Համիլկար Կաբրալ
Համիլկար Կաբրալ պորտ.՝ Amílcar Cabral | |
---|---|
Ծննդյան անուն | Համիլկար Կաբրալ |
Ծնվել է | սեպտեմբերի 12, 1924[1][2] |
Ծննդավայր | Բաֆատա, Պորտուգալական Գվինեա |
Վախճանվել է | հունվարի 20, 1973 (48 տարեկան հասակում) |
Վախճանի վայր | Կոնակրի, Գվինեա |
Գերեզման | Fortaleza de São José da Amura |
Գրական անուն | Զասսի Աբել |
Մասնագիտություն | Կանաչ հրվանդանի կղզիների ազգային-ազատագրական շարժման գործիչ |
Քաղաքացիություն | Պորտուգալիա |
Կրթություն | Բարձրագույն գյուղատնտեսային ինստիտուտ Լիսաբոնում (Պորտուգալիա) |
Գրական ուղղություններ | anticolonialism? |
Կուսակցություն | Աֆրիկյան կուսակցություն Գվինեայի և Կաբո Վերդեի անկախության համար և Անգոլայի ազատագրության ժողովրդական շարժում |
Պարգևներ | |
Զավակներ | Iva Cabral?[3] |
Amílcar Cabral Վիքիպահեստում |
Կաբրալ Համիլկար (պորտ.՝ Amílcar Cabral), կեղծանունը՝ Աբել Զասսի (պորտ.՝ Abel Djassi, սեպտեմբերի 12, 1924[1][2], Bafatá, Պորտուգալական Գվինեա - հունվարի 20, 1973[2][4][5][…], Tsévié, Maritime, Տոգո[1] և Կոնակրի, Գվինեա), Գվինեա Բիսաուի և Կանաչ Հրվանդանի կղզիների ազգային-ազատագրական շարժման գործիչ։ Գվինեայի և Կանաչ հրվանդանի կղզիների անկախության աֆրիկյան կուսակցության (որը 1963 թվականից գլխավորել է պորտուգալական գաղութարարների դեմ ուղղված զինված պայքարը) հիմնադիրներից մեկն է (1956) և գլխավոր քարտուղարը։ Եղել է ԽՍՀՄ ԳԱ Աֆրիկայի ինստիտուտի պատվավոր դոկտոր (1971)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1924 թվականի սեպտեմբերի 12-ին Բաֆատա քաղաքում (Պորտուգալական Գվինեա)։ Նրա հայրը՝ Վասկո Կաբրալը եղել է պաշտոնյա և պլանտատոր։ Իր որդուն նա անվանել է ի պատիվ Համիլկար Բարկայի՝ Հաննիբալի հոր։ Կարբալը ավարտել է Սան-Վիսենտի ճեմարանը և Լիսաբոնի Բարձրագույն գյուղատնտեսային ինստիտուտը։ Նա հարգանքով էր վերաբերվում պորտուգալական մշակույթին, ասում էր․
Պորտուգալերենը ամենալավն է, ինչ մեզ թողել են պորտուգալացիները։ |
1948 թվականին նա միանում է ազգային-ազատագրական շարժմանը պորտուգալական գաղութարարների դեմ։ 1956 թվականին նա առաջնորդեց Աֆրիկայի՝ Գվինեայի և Կանաչ հրվանդանի անկախության կուսակցությունը։ 1963 թվականի հունվարից նա ներկայանում է Հեղափոխական ժողովրդական զինված ուժերի ռազմական խորհրդի նախագահ։
1972 թվականի դեկտեմբերին նա Գերագույն խորհրդի նախագահ Գեորգաձեի հետ Ժամանեց Ղրիմ՝ ԽՍՀՄ-ի ստեղծման 50-ամյակին։
1973 թվականի հունվարի 20-ին՝ մոտ ժամը 23։00-ին, երբ Կաբրալը վերադառնում էր տուն Կոնակրիի (Գվինեա) լեհական դեսպանատանը կայացած հանդիպումից հետո, նա իր կնոջ և մի քանի աշխատակիցների հետ ձերբակալվում է գաղութարարների գործակալների կողմից։ Կաբրալին սպանում են՝ կրակելով գլխին, իսկ մյուս ձերբակալվածներին ուղարկում են Բիսաու քաղաք։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Игнатьев O.K. Амилкар Кабрал — сын Африки. М., 1975.
- Игнатьев O.K. Амилкар Кабрал — сын Африки. М., 1975.
- Хазанов, Анатолий Михайлович «Поколение Кабрала»։ путь в революцию // Новая и новейшая история. 2012. № 3. С. 159-184.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 153)։ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Кабрал Амилкар // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Peterson C. Encyclopædia Britannica
- ↑ http://m.redeangola.info/especiais/em-memoria-de-cabral/
- ↑ 4,0 4,1 Internet Philosophy Ontology project
- ↑ 5,0 5,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.