Համարձակություն
Համարձակություն, մարդու վարքային հոգեբանական դիրքորոշում, որն ամաչկոտության հակառակն է։ Համարձակ լինելը ենթադրում է ռիսկային հնարավոր իրականությանը հակառակվելով գործնական քայլեր կատարելու պատրաստակամություն[1]:
Համարձակ լինելը, բարոյական հատկություն է, որը բնութագրում է իր մեջ վախի զգացումը, հաջողության մեջ՝ անվստահությունը, դժվարության և իր համար անբարենպաստ հետևանքների հադեպ՝ անհանգստությունը հաղթահարելու մարդու ընդունակություն:
Օրինակ՝ շփվողականության համատեքստում, համարձակ (անվախ) մարդը կարող է պատրաստ լինել ռիսկի դիմել՝ ամոթի կամ մերժման ենթարկվելով սոցիալական իրավիճակներում, կամ խախտելով էթիկետի կամ քաղաքավարության կանոնները: Չափազանց համարձակ մարդը կարող է ագրեսիվ կերպով գումար խնդրել կամ համառորեն ստիպել մեկին կատարել իր խնդրանքը:
«Համարձակ» բառը կարող է նաև օգտագործվել ոչ միայն անվախ, այլ նաև որպես «անամոթ» բառի հոմանիշ։ Օրինակ՝ երեխան կարող է պատժվել «համարձակ» լինելու համար՝ մեծահասակի նկատմամբ անհարգալից կամ վատ վարք ցուցաբերելով։
Հին հույները հիանում էին համարձակությամբ՝ որպես փիլիսոփայական առաքինություն[1]:
Համարձակությունը կարելի է հակադրել քաջությանը նրանով, որ վերջինս ենթադրում է վախ ունենալ, բայց դրան դիմակայել։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարքային էկոլոգիայում ուսումնասիրվում է ամաչկոտության և համարձակության շարունակականությունը, ինչպես այն գոյություն ունի մարդկանց և որոշ այլ տեսակների մոտ։ Ամաչկոտությունն ու համարձակությունը ներկայացնում են «ռիսկի դիմելու հակում»։ Համարձակ անհատները հակված են դառնալ գերիշխող, ինչը բացահայտում է համարձակության և սոցիալական գերիշխանության միջև կապը[2]:
Համարձակությունը քաջության ավելի լայն հասկացության ենթաասպեկտ է: Ռիսկերի հետազոտող Ս.Ա. Վարվիցի պատմականորեն վերակառուցված սահմանման համաձայն՝ համարձակությունը նշանակում է «քաջության ագրեսիվորեն առաջ մղող ձև», քանի որ այն հիմնականում հաստատվել է զինվորական հասարակություններում: Համարձակությունը սկզբնապես զինվորի և մարտիկի առաքինություն է: Ի տարբերություն քաջության բարդ, ավելի լայն հասկացության, այն չունի դատապարտելի ռիսկային գործողությունից հրաժարվելու այլընտրանքային ասպեկտը, բնավորության ուժը՝ «ո'չ ասելու», որը նույնպես պատկանում է քաջությանը[3]:
| Համարձակությունն արդյոք մե՞ղք է: Համարձակությունը էմոցիա է: Սակայն էմոցիան երբեմն չափավորվում է բանականությամբ, իսկ երբեմն՝ չի հասնում բանականության չափին՝ լինի դա ավել, թե պակաս, և այս առումով էմոցիան մեղք է[4]: |
Ֆրենսիս Բեկոնը համարձակության մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրենսիս Բեկոնի «Էսսեներ» գրքի 12-րդ էսսեն (1625) վերնագրված է «Համարձակության մասին»[6][7]:
Դեմոսթենեսին հարցնում են, թե որն է հռետորի գլխավոր դերը, նա պատասխանում է՝ գործողություն, հետո՞` գործողություն, իսկ դրանից հետո՞` կրկին գործողություն։ Ֆրենսիս Բեկոնը վստահում է Դեմոսթենեսին, քանի որ նա դասական Հունաստանի լավագույն հռետորն էր: Սակայն տարօրինակ է համարում, որ հռետորի այդ հատկանիշն այդքան բարձր է դասվում հնարամտությունից, ճարտասանությունից, պերճախոսությունից և այլ ազնիվ կողմերից, նույնիսկ գրեթե կարծես այն ամեն ինչ է։ Ի՞նչն է պատճառը:
Եվ այնուամենայնիվ, «համարձակությունը անգիտության և ստորության զավակ է»: Այն շատ ավելի ցածր է, քան մյուս հատկանիշները, բայց այնուամենայնիվ, այն հմայում և կապում է նրանց ձեռքերն ու ոտքերը, ովքեր կամ մակերեսային դատողություն ունեն, կամ թույլ են քաջության մեջ, իսկ դրանք կազմում են մարդկանց ամենամեծ մասը: Եվ համարձակությունը հաղթում է խելացի մարդկանց թույլ ժամանակներում: Այդպես այն [համարձակությունը] ավելի շատ հրաշքներ է գործել ժողովրդի շրջանում, և ավելի քիչ՝ սենատների և իշխանների մոտ: Եվ ավելի շատ է այն [համարձակությունը], երբ համարձակ մարդն առաջին անգամ է գործի մեջ մտնում, քան դրանից անմիջապես հետո: «Սրա պատճառն այն է, որ համարձակությունը խոստումները վատ է պահում»:
Անկասկած է՝ ինչպես կան ֆիզիկական մարմնի շառլատաններ, այնպես էլ կան քաղաքական մամնի շառլատաններ: Ֆիզիկական մամնի շառլատանը, որը ձեռնարկում է բուժումներ և, հնարավոր է, երկու կամ երեք փորձ հաջողում է, բայց քանի որ չունի գիտական հիմքեր, հետևաբար, չի կարող երկարատև գործել։ Ճիշտ այդպես, քաղաքական շառլատանը՝ համարձակ մարդ է, որը բազմիցս կատարում է «Մուհամմեդի հրաշքը»[8]:
Ահա այսպես, քաղաքական շառլատանները, երբ մեծ-մեծ բաների մասին են խոստանում և ամոթալիորեն ձախողվում են, այնուամենայնիվ (եթե ունեն կատյալ համարձակություն), նրանք պարզապես անտեսում են դա և հեռանում՝ առանց ավելորդ անհանգստանալու։
Անշուշտ, խիստ դատողություն ունեցող մարդկանց համար համարձակ մարդիկ զվարճալի են, դեռ ավելին, հասարակ ժողովրդի համար նույնպես համարձակությունն ինչ-որ չափով ծիծաղաշարժ է, քանի որ եթե աբսուրդը ծիծաղի առարկա է, անկասկած է, որ մեծ համարձակությունը հազվադեպ է լինում առանց որոշակի աբսուրդի։
Հատկապես զվարճալի է տեսնել, երբ համարձակ մարդը ընկճված է. նրա դեմքը խորշոմած և կաշկանդված է։ Քանի որ եթե ամաչելիս մարդը մի փոքր տատանվում է, ապա համարձակ մարդը տեղում մեխվում է:
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ԱՄՆ Կոնգրեսը, որպես լեռ, Մուհամմադ-Ռուզվելտի մոտ է գալիս «Առաջարկվող օրենքները» ձեռքին, մինչդեռ Ռուզվելտի ձեռքում է և՛ «Օրենքը և մարգարեն», և՛ իր ամենուրեք հանդիպող «մեծ գավազանը»։
Պատկերը հղում է Ֆրենսիս Բեկոնի «Էսսեներ»-ից մի հատվածի, որտեղ ասվում է, որ իսլամի մարգարեն բարձրացել է լեռան վրա, այն բանից հետո, երբ ժողովրդին խոստացավ, բայց չկարողացավ այն իր մոտ կանչել: Այս էսսեով Բեկոնը սովորեցնում է, որ ժամանակ առ ժամանակ պետք է խոնարհվել անխուսափելիի առջև։ Պատմությունն ակնարկում է Ռուզվելտի ակնհայտ իշխանությունը Կոնգրեսի նկատմամբ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1
- Aquinas, Thomas (1485). «Question XXVII: Of Daring». Summa Theologica. Vol. II.2.
- ↑ Sloan Wilson, David; Clark, Anne B.; Coleman, Kristine; Dearstyne, Ted (1994-11-01). «Shyness and boldness in humans and other animals». Trends in Ecology & Evolution (անգլերեն). 9 (11): 442–446. doi:10.1016/0169-5347(94)90134-1. ISSN 0169-5347. PMID 21236920.
- ↑ «Sinnsuche im Wagnis: Leben in wachsenden Ringen. Erklärungsmodelle für grenzüberschreitendes Verhalten» [Ռիսկի միջոցով իմաստի որոնում. ընդլայնվող շրջանակների մեջ ապրելը։ Սահմանները հատող վարքագծի բացատրական մոդելներ]. www.amazon.de (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025-12-05-ին.
- ↑ Aquinas, Thomas (2005). The Cardinal Virtues. Translated by Regan, Richard J. էջ 116.
- ↑ Bartholomew, Charles Lewis - Bart (1869-1949). «A Case Where the Mountain Comes To Mohammed». digitalcollections.hclib.org. Վերցված է 2025-12-05-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Bacon, Francis (1696). The essays; or, Councils, civil and moral: XII. Of boldness. Duke University Libraries. London: Printed for H. Herringman, R. Scot, R. Chiswell, A. Swalle, and R. Bentley. էջեր 29, 30.
- ↑ Bacon, Francis (1625). The Essayes Or Counsels, Ciuill and Morall, of Francis Lo. Verulam, Viscount St. Alban: XII. Of boldness (անգլերեն). Iohn Hauiland. էջ 62.
- ↑ «The Works of Francis Bacon/Volume 1/Essays/Of Boldness - Wikisource, the free online library». en.wikisource.org (անգլերեն). Վերցված է 2025-12-05-ին.
| Ընթերցե՛ք «համարձակություն» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
|