Համիլկար Առաջին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համիլկար Առաջին
Դիմանկար
Մահացել էմ. թ. ա. 480
Մահվան վայրՀիմերա, Տերմինի Իմերեզե, Պալերմո, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն
Քաղաքացիություն Կարթագեն
Մասնագիտությունկառավարիչ
Ծնողներհայր՝ Հանո
Երեխաներժիսկոն և Հանո[1]

Համիլկար Առաջին (- մ. թ. ա. 480, Հիմերա, Տերմինի Իմերեզե, Պալերմո, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն), Կարթագենի թագավոր՝ հինգերորդ դարի սկզբին՝ Մագոնիդների ցեղից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համիկլարը Հաննոնի որդին էր։ Նրա պապը Մագոն Առաջինն էր՝ Մագոնիդների տոհմի հիմնադիրը։Ըստ Հերոդոտոսի,Համիլքարը մի սիրակուսցի կնոջ որդի էր, ով թագավոր դարձավ բացառիկ քաջության շնորհիվ[2]։

Երբ Համիլքարը Կարթագենի սուֆետ էր(գլխավոր մագիստրատոս),նրան տվեցին մի մեծ բանակի հրամանատարություն, որը մեր թվարկությունից առաջ 480 թվականին դաշնակցելով Տերիլլիուսի (Հիմերայի աքսորված բռնակալ) և Անաքսիլայի (Ռեգիուսի տիրակալ) հետ՝ նա ներխուժեց Սիցիլիա՝նպատակ ունենալով տապալել Սիրակուզայում տիրող Գելոնին։ Հնարավոր է նաև, որ Համիլքարը պարսից արքա Քսերքսես առաջինի դաշնակիցն էր և նպատակ ուներ օգնելու նրան հույների հետ պատերազմում։ Հերոդոտոսը գրում է, որ կարթագենացիները պարտվեցին Սիցիլիայի հույներին նույն օրը,ինչ պարսիկները Սալամինի հայտնի ճակատամարտում։ Ըստ Հերոդոտոսի Համիլքարը անհետացավ ճակատամարտի ընթացքում, բայց կարթագենացիները պնդում էին, որ Համիլքարը զոհեր է տալիս ճակատամարտի բարենպաստ արդյունքի համար, բայց տեսնելով բանակի պարտությունն ու իր զինվորների փախուստը նետվելով կրակը,այսպիսով մահացավ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lenschau T. Hanno 2 (գերմ.) // Kategorie:RE:Band VII,2 — 1912.
  2. Геродот. История (книга VII, глава 166).
  3. Геродот. История (книга VII, глава 167).

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Hazel, John. Hamilcar // Who’s who in the Greek World. — Routledge, 2000.