Համբարձում Լիմոնջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համբարձում Լիմոնջյան
thumbpx
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունարմտ. հայ.՝ Համբարձում Լիմոնճեան
Նաև հայտնի է որպեսՊապա Համբարձում
Ծնվել է1768(1768)
Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1][2]
ԵրկիրՊոլսահայ, Օսմանյան Կայսրություն
Մահացել էՀունիսի 29, 1839
Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1][2]
Ժանրերհայկական շարականներ, թուրքական դասական երաժշտություն, երաժշտական նոտագրություն
ՄասնագիտությունԵրաժշտական տեսաբան, երգահան, երգիչ
Գործիքներtambur?
 Hamparsum Limonciyan Վիքիպահեստում

Համբարձում Լիմոնջյանը (1768, Իստանբուլհունիսի 29, 1839, Իստանբուլ) հայ երգահան, երաժշտագետ, նոր հայկական ձայնագրության հիմնադիրը։ Կոչվել է նաև Նոթաջի պապա Համբարձում։

Ծնվել է Կ. Պոլսում։ Կրթությունն ստացել է ծննդավայրի Զենջիրլի խան թաղի հոգևոր դպրոցում, որտեղ աչքի է ընկել որպես լավ շարական երգող։ Երաժշտական կրթությունն ստացել է հույն երաժշտագետ Ոնոփրիոս Թաթավլեցու մոտ, հմտանալով հունական երաժշտական խաղերի մեջ։ Ապա աշակերտել է հայ երաժշտագետ Զեննե Պողոսին։ Խորապես ուսումնասիրել է հայկական, հունական, թուրքական և արաբական երաժշտությունը, ծանոթացել եվրոպական երաժշտությանը։ Տյուզյան ամիրաների նյութական օժանդակությամբ ձեռնարկել է հայկական նոտագրության ստեղծման, հետևելով եվրոպական ձայնագրության։ 1813-1815-ին ստեղծել է ձյնագրության իր սիստեմը, օգտագործելով հայկական խազերի անունները։ Այդ ձայնանիշներով գրի է առել մի շարք շարականներ և երաժշտական տարբեր ստեղծագործություններ, հիմք դնելով հայկական նոր ձայնագրության, որը հետագայում շարունակեցին նրա աշակերտները` Հովհաննես Մյուհենտիսյանը և այլոք։

Ունեցել է նաև ինքնուրույն վոկալ ստեղծագործություններ, որոնցից են` «Ով ամենապայծառ», «Համեմատ քեզ ոչ գո նման», «Վեհ Հմայակ», «Գործք քաջության», «Զարթիր, զարթիր» և այլն, որոնցից միայն մեկն է հասել մեզ։[3]

Նոր հայկական ձայնագրություն

Լիմոնջյանը նոր հայկական ձայնագրությունը ստեղծել է 1813-15 թվականներին[4], փոխարինելով խազագրությանը: Նոր նշանների օգնությամբ 19-րդ դարում ձայնագրվել են երեք մատյաններ՝ Շարակնոցը, Ժամագիրքը և Պատարագամատույցը: Նրա ստեղծած ձայնագրությունը օգտագործվել է ոչ միայն հայկական, այլ նաև թուրքական և ընդհանրապես մերձարևելյան երաժշտության մեջ:[5]

Աղբյուրներ

  1. 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 481.
  3. Գառնիկ Ստեփանյան (1981). Կենսագրական բառարան, հատոր Բ. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 29.
  4. «Խազ (անգլերեն)». Վերցված է 2009-10-21-ին.
  5. Նիկողոս Թահմիղյան (2007-08-14). «Երաժշտությունը հին և միջնադարյան Հայաստանում». Վերցված է 2009-10-21-ին.

Արտաքին հղումներ