Համացանցը Չինաստանում
Համացանցը Չինաստանում | |
|---|---|
| Տեսակ | աշխարհագրական տարածաշրջանի հայեցակետ |
| Երկիր | |
| Տեղագրություն | Չինաստան |
Համացանցը Չինաստանում, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ինտերնետի հասանելիություն, որը սկսվել է ընդհատումներով 1989 թվականի մայիսից և դարձել է մշտապես՝ 1994 թվականի ապրիլի 20-ից[1], չնայած հասանելիությունը գտնվում է խիստ գրաքննության ներքո։ 2008 թվականին Չինաստանը դարձել է ինտերնետից օգտվող ամենամեծ բնակչություն ունեցող երկիրը, և 2024 թվականի դրությամբ մնում է այդպիսին[2]։ 2024 թվականի դեկտեմբերի դրությամբ ինտերներտից օգտվում են 1.09 միլիարդ մարդ (երկրի ընդհանուր բնակչության 77.5%-ը)ː
Չինաստանի առաջին մուտքը համաշխարհային կիբերտարածություն եղել է 1987 թվականի սեպտեմբերի 20-ին Կարլսրուեի տեխնոլոգիական ինստիտուտ ուղարկված էլեկտրոնային նամակը (ոչ TCP/IP-ի վրա հիմնված և, հետևաբար, տեխնիկապես ոչ ինտերնետային), որի վրա գրված էր՝ «Մեծ պատից այն կողմ, դեպի աշխարհի մնացած մասը» (պարզեցված չինարեն՝ 越过长城,走向世界, ավանդական չինարեն՝ 越過長城,走向世界, փինյին՝ Yuèguò chángchéng, zǒuxiàng shìjiè)[3][4] ː Սա հետագայում դարձել է հայտնի արտահայտություն Չինաստանում, իսկ 2018 թվականից, արտացոլվել է փոստային ծառայության համակարգիչներ մուտք գործելու աշխատասեղանի էկրաններին՝ որպես ակնթարթային հաղորդագրությունների QQ ծրագրային ծառայություն մուտք[5]ː Սկսած 2025 թվականից, երկրի ինտերնետ օգտագործողները պարտավոր են ունենալ պետության կողմից տրամադրած ազգային ինտերնետային նույնականացուցիչ՝ ինտերնետ մուտք թույլտվությունը պահպանելու համար[6]ː
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
1995-2004 թվականներին Չինաստանում ինտերնետի օգտագործումը գրեթե ամբողջությամբ կատարվել է քաղաքաբնակ տարածքներում[7] 3ː 2003 թվականին գյուղական բնակչության 0.2%-ից պակասն է օգտվել ինտերնետից[7]3ː 2004 թվականին Չինաստանի արդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը սկսել է «Ցանցին կապել յուրաքանչյուր գյուղ» նախագիծը, որը խթանել է հեռահաղորդակցության և ինտերնետի օգտագործումը Չինաստանի գյուղաբնակ տարածքներում։
2009 թվականի վերջից սկսած՝ ծրագիրը սկսել է կառուցել գյուղական հեռահաղորդակցության կենտրոններ` յուրաքանչյուրն առնվազն մեկ հեռախոսով, համակարգչով և ինտերնետ հասանելիությամբ[7] 37–38ː Մինչև 2011 թվականը կառուցվել է մոտավորապես 90,000 գյուղական հեռահաղորդակցության կենտրոն[7]38ː 2011 թվականին վարչական գյուղերի 89%-ն ինտերնետ հասանելիություն է ունեցել[7] 3, 24ː
Չինաստանը 2011 թվականին անցել է ԱՄՆ-ին իր համաշխարհային առաջատարությամբ տեղակայված հեռահաղորդակցության թողունակության առումով։ 2014 թվականի դրությամբ Չինաստանն ունեցել է երկու անգամ ավելի շատ ազգային թողունակության ներուժ, քան ԱՄՆ-ն, որը պատմականորեն առաջատարն է եղել տեղակայված հեռահաղորդակցության թողունակության առումով (Չինաստանի համաշխարհայինի 29%-ը, ԱՄՆ-ի 13%-ի համեմատ)[8] ː
2013 թվականին Չինաստանը սկսել է իրականացնել Ազգային լայնաշերտ ինտերնետ կապի ռազմավարությունː Ծրագիրը հետապնդել է լայնաշերտ և 4G ցանցերի արագությունը, որակը բարձրացնելու և կիրառումն ավելացնելու նպատակː 2018 թվականի դրությամբ վարչական գյուղերի 96%-ն ապահովված է եղել օպտիկամանրաթելային ցանցով, իսկ 95%-ը՝ 4G ցանցով[7]ː
Անլար կապը, մասնավորապես բջջային հեռախոսի միջոցով ինտերնետ հասանելիությունը, արագորեն զարգացել է։ Չինաստանում բջջային հեռախոսների և ինտերնետային տվյալների մատչելիության շնորհիվ Չինաստանում բջջային ինտերնետ օգտագործողների թիվը գերազանցել է համակարգչային ինտերնետ օգտագործողների թիվը[9]ː 2013 թվականին բջջային հեռախոսների միջոցով ինտերնետ մուտք գործող մարդկանց թիվը հասել է 500 միլիոն մարդ[10] ː Dial-up մուտքով օգտատերերի թիվը գագաթնակետին է հասել 2004 թվականին և այդ ժամանակից ի վեր կտրուկ նվազել էː Ընդհանուր առմամբ, Չինաստանում բջջային ինտերնետ օգտագործողների թվի վիճակագրությունը ցույց է տալիս աճի տեմպի զգալի անկում 2008-2010 թվականների միջև, իսկ հաջորդ երկու տարիների ընթացքում այն փոքր ինչ աճել է[11] ː
2015 թվականին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական Խորհուրդը խթանել է Չինաստանում «Ինտերնետ Պլյուս» ( Չորրորդ արդյունաբերական հեղափոխություն) նախաձեռնությունը, որը հնգամյա ծրագիր է ավանդական արտադրական և ծառայությունների ոլորտները մեծ տվյալների, ամպային հաշվարկների և իրերի ներցանցի տեխնոլոգիաների հետ ինտեգրելու համարː Պետական խորհուրդն աջակցություն է ցուցաբերել «Ինտերնետ Պլյուս»-ին՝ միջսահմանային էլեկտրոնային առևտրի և գյուղական էլեկտրոնային առևտրի ոլորտներում քաղաքականության աջակցության միջոցով։ Տարբեր կարգավորող մարմիններ իրենց ոլորտներում խթանել են Ինտերնետ Պլյուսը[12]ː
2020 թվականի ապրիլին Ազգային զարգացման և բարեփոխումների հանձնաժողովն (NDRC) առաջարկել է, որ «արբանյակային ինտերնետը» պետք է լինի նոր ազգային ենթակառուցվածքի մաս։ Հաջորդ ամսվա ընթացքում Շանհայը, Պեկինը, Ֆուչժոուն, Չունցինը, Չենդուն և Շենժենն առաջարկել են տարածաշրջանային գործողությունների ծրագրեր՝ աջակցելով արբանյակային ինտերնետի նոր համաստեղության նախագծին[13], որի նպատակն էր գյուղական վայրերին ապահովել Չինաստանի ներքին արբանյակային ինտերնետով[14]:
Սկսած 2019 թվականից, ԱՄՆ-ի (SpaceX Starlink)[15] և Մեծ Բրիտանիայի (OneWeb, 2020)[16][17] մասնավոր ընկերությունները սկսել էին տեղակայել գլոբալ ծածկույթով խոշոր ինտերնետային արբանյակային համաստեղության համակարգեր (internet satellite constellation), սակայն Չինաստանը մտադիրված չէ լիցենզավորել արբանյակային լայնաշերտ ինտերնետի (Starlink) համար նախատեսված ոչ չինական տեխնիկական լուծումները չինական օրենսդրության (որպես ազգային պետության) իրավասության շրջանակներում[18] ː
2025 թվականին Չինաստանի կառավարությունը հայտարարել է, որ երկրի բոլոր ինտերնետ օգտատերերը պարտավոր կլինեն օգտագործել պետական տնօրենության ազգային ինտերնետային նույնականացուցիչներ, որոնք պարունակում են օգտատերերի անձնական տեղեկությունները, և միայն այդ դեպքում կարող են պահպանել մուտքի թույլտվությունը[6] ː
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Չինական ինտերնետի կարևոր առանձնահատկությունն այն է, որ առցանց մուտքի ուղիները պատկանում են Չինաստանի կառավարությանը, և մասնավոր ձեռնարկություններն ու անհատները կարող են միայն պետությունից վարձակալել թողունակություն[19] ː Առաջին չորս խոշոր ազգային ցանցերը՝ CSTNET-ը, ChinaNet-ը, CERNET-ը և CHINAGBN-ը, մայրցամաքային Չինաստանի ինտերնետի «ողնաշարն» են։ Ավելի ուշ գերիշխող հեռահաղորդակցության մատակարարները նույնպես սկսել են մատուցել ինտերնետային ծառայություններ։ China Telecom-ը, China Unicom-ը և China Mobile-ը կառավարում են ինտերնետային փոխանակման կետերը, որոնց միջով պետք է անցնի մուտքային տրաֆիկը[20]ː
2015 թվականի հունվարին Չինաստանն աշխարհի ինտերնետային ցանցին ավելացրել է յոթ նոր մուտքի կետեր՝ ավելացնելով Պեկինի, Շանհայի և Գուանչժոուի միջով անցնող երեք կետերին[21][22] ː
Առնվազն 2023 թվականի դրությամբ Չինաստանում ինտերնետը բնութագրվում է անհավասար զարգացմամբ, որտեղ ինտերնետի ընդունման մակարդակը և մատչելիությունը տարբերվում են ըստ տարածաշրջանի և բնակչության խմբերի[7]ː
Օգտատերերի բազա
[խմբագրել | խմբագրել կոդը]Չինաստանի ինտերնետային ցանցի տեղեկատվական կենտրոնի (CNNIC) հարցման համաձայն՝ 2023 թվականի դեկտեմբերի վերջին Չինաստանում ինտերնետ օգտագործողների թիվը կազմել է 1.09 միլիարդ, ինչը 1.9%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ, իսկ մուտք գործելու մակարդակը կազմել է 77.5%։ Ինտերնետին բջջային հեռախոսների, անհատական համակարգիչների, նոութբուքերի, հեռուստացույցների և պլանշետների միջոցով մուտք գործող օգտատերերի համամասնությունը կազմել է համապատասխանաբար 99.9%, 33.9%, 30.3%, 22.5% և 26.6%։ Ինտերնետ օգտատերերի 51.2%-ը տղամարդիկ են, իսկ մնացած 48.8%-ը՝ կանայք[23] ː
Չինաստանում անգլալեզու լրատվամիջոցները հաճախ օգտագործում են «netizen» բառը՝ մասնավորապես չինացի ինտերնետ օգտատերերին նկատի ունենալով[24][25] ː
Առնվազն 2024 թվականի դրությամբ, Չինաստանն ունի ինտերնետ օգտատերերի ամենամեծ թիվը բոլոր երկրների շարքում[2]ː Համապատասխանելով այլ խոշոր և համեմատաբար լեզվապես մեկուսացված երկրների միտումներին, չինացի օգտատերերը հակված են իրենց ինտերնետի օգտագործումը կենտրոնացնել երկրի ներսում արդիական բովանդակության վրա[20]ː
2024 թվականի դրությամբ, աշխարհի ինտերնետ օգտագործողների 20%-ը չինացիներ են[26]ː
Կարգավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Չինաստանի կիբերտարածության վարչությունը (CAC) տվյալների[12] և բովանդակության կարգավորման հիմնական գործակալությունն է[27]ː Այն համակարգում է տվյալների կարգավորման կիրարկումը համապատասխան նախարարությունների միջև, այդ թվում՝ Արդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության (MIIT) և Շուկայի կարգավորման պետական վարչության միջև[12]ː Չինաստանի Հանրային անվտանգության նախարարությունը (ՀԱՆ) կիբեռհարձակումների կանխարգելման համար հիմնական պատասխանատվությունն է կրում[12]ː
Կարգավորող առաջնահերթություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականին Չինաստանը փոփոխություններ է կատարել իր Քրեական օրենսգրքում՝ չարամիտ կիբերհանցագործությունների և տվյալների անօրինական վաճառքի հետապնդման ցածր շեմ ստեղծելու համար[12]ː
Ընդհանուր առմամբ, Չինաստանը պաշտպանում է ինտերնետային ինքնիշխանությունը և հակված է կիբերանվտանգությունն ավելի կարևորել, քան անձնական տվյալների պաշտպանությունը[12]ː Չինացի քաղաքական գործիչներին ավելի ու ավելի է մտահոգում կիբեռհարձակումների ռիսկը` դրանց վերաբերյալ Էդվարդ Սնոուդենի 2010-ականներին գլոբալ հսկողության բացահայտումներից հետո, որոնք ցույց տվեցին ԱՄՆ-ի լայնածավալ հետախուզական գործունեությունը Չինաստանում[12]ː Չինաստանի կոմունիստական կուսակցությունը դրան արձագանքել է` 2014 թվականին ստեղծելով Կիբերանվտանգության և տեղեկատվության առաջատար խումբ[12]ː
2017 թվականի կիբերանվտանգության մասին օրենքը նաև Չինաստանի արձագանքի մի մասն էր՝ Միացյալ Նահանգների իրականացրած հսկողության բացահայտումներից հետո օտարերկրյա հսկողության և օտարերկրյա տվյալների հավաքագրման աճող ռիսկերինː Ի թիվս այլ դրույթների` օրենքն ունի տվյալների տեղայնացման էական պահանջներ[12]ː Այն չինական տվյալների կարգավորման միջավայրի հիմնական հենասյունն է[12]ː
Մինչև Սի Ծինփինի վարչակազմի 2020-2021 թվականների բարեփոխումների շարքը, ինտերնետային ընկերությունների համար կարգավորող միջավայրը համեմատաբար թույլ է եղել, քանի որ կառավարությունը ձգտել է խրախուսել մեծ տվյալների տնտեսության զարգացումը[12]ː Հետագայում տեխնոլոգիական ընկերությունների համար կարգավորող միջավայրն ավելի խստացվել է, և 2021 թվականին հրապարակվել են տվյալների վերաբերյալ երկու ազգային օրենքներ և մի շարք կարգավորող ուղեցույցներ, որոնք ընդլայնել են կառավարության կողմից կիրառվող կիրարկման շրջանակը և խստացվել են անձնական տվյալների խախտումների համար նախատեսված պատժամիջոցները[12]ː 2023 թվականի կեսերից հետո կառավարությունը նվազեցրել է էլեկտրոնային առևտրում իր կարգավորիչ միջամտությունը և ընդունել է էլեկտրոնային առևտրի ոլորտին առավել աջակցող քաղաքականություն[28]ː
2021 թվականի «Տվյալների անվտանգության մասին» օրենքը դասակարգում է տվյալները տարբեր կատեգորիաների և սահմանում է պաշտպանության համապատասխան մակարդակներ[12]ː Այն պարտադրում է տվյալների տեղայնացման զգալի պահանջներ՝ ի պատասխան ԱՄՆ CLOUD ակտի կամ նմանատիպ օտարերկրյա օրենքների արտատարածքային ազդեցության[12]ː
2021 թվականի «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքը Չինաստանի առաջին համապարփակ օրենքն է անձնական տվյալների իրավունքների վերաբերյալ և մոդելավորված է Եվրոպական Միության «Տվյալների պաշտպանության մասին ընդհանուր կանոնակարգի» նմանությամբ[12]ː
2021 թվականի ամռանը MIIT-ը սկսել է վեցամսյա կարգավորիչ արշավ՝ սպառողների ինտերնետային ոլորտում սպառողների պաշտպանության և անարդար մրցակցության մի շարք հարցերի, այդ թվում՝ փոխգործունակության հետ կապված մտահոգությունների լուծման համարː Այն հանդիպումներ է անցկացրել չինական խոշոր տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարների հետ և հրահանգել է նրանց, որ իրենց ընկերություններն այլևս չեն կարող արգելափակել մրցակիցների հետ արտաքին հղումները[12]ː
2022 թվականին Չինաստանի կիբերտարածության վարչությունը (CAC) հրապարակել է միջսահմանային տվյալների փոխանցման անվտանգության գնահատման միջոցառումներ և ուղեցույցներ՝ տվյալների փոխանցման վերանայման մեխանիզմների ինստիտուցիոնալացման ջանքերի շրջանակներում[12]ː
2024 թվականի հուլիսին CAC-ը և Հանրային անվտանգության նախարարությունը (MPS) հրապարակել են կանոնակարգերի նախագծեր, որոնք առաջարկում են կամավոր թվային նույնականացման համարանիշ ստեղծել ամբողջ երկրում՝ բոլոր ինտերնետ օգտատերերի համար, փոխարենը հեռախոսահամարի կամ անձնական նույնականացման համարի ներկայիս պահանջի[29] ː
Անչափահասների վերաբերյալ կանոնակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնող-երեխա առցանց խաղերի հակամարտությունների վերաբերյալ հանրային բողոքի արդյունքում կառավարությունը 2000-ականների սկզբին օրենքի նախագիծ է ընդունելː Ըստ 2002 թվականին կառավարության ընդունած օրենքի՝ արգելվել է ինտերնետ-սրճարաններ անչափահասների մուտքըː «Անչափահասների պաշտպանության մասին» օրենքը փոփոխվել է 2006 թվականին՝ նշելով, որ ընտանիքը և պետությունը պետք է ուղղորդեն անչափահասների առցանց վարքագիծըː Այս փոփոխությունները «ինտերնետում հաճույք ստանալը» դասում են ծխելու և թափառաշրջիկության նման վատ վարքագծերի շարքին[30]ː
2009 թվականին կառավարության պահանջով Չինաստանում վաճառվող բոլոր անհատական համակարգիչների վրա (բացառությամբ հատուկ վարչական շրջանների) նախապես տեղադրվել է Երիտասարդին ուղեկցող կանաչ պատնեշ («Green Dam Youth Escort») ծրագիրը՝ ծնողներին օգնելու համար, որ իմանան, թե ինչ են անում երեխաները ինտերնետում[30]ː Սա հանգեցրել է հանրային քննադատության՝ գաղտնիության հետ կապված մտահոգությունների հիմնավորմամբ, և կառավարությունը մի քանի ամիս անց հրաժարվել է այդ ծրագրից[30]ː
Պետության պահանջով առցանց խաղերի համար սահմանվել են սահմանափակումներ անչափահասների խաղաժամանակի համար[30]ː
Կոնտենտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ ամերիկյան չինացի ռոք երգահան Կայզեր Կուոյի՝ Չինաստանում ինտերնետը հիմնականում օգտագործվում է զվարճանքի նպատակներով. ajn անվանում են «զվարճանքի գերմայրուղի»։ Այնուամենայնիվ, այն նաև ծառայում է որպես առաջին հանրային հարթակ չինացի քաղաքացիների համար՝ իրենց գաղափարներն ազատորեն փոխանակելու համար[31] ː Օգտատերերի մեծ մասը մտնում է ինտերնետ՝ նորություններ կարդալու, տեղեկատվություն փնտրելու և էլ. փոստը ստուգելու համար։ Նրանք նաև այցելում են BBS (հայտարարությունների հարթակ) կամ վեբ ֆորումներ, գտնում երաժշտություն կամ տեսանյութեր կամ ներբեռնում ֆայլեր։
Հաղորդագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առնվազն 2023 թվականի դրությամբ Չինաստանում ամենաշատ օգտագործվող ինտերնետային ծառայություններն ակնթարթային հաղորդագրությունների և բջջային հաղորդագրությունների հավելվածներն են։ 2020 թվականին Չինաստանում ինտերնետ օգտագործողների 99%-ը օգտագործել է ակնթարթային հաղորդագրություններ, մինչդեռ 99.8%-ը՝ բջջային հաղորդագրությունների հավելվածներ[7]ː
2019 թվականի դրությամբ, չինացի ինտերնետ օգտագործողների 93.5%-ը օգտվել է WeChat բջջային կապի համակարգից[7]ː
Չինաստանում իրենց սեփական դոմեյնային անունով գործող բոլոր կայքերը պետք է ունենան Արդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից տրված ICP լիցենզիա[32]։ Քանի որ ՉԺՀ կառավարությունն արգելափակում է բազմաթիվ օտարերկրյա կայքեր, հայտնվել են բազմաթիվ տեղական կրկնօրինակներ[33] ː
Որոնողական համակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]| Չինաստան | Որոնումների բաշխում (%) |
|---|---|
| Baidu | 63.16 |
| 360 | 18.23 |
| Sogou | 10.35 |
| Soso | 3.62 |
| 2.88 | |
| Բինգ | 0.57 |
| Yahoo | 0.48 |
| Youdao | 0.16 |
| այլ | 0.09 |
Baidu-ն Չինաստանի առաջատար որոնողական համակարգն է, մինչդեռ վեբ պորտալների մեծ մասը, ինչպես Bing-ը և Sogou-ն, նույնպես որոնման հնարավորություններ են տրամադրում։
Չինաստանում պետական որոնողական համակարգեր ստեղծելու ջանքերը հաջողությամբ չեն պսակվելː ChinaSo.com որոնողական համակարգը, որը համատեղ կառավարվում է «Սինհուա» լրատվական գործակալության և «Ժողովրդական օրաթերթի» կողմից, գործում է 2024 թվականի դրությամբ, բայց ունի քիչ օգտատերեր։ Պետական որոնողական համակարգը՝ Jike Search-ը, որի գլխավոր տնօրենը Դենգ Յապինգն էր, 2013 թվականին սնանկացել է[28]ː
Առցանց համայնքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չինացիներն ավելի քիչ էլեկտրոնային նամակներ են գրում, բայց օգտվում են առցանց հաղորդակցման այլ գործիքներից։ Օգտատերերը ձևավորում են իրենց համայնքները՝ հիմնվելով տարբեր հետաքրքրությունների վրա։ Պորտալներում կամ այլուր տեղադրված հայտարարությունների հարթակները, չաթերը, ակնթարթային հաղորդագրությունների խմբերը, բլոգները շատ ակտիվ են, մինչդեռ լուսանկարների փոխանակման և սոցիալական ցանցերի կայքերն արագորեն աճում են։ Որոշ վիքիներ, ինչպիսիք են Sogou Baike և Baidu Baike էլեկտրոնային հանրագիտարանները, «ծաղկում» են։
Միկրոբլոգները (weibo) 2009 թվականից ի վեր դարձել են Չինաստանում ամենատարածված ինտերնետային ծառայություններից մեկը[7]ː
Սոցիալական ցանցեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Չինաստանն ինտերնետի առումով աշխարհի ամենասահմանափակ երկրներից մեկն է, սակայն այս սահմանափակումներն անմիջականորեն նպաստել են չինական տեղական սոցիալական ցանցերի հաջողությանը[36] ː
Առցանց գնումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականից ի վեր Չինաստանն աշխարհի ամենամեծ էլեկտրոնային առևտրի շուկան է[12]ː Նրա ներքին էլեկտրոնային առևտրի շուկան 2016 թվականին կազմել է 899 միլիարդ ԱՄՆ դոլար[37] ː Այդ տարում Չինաստանին բաժին է ընկել համաշխարհային մանրածախ էլեկտրոնային առևտրի 42.4%-ը, ինչը բոլոր երկրներից ամենաշատն է[38]ː 2019 թվականին առցանց մանրածախ վաճառքը կազմել է Չինաստանի ընդհանուր մանրածախ վաճառքի 21%-ը[28]ː 2022 թվականի վերջի դրությամբ, երկրում մոտ 850 միլիոն չինացիներ գնումներ են կատարել առցանց, իսկ էլեկտրոնային առևտրի հետ կապված ոլորտներում աշխատողների թիվը կազմել է 69 միլիոն մարդ[28]ː 2023 թվականին համաշխարհային առցանց գնումների գրեթե 50%-ը եղել է Չինաստանից[28]ː
Որոշ տեղական ինքնակառավարման մարմիններ ստեղծել են էլեկտրոնային առևտրի հարթակներ՝ տեղական արտադրանքի վաճառքը հեշտացնելու նպատակովː Բացառությամբ Yiwugo.com բիզնեսը բիզնեսի համար հարթակի (ստեղծված Իվու քաղաքային կառավարության և պետական սեփականություն հանդիսացող ձեռնարկության կողմից), այս հարթակները առևտրային առումով հաջողակ չեն եղել[28]ː
Առցանց քարտեզագրման ծառայություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չինաստանը փորձում է առաջարկել մի շարք առցանց քարտեզագրման ծառայություններ և թույլ է տալիս տարածել աշխարհագրական տեղեկատվությունը երկրի ներսում։ Բնորոշ օրինակներ են Tencent (腾讯地图), Baidu (百度地圖) և Tianditu (天地圖) քարտեզները: Առցանց քարտեզագրման ծառայությունները կարելի է հասկանալ որպես աշխարհագրական տեղեկատվական համակարգի (ԱՏՀ) կողմից ապահովված առցանց քարտեզագրություն։ Ի սկզբանե ԱՏՀ-ն եղել է գործիք քարտեզագիրների, աշխարհագրագետների և այլ մասնագետների համար՝ տարածական տվյալներ պահելու, կառավարելու, ներկայացնելու և վերլուծելու համար։ ԱՏՀ-ն առցանց հասանելի դարձնելով՝ համացանցն այս գործիքները հասանելի է դարձրել շատ ավելի լայն լսարանի համար[39]ː
Ավելին, մեծ արագության կապի (broadband) ի հայտ գալով, ԱՏՀ-ի օգտագործումը դարձել է շատ ավելի արագ և հեշտ։ Ավելի ու ավելի շատ ոչ մասնագետ հանրության անդամներ կարող են մուտք գործել, որոնել և օգտագործել աշխարհագրական տեղեկատվությունն իրենց սեփական նպատակների համար[40]ː
Tianditu-ն Չինաստանի առաջին առցանց քարտեզագրման ծառայությունն է։ Tianditu բառացիորեն նշանակում է աշխարհի քարտեզ և թողարկվել է 2010 թվականի հոկտեմբերի վերջին։ Չինաստանի կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ այս ծառայությունը նախատեսված է չինացի օգտատերերին համապարփակ աշխարհագրական տվյալներ առաջարկելու համար՝ աշխարհի մասին ավելին իմանալու համար։
Առցանց վճարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Առցանց բանկային ծառայությունը բացելուց հետո հնարավորություն է ստեղծվել ինտերնետի միջոցով ուղղակիորեն վճարումներ կատարել, ինչը հնարավոր է իրականացնել UnionPay, WeChat Pay, վարկային քարտով և այլն առցանց տարբերակներովː
Առցանց վճարումը կատարվում է անմիջապես բանկային քարտից։ Երրորդ կողմի վճարումն ինքնին ներառում է վճարման բազմաթիվ մեթոդներ, և գործընթացը հետևյալն է.
- առցանց բանկային համակարգով վերալիցքավորվում է գումարը երրորդ կողմի հաշվին
- վճարել երրորդ կողմի կանխավճարով, երբ օգտատերը վճարում է։
- վճարը գանձվում է դուրսբերման համար. երրորդ կողմի վճարման մեթոդները բազմազան են, ներառյալ բջջային վճարումները և ֆիքսված հեռախոսակապի վճարումները։
2013 թվականին Alipay-ը գերազանցել է PayPal-ին՝ դառնալով աշխարհի ամենամեծ բջջային վճարումների մատակարարը[7]ː 2015 թվականի հունվարի դրությամբ, Alibaba Group-ին պատկանող Alipay-ի օգտատրերի թիվը հասել է 600 միլիոնի և դարձել է ամենամեծ օգտատերեր ունեցողը բոլոր առցանց վճարային մատակարարների շրջանում[41]ː Այն շարունակում է մնալ Չինաստանի ամենամեծ առցանց վճարային ծառայությունն առնվազն 2023 թվականի դրությամբ[7]ː WeChat Pay-ը շարունակում է մնալ Alipay-ի ուժեղ մրցակիցը՝ 2016 թվականի դրությամբ Չինաստանի բջջային վճարումների շուկայի 37%-ը կազմելով[7]ː
2020 թվականի հունիսի դրությամբ Չինաստանում եղել է բջջային վճարումների 805 միլիոն օգտատեր[42]ː
2024 թվականի հունիսի դրությամբ Չինաստանում մոտ 954 միլիոն անհատ ակտիվորեն օգտվել է բջջային վճարումներից[43]ː
Առցանց խաղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]2022 թվականի դրությամբ Չինաստանն առցանց խաղերի երկրորդ խոշորագույն շուկան է Միացյալ Նահանգներից հետո[44]ː 2023 թվականին երկրում 668 միլիոն ինտերնետ օգտատերեր են խաղացել առցանց խաղեր, իսկ արժեքը կազմել է 42 միլիարդ ԱՄՆ դոլար[45]ː Խաղացողների 53.8%-ը տղամարդիկ են, 46.2%-ը՝ կանայք[46]ː
2007 թվականին Մշակույթի նախարարությունը (ՄՆ) և Մամուլի և հրատարակչության գլխավոր վարչությունը (GAPP) մի շարք այլ գործակալությունների հետ միասին ներդրել են «Առցանց խաղերի դեմ պայքարի համակարգ»` նպատակ ունենալով կանխել երիտասարդների շրջանում տեսախաղերից կախվածությունը։ Այս համակարգը սահմանափակում էր անչափահասներին օրական 3 ժամից ավելի խաղալը և պահանջում էր անձը հաստատող փաստաթղթի ստուգում՝ չափահասությունը հաստատելու համար[47]ː
Ավելի ուշ՝ 2019 թվականի նոյեմբերին, Չինաստանի կառավարությունը հայտարարել է, որ 18 տարեկանից փոքր խաղացողներին կարգելվի խաղալ տեսախաղեր ժամը 22:00-ից մինչև 08:00-ն։ Բացի այդ, նոր ուղեցույցների համաձայն՝ 18 տարեկանից փոքր խաղացողները կարող են խաղալ մինչև 90 րոպե աշխատանքային օրերին և 3 ժամ՝ հանգստյան օրերին և տոներին[48]ː
2021 թվականից սկսած՝ Ազգային մամուլի և հրատարակչության վարչությունը (NPPA) լրացուցիչ կանոններ է սահմանել՝ սահմանափակելով 18 տարեկանից փոքր անձանց խաղաժամանակը օրական մեկ ժամով՝ ժամը 20:00-ից մինչև 21:00-ն և միայն ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին[49]ː
Գրաքննություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ոսկե վահան» նախագիծը Պետական խորհրդին առաջարկվել է վարչապետ Չժու Ռոնջիի կողմից 1993 թվականին։ Այն վերահսկվում է Հանրային անվտանգության նախարարության կողմից[12]ː Որպես հսկողական և բովանդակության վերահսկման լայնածավալ համակարգ, այն գործարկվել է 2000 թվականի նոյեմբերին։ Կառավարական մարմինները ոչ միայն արգելափակում են կայքերի բովանդակությունը, այլև վերահսկում են անհատների ինտերնետ մուտքը. նման միջոցառումները ստացել են «Չինաստանի մեծ հրապատ» (Great Firewall) մականունը[50]ː
Այնուամենայնիվ, կան գրաքննությունը շրջանցելու որոշ մեթոդներ՝ firewall-ից դուրս պրոքսի սերվերներ օգտագործելով[51]ː Օգտատերերը կարող են շրջանցել Մեծ Firewall-ի բոլոր գրաքննությունն ու մոնիթորինգը, եթե նրանք ունեն անվտանգ VPN կամ SSH (անգլ.՝ Secure Shell — «անվտանգության թաղանթ») միացման մեթոդ Չինաստանի մայրցամաքային մասից դուրս գտնվող համակարգչի հետ[52]ː
2017 թվականին Չինաստանի կառավարությունը չարտոնված VPN ծառայությունները հայտարարեl 1 անօրինական՝ պահանջելով, որ VPN մատակարարները ստանան պետական հաստատում[53]ː
Չնայած Չինաստանը սահմանափակում է VPN-ները, դրանք շարունակում են լայնորեն օգտագործվել մասնավոր անձանց կողմիցː Պետական ձեռնարկությունները կամ պետական հաստատությունները նույնպես VPN-ներ են օգտագործում պաշտոնական աշխատանքի համարː Չինաստանի կառավարությունը թույլատրել է մի քանի պաշտոնական VPN մատակարարների։ Նրանք, ովքեր մշակում կամ վաճառում են իրենց սեփական VPN-ները, կարող են դատապարտվել տարիներ ազատազրկման[54]ː
Որոշակի կայքեր կամ էջեր արգելափակելու համար օգտագործվում են տարբեր մեթոդներ, այդ թվում՝ DNS դոմենային քեշի թունավորում (DNS spoofing)[55], IP հասցեների մուտքի արգելափակում, URL-ների վերլուծություն և զտում, ֆիլտրի փաթեթների ստուգում և կապերի վերագործարկում[56]ː
2009 թվականին, մասամբ գունավոր հեղափոխությունները կանխելու ցանկությամբ դրդված, Չինաստանը արգելել է Facebook-ը, YouTube-ը և Twitter-ը[57]ː Հաջորդ տարի այն արգելել է Google-ը[57]ː Google-ի, Facebook-ի, YouTube-ի և Twitter-ի նման խոշոր միջազգային ինտերնետային հարթակները արգելափակելով՝ Մեծ Firewall-ը նպաստել է ներքին այլընտրանքային հարթակների, այդ թվում՝ Baidu-ի, Renren-ի, Youku-ի և Weibo-ի զարգացմանը[7]ː
Մեմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Բայդուի 10 առասպելական արարածները»[58], որը սկզբում հումորային խորամանկություն էր, դարձել է Չինաստանում հայտնի և տարածված ինտերնետային մեմ[59][60]ː Այս տասը խաբեությունները, ըստ որոշ տեղեկությունների, առաջացել են առցանց գրաքննության աճին ի պատասխան և դարձել են չինացի ինտերնետ օգտատերերի դիմադրության խորհրդանիշ[61][62]ː
Մամուլի, հրատարակչության, ռադիոյի, կինոյի և հեռուստատեսության պետական վարչությունը 2009 թվականի մարտի 30-ին հրապարակել է հրահանգ՝ առանձնացնելով առցանց արգելված բովանդակության 31 կատեգորիա, այդ թվում՝ բռնություն, պոռնոգրաֆիա և այնպիսի բովանդակություն, որը կարող է «հրահրել էթնիկ խտրականություն կամ խաթարել սոցիալական կայունությունը»։ Չինացի ինտերնետ օգտատերերից շատերի կարծիքով հրահանգը հաջորդում է «խոտածածկ ցեխոտ ձի» (肏你妈) և «գետի խեցգետին» (河蟹) համացանցային ժարգոնով չինարեն հայհոյախոսության շուրջ պաշտոնական ամոթին։ Ոլորտի դիտորդները կարծում են, որ այս քայլը նախատեսված էր 1989 թվականի հունիսի 4-ի Թիենանմեն հրապարակում տեղի ունեցած բողոքի ցույցերի տարելիցի նախօրեին քաղաքականապես զգայուն հարցերի վերաբերյալ պարոդիաների կամ այլ մեկնաբանությունների տարածումը կանխելու համար[63]ː
Ինտերնետային գովազդի շուկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Չինաստանի առցանց գովազդի շուկայի ծավալը 2008 թվականի երրորդ եռամսյակում կազմել է 3.3 միլիարդ յուան, ինչը 19.1%-ով ավելի է նախորդ եռամսյակի համեմատ։ Tencent, Baidu և Sina Corp չինական համացանցային ընկերությունները շարունակում են մնալ շուկայի մասնաբաժնի առումով առաջատար եռյակում։ Բանալի բառերով գովազդի շուկայի ծավալը հասել է 1.46 միլիարդ յուանի, որը կազմում է ինտերնետային գովազդի ընդհանուր շուկայի 43.8%-ը՝ եռամսյակային 19.3% աճի տեմպով, մինչդեռ առցանց գովազդի կայքերի ծավալը կազմել է 1.70 միլիարդ յուան, որը կազմում է ընդհանուրի 50.7%-ը, ինչը 18.9%-ով ավելի է երկրորդ եռամսյակի համեմատ[64]ː
Ներկայումս Baidu-ն գործարկել է CPA հարթակ, իսկ Sina Corp-ը՝ ինտելեկտուալ ներդրումների գովազդային սխեմա։ Նկատվում է ցածր գնով արդյունավետ գովազդի շուկայական միտում։ Ավտոմեքենաների, անշարժ գույքի և ֆինանսների առցանց գովազդները շարունակում են արագ աճել[64]ː
Վիքիպեդիայի արգելափակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպեդիան նույնպես IP արգելափակումների թիրախ է դարձել Չինաստանումː Օրինակ՝ 2004 թվականի հունիսի 3-ին՝ Թիենանմեն հրապարակի կոտորածի 15-ամյակից մեկ օր առաջ։ Արգելափակումը ժամանակավորապես վերացվել է, երբ չինացի Վիքիպեդիայի ադմինիստրատորները Չինաստանի կառավարությանը տեղեկացրել են, որ Վիքիպեդիան քաղաքական կամ հակաչինական կառավարության կայք չէ։
2005 թվականի հոկտեմբերի 19-ից Վիքիպեդիան որոշ ժամանակով կրկին արգելափակվել է Չինաստանում։ 2006 թվականի հոկտեմբերին The New York Times-ը հայտնել է, որ Վիքիպեդիայի անգլերեն տարբերակը կրկին հասանելի է Չինաստանում, բայց չինարեն տարբերակը մնում է արգելափակված։ 2006 թվականի նոյեմբերի 10-ին Լիհը հայտնել է, որ չինարեն Վիքիպեդիան այժմ լիովին հասանելի է[65]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «中国教育和科研计算机网CERNET». Edu.cn. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ 2,0 2,1 Li, David Daokui (2024). China's World View: Demystifying China to Prevent Global Conflict [Չինաստանի աշխարհայացքը. Չինաստանի բացահայտումը՝ համաշխարհային հակամարտությունը կանխելու համար]. New York, NY: W. W. Norton & Company. ISBN 978-0393292398.
- ↑ «中新網-共和國60週年大型專題策劃-中國接入網際網路». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ 中国E-mail:值而立之年却未老先衰. 科技日报. 19 September 2017.
- ↑ Economy, Elizabeth C (2018 թ․ հունիսի 28). «The great firewall of China: Xi Jinping's internet shutdown» [Չինաստանի մեծ firewall-ը. ինտերնետի անջատումը Սի Ցզինպինի կողմից]. The Guardian. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 29-ին.
- ↑ 6,0 6,1 Liu, John (2025 թ․ հունիսի 20). «China tightens internet controls with new centralized form of virtual ID» [Չինաստանը խստացնում է ինտերնետի վերահսկողությունը՝ նոր կենտրոնացված վիրտուալ նույնականացման համակարգի միջոցով]. CNN (անգլերեն). Վերցված է 2025 թ․ հունիսի 20-ին.
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 Shi, Song (2023). China and the Internet: Using New Media for Development and Social Change [Չինաստանը և ինտերնետը. նոր մեդիայի օգտագործումը զարգացման և սոցիալական փոփոխությունների համար]. New Brunswick, NJ: Rutgers University Press. ISBN 9781978834736.
- ↑ Hilbert, Martin (2016 թ․ հունիսի 1). «The bad news is that the digital access divide is here to stay: Domestically installed bandwidths among 172 countries for 1986–2014». Telecommunications Policy. 40 (6): 567–581. doi:10.1016/j.telpol.2016.01.006. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ Parzyan, Anahit (2023). «China's Digital Silk Road: Empowering Capabilities for Digital Leadership in Eurasia». China and Eurasian Powers in a Multipolar World Order 2.0: Security, Diplomacy, Economy and Cyberspace. Mher Sahakyan. New York: Routledge. ISBN 978-1-003-35258-7. OCLC 1353290533.
- ↑ «第33次中国互联网络发展状况统计报告» [33rd statistical report on Internet development in China]. CNNIC. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 21-ին.
- ↑ China Mobile Internet Market Արխիվացված 4 Մարտ 2013 Wayback Machine, China Internet Network Information Center, iResearch. February 2012.
- ↑ 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 12,10 12,11 12,12 12,13 12,14 12,15 12,16 12,17 12,18 Zhang, Angela Huyue (2024). High Wire: How China Regulates Big Tech and Governs Its Economy. Oxford University Press. ISBN 9780197682258.
- ↑ «Chinese Commercial Rocket Startup Space Pioneer Secures Series A». China Money Network. 2020 թ․ սեպտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ Jones, Andrew (2021 թ․ հուլիսի 27). «Chinese rocket company Space Pioneer secures major funding ahead of first launch» [Չինական Space Pioneer հրթիռային ընկերությունը մեծ ֆինանսավորում է ստացել առաջին մեկնարկից առաջ]. SpaceNews. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ «Successful launch continues deployment of SpaceX's Starlink network». Spaceflight Now. 2019 թ․ նոյեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ Wattles, Jackie (2020 թ․ փետրվարի 6). «The race for space-based broadband: OneWeb launches 34 more internet satellites». CNN. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ Henry, Caleb (2020 թ․ մարտի 21). «Soyuz launches 34 OneWeb satellites». spacenews.com. SpaceNews. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Elon Musk's company SpaceX applies to offer high-speed Internet service to Canadians» [Իլոն Մասկի SpaceX ընկերությունը հայտ է ներկայացրել կանադացիներին գերարագ ինտերնետ մատուցելու համար]. CBC News. 2020 թ․ հունիսի 19. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ Herold, David Kurt (2012 թ․ սեպտեմբեր). «Escaping the World: A Chinese Perspective on Virtual Worlds». Journal of Virtual Worlds Research. 5 (2). doi:10.4101/jvwr.v5i2.6206 (inactive 2024 թ․ նոյեմբերի 1). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 27-ին.
{{cite journal}}:|hdl-access=requires|hdl=(օգնություն)CS1 սպաս․ DOI inactive as of 2024 (link) - ↑ 20,0 20,1 Curtis, Simon; Klaus, Ian (2024). The Belt and Road City: Geopolitics, Urbanization, and China's Search for a New International Order. New Haven and London: Եյլի համալսարանի հրատարակչություն. ISBN 9780300266900.
- ↑ «7个新增国家级互联网骨干直联点建设全面竣工». www.miit.gov.cn. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ «China expands Internet backbone to improve speeds, reliability». ITworld. 2015 թ․ հունվարի 13. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ «The 53rd Statistical Report on China's Internet Development» (PDF). CNNIC. 2024 թ․ մարտ. Արխիվացված (PDF) օրիգինալից 2024 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2024 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ Fung, Brian (2012 թ․ հոկտեմբերի 11). «'Netizen': Why Is This Goofy-Sounding Word So Important in China?». The Atlantic. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ Schiavenza, Matt (2013 թ․ սեպտեմբերի 25). «Enough with the word 'Netizen'». The Atlantic. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ Wang, Frances Yaping (2024). The Art of State Persuasion: China's Strategic Use of Media in Interstate Disputes. Oxford University Press. ISBN 9780197757512.
- ↑ P. Horsley, Jamie (2022 թ․ օգոստոսի 8). «Behind the Facade of China's Cyber Super-Regulator». DigiChina (անգլերեն). Սթենֆորդի համալսարան. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2024 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ 28,0 28,1 28,2 28,3 28,4 28,5 Liu, Lizhi (2024). From Click to Boom: The Political Economy of E-Commerce in China. Princeton University Press. ISBN 9780691254104.
- ↑ Olcott, Eleanor; Ding, Wenjie (2024 թ․ հուլիսի 31). «China data watchdog plans tighter control of internet users». Financial Times. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2024 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ 30,0 30,1 30,2 30,3 Rao, Yichen (2024). «How China's Young "Internet Addicts" Gamify the Disciplinary Treatment Camp». In Guo, Li; Eyman, Douglas; Sun, Hongmei (eds.). Games & Play in Chinese & Sinophone Cultures. Seattle, WA: University of Washington Press. ISBN 9780295752402.
- ↑ Kaiser Kuo, TEDxHonolulu Արխիվացված 2 Հուլիս 2016 Wayback Machine Technology, Entertainment and Design Conference, 5 November 2009
- ↑ «Get an Internet Content Provider (ICP) number for your public website - Office 365». support.office.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025 թ․ հունիսի 22-ին.
- ↑ Goldkorn, Jeremy. "YouTube = Youku? Websites and Their Chinese Equivalents Արխիվացված 12 Ապրիլ 2011 Wayback Machine." Fast Company. 20 January 2011. Retrieved on 5 May 2011.
- ↑ «Baidu Search Share Down While Qihoo 360 Up in August 2013». Chinainternetwatch.com. 2013 թ․ սեպտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ «谷歌中国搜索市场份额仅2%:排名滑落至第五». Tech.sina.com.cn. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ «How web-connected is China?». ChinaPowerCSIS. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ Millward, Steven (2016 թ․ օգոստոսի 18). «Asia's ecommerce spending to hit record $1 trillion this year – but most of that is China» [Ասիայի էլեկտրոնային առևտրի ծախսերն այս տարի կհասնեն ռեկորդային 1 տրիլիոն դոլարի, բայց դրա մեծ մասը կկազմի Չինաստանը]. Tech in Asia. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 4-ին.
- ↑ Hu, Richard (2023). Reinventing the Chinese City [Չինական քաղաքի վերաիմաստավորումը]. New York: Columbia University Press. ISBN 978-0-231-21101-7.
- ↑ Tulloch, D. L. (2007) ‘Many, Many Maps: Empowerment and Online Participatory Mapping’ Արխիվացված 23 Նոյեմբեր 2012 Wayback Machine, First Monday 12 (2)
- ↑ Chen, Yu-Wen (2010) Drawing Borders Alters Our World. Taipei Times, 19 December, «Արխիվացված պատճենը». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2025 թ․ հունիսի 23-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) - ↑ «支付宝钱包活跃用户超6亿_新闻中心_中国网». News.china.com.cn. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ Lin, Shuanglin (2022). China's Public Finance: Reforms, Challenges, and Options. New York, NY: Cambridge University Press. ISBN 978-1-009-09902-8.
- ↑ Consulting, Daxue (2024 թ․ դեկտեմբերի 30). «Mobile payments in China: How China became a cashless society». Daxue Consulting - Market Research and Consulting China (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025 թ․ հունվարի 29-ին.
- ↑ «Top countries and markets by video game revenues». Newzoo. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ Feng, Coco; Deng, Iris (2024 թ․ հունվարի 13). «China's video gaming market ended 2023 battered and bruised, but can world-beating titles and innovation save the day?». South China Morning Post. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2024 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ Steven Millward (2024 թ․ ապրիլի 30). «The Future of Female Gaming in China [Top Market Trends]». Sekkei Digital Group. Վերցված է 2024 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ Zhan, Jing Da; Chan, Hock Chuan (April 2012). "Government Regulation of Online Game Addiction". Արխիվացված 28 Ապրիլ 2019 Wayback MachineCommunications of the Association for Information Systems. 30 (13): 187–198. doi:10.17705/1CAIS.03013. Retrieved October 20, 2021.
- ↑ BBC. (2019, November 6). Video game addiction: China imposes gaming curfew for minors. Արխիվացված 3 Օգոստոս 2023 Wayback Machine BBC News. Retrieved October 20, 2021.
- ↑ Goh, B. (2021, August 31). Three hours a week: Play time's over for China's Young Video gamers. Reuters. Retrieved October 19, 2021.
- ↑ «The China Yahoo! welcome: You've got Jail!». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «"Race to the Bottom": Corporate Complicity in Chinese Internet Censorship: II. How Censorship Works in China: A Brief Overview». Hrw.org. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ Arthur, Charles (2012 թ․ դեկտեմբերի 14). «China tightens 'Great Firewall' internet control with new technology». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ Ye, Josh (2017 թ․ հունվար). «China tightens Great Firewall by declaring unauthorized VPN services illegal». South China Morning Post. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ Šebok, Filip (2023). «Social Control and Propaganda». In Kironska, Kristina; Turscanyi, Richard Q. (eds.). Contemporary China: a New Superpower?. Routledge. էջեր 99–113. doi:10.4324/9781003350064-11. ISBN 978-1-03-239508-1.
- ↑ Hanley, Sinéad (2000-11-06). "DNS Overview with a discussion of DNS Spoofing" (PDF).
- ↑ Hoffman, Chris (2016 թ․ սեպտեմբերի 22). «How the "Great Firewall of China" Works to Censor China's Internet». Howtogeek.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ 57,0 57,1 Li, Hongshan (2024). Fighting on the Cultural Front: U.S.-China Relations in the Cold War. New York, NY: Columbia University Press. էջ 332. doi:10.7312/li--20704. ISBN 9780231207058. JSTOR 10.7312/li--20704.
- ↑ «Hoax dictionary entries about legendary obscene beasts». www.danwei.org. Վերցված է 2025 թ․ հունիսի 23-ին.
- ↑ 【贴图】百度十大神兽_水能载舟亦能煮粥 Արխիվացված 23 Փետրվար 2009 Wayback Machine. Hi.baidu.com. Retrieved on 16 April 2012.
- ↑ Hoax dictionary entries about legendary obscene beasts Արխիվացված 12 Փետրվար 2009 Wayback Machine. Danwei.org. Retrieved on 16 April 2012.
- ↑ Wines, Michael (2009 թ․ մարտի 11). «A Dirty Pun Tweaks China's Online Censors». New York Times. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 12-ին.
- ↑ Bobbie Johnson, ETech: The truth about China and its filthy puns Արխիվացված 10 Մայիս 2017 Wayback Machine, The Guardian, 13 March 2009
- ↑ Vivian Wu (2009 թ․ ապրիլի 3). «Censors strike at internet content after parody hit». South China Morning Post.
- ↑ 64,0 64,1 China's Internet advertising market hits RMB 3.34 bln in Q3 Արխիվացված 7 Հուլիս 2011 Wayback Machine. News.alibaba.com. Retrieved on 16 April 2012.
- ↑ Chart: Wikipedia access in China
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Չինաստանի ինտերնետային գրաքննությունը»
- Կայք «Ոսկե վահանը» շրջանցելու համար
- Հոնկոնգի ինտերնետ փոխանակման կետ
- Չինաստանի կրթության և հետազոտությունների ցանց
- Չինաստանի ինտերնետային ցանցի տեղեկատվական կենտրոն
- Չայնա Տելեքոմ
- Չայնա Յունիքոմ
- Չինաստանի ինտերնետային ընկերություն
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համացանցը Չինաստանում» հոդվածին։ |
| ||||||