Համբուրգի ազգագրության թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Համբուրգի ազգագրության թանգարան
MuseumFuerVoelkerkunde Hamburg.jpg
Տեսակազգագրական թանգարան
ԵրկիրFlag of Germany.svg Գերմանիա
ՏեղագրությունԱյմսբյուտել[1]
ՎայրՌոտերբաում[1]
Կազմված էՀամբուրգի ազգագրության թանգարանի գրադարան
ՀասցեRothenbaumchaussee 64, 20148 Hamburg
Հիմնադրված է1879
Այցելուներ180 000 մարդ
Կայքmarkk-hamburg.de

Համբուրգի ազգագրության թանգարան (գերմ.՝ Museum für Völkerkunde Hamburg), հիմնադրվել է 1879 թվականին։ Եվրոպայում ազգագրության ամենամեծ թանգարաններից մեկն է։ Հավաքածուն ներառում է շուրջ 350000 նմուշներ, տարեկան ունենում է մոտ 180000 այցելու, 2012 թվականին ունեցել է 130000 այցելու[2]։ Թանգարանը գտնվում է Համբուրգի Այմսբյուտել շրջանի Ռոտերբաում թաղամասում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը ձևավորվել է 1849 թվականից գործող քաղաքային գրադարանի փոքրածավալ ազգագրական հավաքածուից։ Այս հավաքածուն հետագայում դարձավ Համբուրգի բնական պատմության թանգարանի մի մասը, իսկ 1867 թվականին բացվեց հանրության համար որպես Համբուրգի «Die Ethnographische oder Sammlung für Völkerkunde im Anschluss an das Naturhistorische Museum»: 645 նմուշներից բաղկացած հավաքածուն վերահսկել են Ադոլֆ Օբերդյորֆերի և Ֆերդինանդ Վորլեի կողմից։ 1871 թվականին հավաքածուն վերանվանվել է «Պատմամշակութային թանգարան», քանի որ ձևավորվել է «Բնական պատմության թանգարան»-ից։

1879 թվականի ապրիլի 29-ին հիմնադրվել է «ազգագրության թանգարանը»։ Մինչև 1896 թվականը գործարար Կարլ Վ. Լյուդերը ղեկավարել է թանգարանը[3]։ 1904 թվականի հոկտեմբերի 1-ին Գեորգ Թիլենիուսը լրիվ դրույքով զբաղեցրել է «Ազգագրության և նախապատմության թանգարանի» վարչական տնօրենի պաշտոնը։

Գեորգ Թիլենիուսը մեծապես աջակցել է հավաքածուն տեղավորելու համար առանձին թանգարան կառուցելուն։ Շինարարության ծրագիրը հաստատվելուց հետո կառուցումը տևել է 1908-1912 թվականներին, 1929 թվականին ավարտվել են աշխատանքային հատվածի ընդլայնման աշխատանքները։

1999 թվականից թանգարանը դարձել է հանրային իրավունքի ներքո գործող հիմնադրամ։

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի հավաքածուն ներառում է նմուշներ՝

  • Աֆրիկայից
  • Արևելքից
  • Ասիայից
    • Ճապոնիայից
  • Օվկիանիայից
  • Ամերիկայից
  • Եվրոպայից

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]