Համբագ (կոնֆետ)
| Ենթատեսակ | Կարծր կոնֆետ |
|---|---|
| Առաջացման երկիր | |
Համբագ (կոնֆետ), ավանդական կարծր կոնֆետ, որը հասանելի է Միացյալ Թագավորությունում, Իռլանդիայում, Հարավային Աֆրիկայում, Կանադայում, Ավստրալիայում, Զիմբաբվեում և Նոր Զելանդիայում: Դրանք սովորաբար անանուխի համ ունեն, իսկ տեսքը գծավոր է՝ երկու տարբեր գույներով (հաճախ սև և սպիտակ)[1]: Ավստրալիայում սև-սպիտակ գծավոր համբագները կարող են անիսոնի համով լինել: Համբագները կարող են լինել կլորացված ծայրերով գլանիկներ, որոնք փաթաթված են ցելոֆանի փաթաթանով, կամ քառանիստ[1]: Համբագների մասին գրառումներ կան դեռևս 1820-ական թվականներից, դրանք նաև հիշատակվում են 1863 թվականի «Սիլվիայի սիրահարները» գրքում՝ որպես «հյուսիսային» կերակուր[2]: Ստուգաբանությունն անհայտ է։

Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շաքարավազի, գլիցերինի, գունանյութերի և բուրավետիչի խառնուրդը տաքացնում են մինչև 145 °C (293 °F), այնուհետև այս խառնուրդը թափվում, ձգվում և բազմիցս ծալվում է։ Շերտերն առաջանում են գունավոր խառնուրդի փոքր կտորից, որը դրվում է հիմնական խառնուրդի կենտրոնում: Խառնուրդը վերջում գլորում են երկար, բարակ գլանի նման և կտրատում կտորների[3]:
Ցլի աչքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ցլի աչքը» համբագի նման կոնֆետ է, որն ունի կարմիր-սպիտակ կամ սև-սպիտակ գծավոր տեսք: Դրանք անանուխի համով են և Միացյալ Թագավորությունում հայտնի են նաև որպես սև փամփուշտներ, քանի որ չափերով նման են մուշկետի գնդիկներին:
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրույթուններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Davidson, Alan; Davidson, Jane; Saberi, Helen (2006). Jaine, Tom (ed.). The Oxford companion to food. OUP Oxford. ISBN 0-19-280681-5.
- ↑ Ayto, John (1990). The Glutton's Glossary. Routledge. էջ 144. ISBN 0-415-02647-4. «humbug sweet -bah.»
- ↑ Renton, Alex (2009 թ․ սեպտեմբերի 10). «Humbugs, mints, gums and our Top 20 sweets». The Times. Վերցված է 2011 թ․ հունվարի 25-ին.