Համիդ Սուլթանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Համիդ Սուլթանով
ադրբ.՝ Həmid Həsən oğlu Sultanov
Famous People Azerbaijan Polician G.Sultanov.jpg
Ծնվել էմայիսի 26, 1889(1889-05-26)
ԾննդավայրŞınıx, Գետաբեկի շրջան, ԱԽՍՀ
Մահացել է1938
Մահվան վայրԲաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Flag of the Azerbaijan Soviet Socialist Republic.svg ԱԽՍՀ
ԱԽՖՍՀ
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինAyna Sultanova?
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ

Համիդ Հասան օղլի Սուլթանով, (1889-1939), Ադրբեջանում սովետական իշխանության հաստատման պայքարի մասնակից, կուսակցական և պետական գործիչ։ Կոմունիստական կուսակցության անդամ 1907 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1909-1913 թվականներին սովորել է Լայպցիգի պոլիտեխնիկական ինստիտուտում։ Եղել է «Հումմեթ» բոլշևիկյան կազմակերպության ղեկավարներից, կոմիտեի անդամ։ 1918 թվականին կռվել է մուսավաթական խռովարարների դեմ, եղել է հակասովետական բանդաների դեմ պայքարի գծով արտակարգ կոմիսար։ Աստրախանում մասնակցել է սպիտակ գվարդիականների դեմ մղվող կռիվներին։ 1919 թվականին ընտրվել է Կովկասյան երկրային կոմիտեի անդամ, Ադրբեջանի կոմկուսի I համագումարում՝ Կենտրոնական կոմիտեի անդամ, Ադրբեջանում սովետական կարգեր հռչակվելուց հետո՝ ռազմական հեղաշրջական կոմիտեի անդամ։ Գյանջայում մուսավաթական խռովության ջախջախման գործում ցուցաբերած արիության համար պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։ Սուլթանովը կուսակցական և պետական ղեկավար աշխատանք է տարել ԱԽՍՀ-ի մի շարք ժողկոմատներում։ Ընտրվել է Ադրբեջանի կոմկուսի Կենտրոնական կոմիտեի, Անդրկովկասյան Երկրային կոմիտի, ԱԽՍՀ-ի, ԱՍՖՍՀ-ի, ԽՍՀՄ-ի կենտրոնական գործնական կոմիտեների անդամ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 185 CC-BY-SA-icon-80x15.png