Համավոր (անձնանուն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համավոր
Համավոր
Տեսակիգական անձնանուն
Սեռիգական
Նշանակությունհամեղ, անուշ, համեստ, պարկեշտ
Ծագում
Ծագման լեզուհայերեն
ԳիրՀայոց գրեր
Կապված հոդվածներ«Համավոր» սկսվող էջեր

Համավոր, հայկական իգական անուն։ Առաջացել է հայերեն համավոր բառից։ Նշանակում է «համեղ, անուշ», բայց Պոլսի բարբառում նշանակում է «համեստ, պարկեշտ»։ Հիշատակվել է մեկ անգամ՝ 15-րդ դարում[1]։

Գործածություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Համավոր, կին Կարապետ քահանայի և մայր Դանիել վարդապետ Սևանեցու, ով 1461 թվականին Առաքել աբեղայից գնեց մի Քարոզգիրք[2]։ Նույն ձև հիշատակված է նաև 1486 թվականին Սևանի հռչակավոր դռան արձանագրության մեջ[3][4]։
  • Համավոր, հիշատակված է նաև Հոռոմոսի անթվական մի արձանագրության մեջ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Գ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1946, էջ 27 — 742 էջ։
  2. Ձեռագիր Պոտերբ․ (ՀԱ 1892, 83 բ)
  3. Սիսական 84 բ
  4. Անահիտ 1932, 25
  5. Շիրակ 25