Համերկրացիները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համերկրացիները
ռուս.՝ Земляки
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1974
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎալենտին Վինոգրադով
ԴերակատարներՍերգեյ Նիկոնենկո
ԿինոընկերությունՄոսֆիլմ

«Համերկրացիները» (ռուս.՝ «Земляки»), 1974 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ[1][2], ռեժիսոր Վալենտին Վինոգրադովի դրաման՝ նկարահանված Վասիլի Շուկշինի «Եղբայր իմ․․․» վիպակի հիման վրա։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվան Գրոմովը հեռագիր է ստանում այն մասին, որ իր հայրը մահամերձ է։ Նա հայրենի է գյուղ վերադառնում այն քաղաքից, որտեղ ապրել է երկար տարիներ։ Հուղարկավորությանը Իվանը չի հասցնում և գալիս է հայրական դատարկ տուն։ Իվանը հանդիպում է կրտսեր եղբորը՝ Սեմյոնին, որը պատմում է նրան իր կյանքի և այն մասին, որ վաղուց և անհույս սիրահարված է հարևանուհի Վալենտինային։ Գեղեցկուհին մերժում է բոլոր երկրպագուներին, բայց անսպասելիորեն սիրում է քաղաքից եկած Իվանին։ Վալենտինայի և Իվանի միջև սիրային կապ է ծնվում։ Գյուղում դա հնարավոր չէ թաքցնել շրջապատից, և կինը դառնում է եղբայրների վեճի մեղավորը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միխայիլ Գլուզսկի - Միկոլայի պապը
  • Բորիս Կուդրյավցև - Միկոլայի հայրը
  • Սերգեյ Նիկոնենկո - Սեմյոն Գրոմով
  • Վլադիմիր Զամանսկի - շրջկոմի քարտուղար
  • Միխայիլ Կոկշենով - Միկոլա
  • Գալինա Նենաշևա - Վալենտինա Կովալյովա
  • Լեոնիդ Նևեդոմսկի - Իվան Գրոմով
  • Ելենա Վոլսկայա - բուֆետապանուհի
  • Լեոնիդ Իուդով - Վալյայի հայրը
  • Գենադի Յուխտին - Դևյատով
  • Անատոլի Սոլովյով
  • Ալեքսանդրա Դենիսովա - կին
  • Լյուբով Կալյուժնայա
  • Ելենա Կուզմինա
  • Յուրի Կրյուկով

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր՝ Վալենտին Վինոգրադով
  • Սցենարիստ՝ Վասիլի Շուկշին, Վալենտին Վինոգրադով
  • Օպերատոր՝ Ռոման Վեսելեր
  • Կոմպոզիտոր՝ Վլադիմիր Կոմարով
  • Նկարիչ՝ Իրինա Շրետեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Համերկրացիները» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  2. «Համերկրացիները» ֆիլմը kinopoisk.ru կայքում