Համբուրգի միջազգային ծովային թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Համբուրգի միջազգային ծովային թանգարան
Hamburg-090613-0286-DSC 8383.jpg
Տեսակծովային թանգարան
ԵրկիրFlag of Germany.svg Գերմանիա
ՏեղագրությունՀամբուրգ
ՎայրՀաֆենՍիթի
Ղեկավարության նստավայրKaispeicher B, Համբուրգ Միտտե, Համբուրգ, Գերմանիա
ՀասցեKoreastraße 1, Kaispeicher B, 20457 Hamburg[1]
Հիմնադրված էհունիսի 25, 2008
Կայքimm-hamburg.de

Համբուրգի միջազգային ծովային թանգարան (գերմ.՝ Internationales Maritimes Museum Hamburg), մասնավոր թանգարան Գերմանիայի Համբուրգ քաղաքի ՀաֆենՍիթի շրջանում։ Թանգարանում է գտնվում Պիտեր Թամի նավերի մոդելների հավաքածուն, շինարարական պլաններ, համազգեստներ և ծովային արվեստի նմուշներ, որոնք կազմում են ավելի քան 40000 միավոր և ավելի քան մեկ միլիոն լուսանկարներ։ Թանգարանը բացվել է 2008 թվականին նախկին պահեստի տեղում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիտեր Թամ
Առաջին մոդելային նավը

Մասնավոր հավաքածուն Axel Springer SE տպագրական ընկերության խորհրդի նախկին նախագահ Պիտեր Թամը սկսել է հավաքել 1934 թվականին, երբ վեց տարեկան էր[2][3]։ Ինչպես Թամն է պատմել, թանգարանի ստեղծման նախնական պատմությունը սկսվել է, երբ մայրն իրեն նվիրել է առաջին մոդելային նավը[4]։ Նախքան ՀաֆենՍիթի շրջանում բացումը, հավաքածուն կոչվել է «Wissenschaftliches Institut für Schifffahrts- und Marinegeschichte» (Առևտրական նավերի և ռազմածովային պատմության ակադեմիական ինստիտուտ)՝ տեղակայված Էլբշոսե փողոցում գտնվող առանձնատանը և բաց է եղել միայն նախօրոք պայմանավորվածություն ձեռք բերելով[5]։ 2004 թվականին Համբուրգի խորհրդարանն ընդունեց ՀաֆենՍիթի շրջանում նոր թանգարան ունենալու դրամաշնորհը[4]։ 2008 թվականի հունիսի 25-ին Գերմանիայի նախագահ Հորստ Քյոլերը բացեց թանգարանը[6]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Kaispeicher B (նավամատույց B) Համբուրգի ամենահայտնի պահեստը, որը կառուցել են 1878 և 1879 թվականներին ճարտարապետներ Բեռնհարդ Գեորգ Յակոբ Հանսենը և Վիլհելմ Էմիլ Միրվայնը։ Այն կառուցվել է փայտի և պողպատե սյուների օժանդակ կառուցվածքով, աղյուսների արտաքին պատերը նույնպես օժանդակում են շենքին։ Շենքը նախագծվել է նեոգոթիկա ոճով, օգտագործվել է որպես հացահատիկների մեքենայացված շտեմարան և փաթեթավորված ապրանքների պահեստ։ 1890 թվականին Համբուրգ քաղաքը գնել է պահեստը և այն անվանվել է Kaispeicher B: 2000 թվականին շենքը համարվել է մշակութային ժառանգության օբյեկտ, սակայն մինչև 2003 թվականի վերջ օգտագործվել է որպես ապրանքների պահեստ[7]։ 2008 թվականին թանգարանը բացվեց վերանորոգումից հետո։ Միրյանա Մարկովիչը (MRLV Architekten) նախագծել է վերանորոգումը և Architekten- und Ingenieurverein Hamburg-ի կողմից արժանացել մրցանակի։

Ներքին հարդարանքներ, հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի վերանորոգված ինտերիերը մինչև 2008 թվականի բացումը

Թանգարանի հավաքածուն հիմնականում ներառում է Պիտեր Թամի անձնական հավաքածուի նմուշներ, և մամուլի կողմից խիստ քննադատության է արժանացել Ատլանտյան օվկիանոսի համար ճակատամարտի, Ատլանտիկայի ճակատամարտի և Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Գերմանիայի գաղութային պատմության հանդեպ պատմական իրազեկության պակասի համար[2][4][5][6][8][9][10][11][12]։ Որոշ քննադատներ ավելի ուշ փոխեցին իրենց կարծիքը[13]։

Walkabout-ը սկսվում է Էլբա գետում հայտնաբերված 3000-ամյա մակույկով[12]։ Մեկ այլ ցուցադրություն է, 1946 թվականին Berliner Zeitung թերթում Նյուրնբերգյան դատավարության մասին հոդվածում ցուցադրվող ադմիրալ Կարլ Դյոնիցի (1891-1945) մարշալական մականը։ Հոդվածը նկարագրում է նացիստական պատերազմի հանցագործների դեմ դատավճիռները։ Հետագա ցուցադրությունը ներառում է ծովային կամ ռազմածովային թեմաներ, կետերի փղոսկրից պատրաստված նավերի մոդելներ, զենքեր, համազգեստներ և զարդարանքներ[12]։ Ցուցադրվում է նաև Ջեյմս Քեյրդի ուղևորության վերարտադրությունը[14][15]։ Թանգարանի արխիվը ներառում է Հորացիո Նելսոնի 47 բնօրինակ նամակները, որը հայտնի է Տրաֆալգարի ճակատամարտում իր հաղթանակով[12]։

12000 մ 2 տարածքում ներկայացված է 36000 նմուշներից բաղկացած հավաքածու[2][8]՝

  • 10-րդ հարկ՝ «10-րդ երկայնություն» մշակութային ֆորում, հատուկ ցուցահանդեսներ
  • 9-րդ հարկ՝ նավերի մոդլների մեծ աշխարհը, ջրային սպորտաձևեր
  • 8-րդ հարկ՝ ծովային արվեստ (պատկերասրահ և «գանձարան»)
  • 7-րդ հարկ՝ ծովային հետազոտություններ, էներգետիկա և ձկնորսություն
  • 6-րդ հարկ՝ առևտրային նավեր, կռուիզներ և նավահանգիստներ
  • 5-րդ հարկ՝ աշխարհի ռազմածովային նավատորմերը (սկսած 1815 թվականից)
  • 4-րդ հարկ՝ կյանքը նավատորմում, նավերի սպառազինություն
  • 3-րդ հարկ՝ նավաշինության և ճարտարագիտության բարելավում
  • 2-րդ հարկ՝ ծովագնացության նավակներ՝ անտիկ ժամանակներից մինչև Hanse Sail, Cape Horniers և ծովահենություն
  • 1-ին հարկ՝ հետազոտողներ, նավարկություն, հաղորդակցություն և տարածք երեխաների համար
  • Ներքին հարկ՝ ֆոյե, ընդունարան, ռեստորան և թանգարանային խանութ

Բացի մշտական ցուցադրությունը՝ թանգարանը նաև ներկայացրել է մի քանի հատուկ ցուցադրություններ, օրինակ, վիկինգների մասին ցուցադրությունը[9][16]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այցելուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի բյուջեն հաշվարկվում է տարեկան 150000 այցելուի հաշվարկով[8]։ 2008 թվականին թանգարանն առաջին անգամ մասնակցել է «Tag des offenen Denkmals» («Բաց ժառանգության օր») ամենամյա համազգային միջոցառմանը, որը հովանավորվում է Deutsche Stiftung Denkmalschutz-ը[17]։ Թանգարանը մասնակցում է նաև Համբուրգի թանգարանային գիշեր ծրագրին[16]։

Սեփականատերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը պատկանում է Peter Tamm Sen. Stiftung հիմնադրամին։ Շենքի վերակառուցումը իրականացվել է Համբուրգ քաղաքի 30 միլիոն եվրոյի դրամաշնորհով[6][8]։

Տեղայնք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը գտնվում է Համբուրգի նավահանգստում՝ Շպայխերշտադտում (պահեստային տարածք)։ Համբուրգի սենատի կողմից շենքը վարձավճարով 99 տարով տրամադրվել է հիմնադրամին[4][8]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Möwe, Friedrich (2005). Tamm-Tamm : eine Anregung zur öffentlichen Diskussion über das Tamm-Museum (in German). Informationskreis Rüstungsgeschäfte in Hamburg. Hamburg: GNN, Gesellschaft für Nachrichtenerfassung und Nachrichtenverbreitung. ISBN 978-3-938372-03-6.
  • Meyer, Jürgen (1976). Schiffe aus Knochen und Elfenbein : Sammlung Peter Tamm und anderer Besitz : Altonaer Museum in Hamburg, Norddeutsches Landesmuseum, 22. September bis 21. November 1976. Hamburg: Altonaer Museum. OCLC 17110417.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.imm-hamburg.de/
  2. 2,0 2,1 2,2 Dake Swantje (2008-06-26)։ «Hoher Besuch und ungebetene Gäste» (German)։ Hamburger Morgenpost։ Վերցված է 2009-08-29 (չաշխատող հղում)
  3. «Hamburg In Your Pocket»։ Berlin: In Your Pocket GmbH։ September–October 2008։ էջ 10 
  4. 4,0 4,1 4,2 4,3 Walden Hans։ «Musealer Militarismus Das Tamm-Museum in Hamburg»։ Wissenschaft & Frieden (German)։ 2008-4: Friedenswissenschaft – Friedensbewegung – Friedenspolitik (Bonn)։ Վերցված է 2009-08-29 
  5. 5,0 5,1 Nording Werner (2005-09-27)։ «Keine Distanz zur Hitler-Zeit» (German)։ Deutschlandfunk։ Վերցված է 2009-08-29 
  6. 6,0 6,1 6,2 «Maritimes Museum in Hamburg eröffnet» (German)։ Hamburger Morgenpost։ 2008-06-25։ Վերցված է 2009-08-29 (չաշխատող հղում)
  7. Berndt Michael (2004-06-16)։ «Der Kaispeicher B im Hamburger Hafen» (German)։ lostplaces.de։ Վերցված է 2009-08-29 (չաշխատող հղում)
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Briegleb Till (2008-06-25)։ «Distanzlos» (German)։ Süddeutsche Zeitung։ Վերցված է 2009-08-29 
  9. 9,0 9,1 Axster Felix, Bergermann Ulrike (2008-08-12)։ «Maßstäbe. Von Größenordnungen und Modellierungen im Internationalen Maritimen Museum Hamburg» (German)։ THE THING Hamburg։ Արխիվացված է օրիգինալից 2009-02-26-ին։ Վերցված է 2009-08-29 
  10. «Kulturratschlag im Rathaus: Gibt’s was Neues im Internationalen Maritimen Museum Hamburg?» (German)։ Die Linke, parliamentary group in the Hamburg Parliament։ 2009-03-10։ Վերցված է 2009-08-29 (չաշխատող հղում)
  11. Schellen Petra (2005-06-15)։ «Museum ohne Ethos Kopflose Nazi-Uniformen als Touristenattraktion» (German)։ Hamburg: Die Tageszeitung։ էջ 22 
  12. 12,0 12,1 12,2 12,3 Peter Christopher։ «Auf der Suche nach Tiefgang» (German)։ Der Spiegel։ Վերցված է 2009-08-29 
  13. «Tamm-Museum: Rolf Becker nimmt Kritik zurück» (German)։ Hamburger Abendblatt։ 2008-05-23։ Վերցված է 2009-08-29 
  14. Arved Fuchs։ «SHACKLETON 2000»։ Արխիվացված է օրիգինալից 2008-09-19-ին։ Վերցված է 2009-08-28 
  15. Buhr Lirona (2007-05-05)։ «Museen locken mit Sinn und Sinnlichkeit» (German)։ Die Welt։ Վերցված է 2009-08-29 
  16. 16,0 16,1 «Lange Nacht der Museen Internationales Maritimes Museum Hamburg» (German)։ Der Museumsdienst Hamburg։ Վերցված է 2009-08-29 
  17. «Tag des offenen Denkmals 2008» (German)։ Behörde für Kultur, Sport und Medien (Ministry of Culture, Sports and Media)։ June 2008։ Վերցված է 2009-08-29 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]