Համզա Աբդելքարիմ
|
| |||
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | հունվարի 1, 2008 (18 տարեկան) | ||
| Ծննդավայր | Մանսուրա, Եգիպտոս | ||
| Հասակ | 184 սանտիմետր | ||
| Քաշ | 150 կգ | ||
| Դիրք | հարձակվող | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Համզա Մոհամեդ Աբդելքարիմ Է Սելիմ (,հունվարի 1, 2008, Մանսուրա, Եգիպտոս), եգիպտացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, ով խաղում է հարձակվողի դիրքում «Բարսելոնա Աթլետիկ» ակումբում և Եգիպտոսի ազգային հավաքականում։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա նախկինում հանդես է եկել Կուալա Լումպուր ֆուտբոլային ակումբը Մալայզիայում ապրելու ժամանակահատվածում, այն բանից հետո, երբ 8 տարեկանում սկսել էր խաղալ Փոքրերի ֆուտբոլային լիգայում։ 2016 թվականին նա նվաճել է իր առաջին Կուալա Լումպուրի գավաթը[1]։
Աբդելքարիմը 2020 թվականին միացել է «Ալ Ահլիի» ակադեմիային՝ հաջողությամբ անցնելով ակումբի փորձաշրջանը։ Նա առաջին անգամ հրավիրվել է «Ալ Ահլիի» հիմնական թիմ 2025 թվականի հունվարին՝ Եգիպտոսի Պրեմիեր լիգայի «Ֆարկոյի» դեմ խաղից առաջ[2]։ Թեև այդ խաղում նա նորամուտը չնշեց, այդքան երիտասարդ տարիքում նրան հիմնական թիմ հրավիրելու որոշումը արժանացել է Եգիպտոսի երիտասարդական հավաքականի մարզիչ Թամեր Հասանի գովասանքին, որը կանխատեսել է, որ Աբդելքարիմը կդառնա «Ալ Ահլիի» կարևոր խաղացողներից մեկը[3]։
Հաջորդ ամիս՝ 2025 թվականի փետրվարի 6-ին, Աբդելքարիմը նշել է իր պրոֆեսիոնալ նորամուտը ակումբի կազմում՝ «Պետրոջետի» դեմ 2–1 հաշվով հաղթանակում խաղադաշտ մտնելով որպես ուշ փոխարինող՝ փոխարինելով Էմամ Աշուրին[4]։ Դրանով նա դարձել է 21-րդ դարում «Ալ Ահլիի» կազմում հանդես եկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը՝ ինը օրով գերազանցելով Ռամադան Սոբհիի ռեկորդը[5]։ Հաջորդ շաբաթ հաղորդվել է, որ Նիդերլանդների Էրեդիվիզիի «Ֆեյենորդ» ակումբը հետաքրքրված է Աբդելքարիմին փորձաշրջանի հրավիրելու հարցում[6]։ 2026 թվականի հունվարին նա երկարաձգել է իր պայմանագիրը «Ալ Ահլիի» հետ մինչև 2028 թվականը[7]։
2026 թվականի փետրվարի 1-ին Աբդելքարիմը միացել է «Բարսելոնա Աթլետիկ» թիմին վարձավճարով մինչև 2025–26 մրցաշրջանի ավարտը՝ գնման տարբերակով[8]։ Նա իր նորամուտը նշել է «Բարսելոնա Խուվենիլ» թիմում մարտի 8-ին՝ գոլ խփելով 2–2 հաշվով ավարտված խաղում «ՍԴ Ուեսկա» երիտասարդական թիմի դեմ[9]։ Հետագայում նույն տարվա հունիսի 10-ին «Բարսելոնա Աթլետիկ» ակումբը մշտական է դարձրել Աբդելքարիմի տեղափոխությունը «Ալ Ահլի» ակումբից՝ օգտագործելով գնման իր տարբերակը, գործարք, որի արժեքը կազմել է սկզբնական 1,5 միլիոն եվրո՝ գումարած կատարողական բոնուսներ[10]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աբդելքարիմը ներկայացրել է Եգիպտոսը 2024 թվականի Մ17 «UNAF» մրցաշարերում, որոնք անցկացվել են Ալժիրում և Մարոկկոյում՝ երկու մրցաշարերում էլ խփելով երեքական գոլ և օգնելով իր հավաքականին նվաճել երկու տիտղոսները[11]։ Նա կրկին հրավիրվել է 2025 թվականի Մ-17 Աֆրիկայի ազգերի գավաթին, սակայն չի կարողացել օգնել Եգիպտոսին դուրս գալ խմբային փուլից՝ չնայած երկու գոլ խփելուն։ Նրա «խաղի լավագույն ֆուտբոլիստ» (Man of the Match) ելույթը Անգոլայի դեմ խաղում, որտեղ նա նաև մեկ գոլ է խփել Եգիպտոսի՝ 2–1 հաշվով հաղթանակում, ապահովել է իր հավաքականին տեղ 2025 թվականի ՖԻՖԱ U-17 աշխարհի առաջնությունում[12]։
2026 թվականի մայիսի 20-ին Աբդելքարիմը ընդգրկվել է Եգիպտոսի հավաքականի կազմում 2026 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության համար[13]։ Նա իր նորամուտը ազգային հավաքականում նշել է մայիսի 28-ին՝ 86-րդ րոպեին փոխարինման մտնելով Ռուսաստանի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում, որտեղ Եգիպտոսը հաղթել է 1–0 հաշվով[14]։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
- 2026 հունվարի 15-ի դրությամբ[15]
| Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Ազգայի գավաթ | Լիգայի գավաթ | Մայրցամաքային | Այլ | Ընդհանուր | |||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
| Ալ Ահլի | 2024–25 | Եգիպտոսի ֆուտբոլի առաջնություն | 1 | 0 | — | — | — | — | 1 | 0 | ||||
| 2025–26 | Եգիպտոսի ֆուտբոլի առաջնություն | 0 | 0 | 1 | 0 | 6 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 8 | 0 | |
| Ընդհանուր | 1 | 0 | 1 | 0 | 6 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 9 | 0 | ||
| Ընդհանուր կարիերայում | 1 | 0 | 1 | 0 | 6 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 9 | 0 | ||
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1.1K views | Maxim Events on Reels (անգլերեն). Վերցված է 2026-05-22-ին – via www.facebook.com.
- ↑ «بعد ظهوره للمرة الأولى في قائمة الأهلي.. من هو حمزة عبدالكريم؟» [After his first appearance on Al-Ahly's roster... Who is Hamza Abdelkarim]. egypttelegraph.com (արաբերեն). 2025 թ․ հունվարի 21. Վերցված է 2025 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «مدرب منتخب الشباب يشيد بقرار انضمام حمزة عبدالكريم لقائمة الأهلى أمام فاركو» [The youth team coach praises the decision to include Hamza Abdelkarim in Al-Ahly's squad against Pharco]. elcaptain.dostor.org (արաբերեն). 2025 թ․ հունվարի 21. Վերցված է 2025 թ․ մայիսի 19-ին.(չաշխատող հղում)
- ↑ «دخل بديلًا لإمام عاشور.. من هو حمزة عبد الكريم ناشئ الأهلي الجديد؟» [He replaced Emam Ashour.. Who is Hamza Abdelkarim, Al-Ahly's new junior]. egypttelegraph.com (արաբերեն). 2025 թ․ փետրվարի 6. Վերցված է 2025 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «حمزة عبدالكريم أصغر لاعب يشارك مع الأهلي» [Hamza Abdelkarim is the youngest player to play for Al-Ahly]. almasryalyoum.com (արաբերեն). 2025 թ․ փետրվարի 6. Վերցված է 2025 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «فاينورد الهولندي يطلب ضم حمزة عبدالكريم.. والأهلي يدرس القرار» [Dutch club Feyenoord requests to sign Hamza Abdelkarim, and Al-Ahly is studying the decision]. sport.elfagr.org (արաբերեն). 2025 թ․ փետրվարի 10. Վերցված է 2025 թ․ մայիսի 19-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Hamza Abdel Karim Extends Contract with Al Ahly Before Moving to Barcelona». ysscores.com. 2026 թ․ հունվարի 30.
- ↑ «Hamza Abdelkarim joins Barça Atlètic». FC Barcelona. 2026 թ․ փետրվարի 1.
- ↑ «Video: Hamza AbdelKarim scores first Barcelona youth goal on debut against Huesca». Pan-Africa Football. 2026 թ․ մարտի 8.
- ↑ Sanderson, Tom (2026 թ․ հունիսի 10). «FC Barcelona Activates Release Clause And Completes Permanent Transfer». Forbes. Վերցված է 2026 թ․ հունիսի 11-ին.
- ↑ «حمزه عبدالكريم يصعد ضمن صفوف نادي الأهلي بعد تلاقيه رجال المباراة مرتين متتاليتين في منتخب مصر للناشئين» [Hamza Abdelkarim is promoted to the Al Ahly squad after facing the men of the match twice in a row in the Egyptian youth national team]. trend.elwatanplus.com (արաբերեն). 2025 թ․ փետրվարի 13. Վերցված է 2025 թ․ մայիսի 19-ին.(չաշխատող հղում)
- ↑ «حمزة عبدالكريم يحصد جائزة أفضل لاعب في مباراة مصر وأنجولا» [Hamza Abdelkarim wins the best player award in the Egypt-Angola match]. sport.elwatannews.com (արաբերեն). 2025 թ․ ապրիլի 12. Վերցված է 2025 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «حسام حسن يعلن قائمة المنتخب الوطني المبدئية استعداداً لكأس العالم» [Hossam Hassan announces the preliminary squad for the national team in preparation for the World Cup] (անգլերեն). Egyptian Football Association. 2026 թ․ մայիսի 20. Վերցված է 2026 թ․ մայիսի 20-ին.
- ↑ Rzouki, Mina (2026 թ․ հունիսի 9). «World Cup 2026: Five young Arab talents who could light up the tournament». The National News.
- ↑ Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Հունվարի 1 ծնունդներ
- 2008 ծնունդներ
- Ապրող անձինք
- Եգիպտոսում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Բարսելոնա B-ի ֆուտբոլիստներ
- Բարսելոնայի ֆուտբոլիստներ
- Եգիպտացի ֆուտբոլիստներ
- Եգիպտոսի հավաքականի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ