մասնակիցների շարքում էր։ Մասնակցել է պաշտպանական ու ազատագրական մարտերին։ Զոհվել է 1992 թ հոկտեմբերի 28-ին Սրխավենդի համար մղված մարտում։ Հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է Առաջաձորի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Համլետ Անդրեասյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 3-ին.