Համաստեղություն (ցանկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Համաստեղություններ, ժամանակակից աստղագիտության մեջ երկնակամարի տեղամասեր, որոնց բաժանված է աստղային երկինքը, նրանում հեշտորեն կողմնորոշվելու համար։ Հնադարում համաստեղություններ էին կոչվում, երկնքում պայծառ աստղերով առաջացած պատկերները։

Կարճ նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաստեղությունների աստղերը գտնվում են Արգակից տարբեր հեռավորության վրա։

Երկնակամարում իրարից փոքր անկյունային հեռավորության վրա գտնվող աստղերը եռաչափ տարածության մեջ կարող են դասավորված լինել իրարից շատ հեռու։ Մի համաստեղության մեջ գտնվող աստղերը կարող են և՛ մոտ լինել և՛ լինել իրարից շատ հեռու ու իրար հետ ոչ մի կապ չունենան։ Հնադարում մարդիկ տեսնում էին աստղերի դասավորվածության մեջ որոշակի համակարգվածություն և ըստ դրա խմբավորում էին աստղերը համաստեղություններում։ Ժամանակի ընթացքում դիտորդները տեսել են տարբեր համաստեղություններ և նրանց ուրվագծերը, և նրանց անվանումներից շատերի բացատրությունները մինչ այժմ պարզ չէ։ Մինչև XIX դարը համաստեղության տակ հասկացվում էր աստղերի որոշակի խումբ, ոչ թե երկնակամարի մի հատված։ Այդ դեպքում ստացվում էր, որ նույն աստղը կարող էր պատկանալ 2 տարբեր համաստեղությունների, իսկ տարածքները, որտեղ աստղերի քանակը քիչ էր համաստեղության չէր պատկանում։ XIX դարի սկզբին երկնակամարը բաժանվեց տարածքների, որոշ գիտնականներ դատարկ տարածքները յուրովի որոշեցին, բայց այդպես էլ չանվանվեցին։

1922 թվականին Հռոմում Միջազգային աստղագիտական միության I Գլխավոր ասամբլեայի որոշմամբ վերջնականապես որոշվեց երկնակամարի բաժանման 88 համստեղությունների ցանկը։ 1928 թվականին որոշվեց համաստեղությունների միանշանակ և հստակ սահմանները, գծված 1875 ժամանակաշրջանի ընդունված երկնային կոորդինատների հասարակածային համակարգում հաստատուն ուղղակի ծագման և թեքության գծերով[1]։

Հինգ տարվա ընթացքում ահմաններն անընդհատ ճշտվում էին։ 1935 թվականին համաստեղությունների սահմանները վերջնականապես հաստատվեցին, իսկ աստղագետները պայամանավորվեցին այլևս չփոփոխել։

88 համաստեղություններից միայն 48-ն են հնադարյան, նրանց անուններն ու ստղերը (բայց ոչ պատկերումը) ընդգրկված են Կլավդիոս Պտղոմեոսի «Ալմագեստ» կատալոգում, որն ապրել է II դարում[2]։

Նրանք ընդգրկում են այն տարածքները որ տեսանելի է Եվրոպայի հարավից։ Ավելի վաղ Պտղոմեոսի պատկերած համաստեղությունները կարելի է գտնել աս-Սուֆի «Անշարժ աստղերի գիրք» աշխատությունում։ Նա ապրել է 903-998 թվականները[3]։ Մնացած ժամանակակից համաստեղությունները մտցվել են XVII—XVIII դարերում, հարավային երկնքի ուսումնասիրման և հյուսիսային երկնքի «դատարկ տեղերի» արդյունքում։ Համաստեղությունների կարող են անվանվել իրական կամ հնարված կենդանիների անուններով (Մեծ Արջ,Առյուծ,Վիշապ), հունական առասպելների հերոսների անուններով (Կասիոպեա,Անդրամեդա) կամ առարկաների անուններով, որոնց հիշեցնում է աստղերի դասավորությունը (Կշեռք,Հյուսիսային Թագ)[4]։

12 համաստեղություններ ավանդաբար անվանում են Կենդանակերպեր, որոնցով անցնում է Արեգակի կենտրոնը տարվա ընթացքում՝ արեգակնածիրը (Խավարածիր)։Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 17-ը (2014 ժամանակաշրջան) Արեգակը գտնվում է Օձակրի համաստեղությունում։Այդ համաստեղությունը նույնպես Կենդանակերպ է, սակայն սնահավատությունը (թիվը-13,կենդանին-օձ) թույլ չտվեց աստղագուշակներին դասել համաստեղությունը այդ շարքում[5]։

Մեծ Արջի համաստեղությունը Յան Գավելի ատլասում
Հոլանդական քարտեզագրի XVII դարի աստղային երկնքի քարտեզը։

Համաստեղությունների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաստեղությունների ժամանակակից սահմանները։

Միջազգային աստղագիտական միության կողմից պաշտոնապես ընդունվել են 88 համաստեղություն։ Աղյուսակաում նշված է նաև լատիներեն անցանումը, հապավումը, մակերեսը քառակուսի աստիճաններով և 6,0m և ավելի պայծառություն ունեցող աստղերի քանակը։

Հայերեն անուն Լատիներեն անուն (ուղղական հոլով) Լատիներեն անուն (սեռական հոլով) Հապավում Մակերես (աստիճան2) 6,0m-ից պայծառ աստղերի թիվ[6]
Անդրոմեդա Andrómeda Andrómedae And 722 100
Երկվորյակներ Gémini Geminórum Gem 514 70
Մեծ Արջ Úrsa Májor Úrsae Majóris UMa 1280 125
Մեծ Շուն Cánis Májor Cánis Majóris CMa 380 80
Կշեռք Líbra Líbrae Lib 538 50
Ջրհոս Aquárius Aquárii Aqr 980 90
Կառավար Auríga Aurígae Aur 657 90
Գայլ Lúpus Lúpi Lup 334 70
Եզնարած Boótes Boótis Boo 907 90
Բերենիկեյի Գես Cóma Bereníces Cómae Bereníces Com 386 50
Ագրավ Córvus Córvi Crv 184 15
Հերակլես Hércules Hérculis Her 1225 140
Հիդրա Hýdra Hýdrae Hya 1303 130
Աղավնի Colúmba Colúmbae Col 270 40
Որսկան Շներ Cánes Venátici Cánum Venaticórum CVn 465 30
Կույս Vírgo Vírginis Vir 1294 95
Դելֆին Delphínus Delphíni Del 189 30
Վիշապ Dráco Dracónis Dra 1083 80
Միաեղջյուր Monóceros Monocerótis Mon 482 85
Զոհասեղան Ára Árae Ara 237 30
Կենդանագիր Píctor Pictóris Pic 247 30
Ընձուղտ Camelopárdalis Camelopárdalis Cam 757 50
Կռունկ Grus Grúis Gru 366 30
Նապաստակ Lépus Léporis Lep 290 40
Օձակիր Ophiúchus Ophiúchi Oph 948 100
Օձ Sérpens Serpéntis Ser 637[7] 60
Ոսկե Ձկնիկ Dorádo Dorádus Dor 179 20
Հնդկացի Índus Índi Ind 294 20
Կասիոպեա Cassiopéia Cassiopéiae Cas 598 90
Ողնուց Carína Carínae Car 494 110
Կետ Cétus Céti Cet 1231 100
Այծեղջյուր Capricórnus Capricórni Cap 414 50
Կողմնացույց Pýxis Pýxidis Pyx 221 25
Նավախել Púppis Púppis Pup 673 140
Կարապ Cýgnus Cýgni Cyg 804 150
Առյուծ Léo Leónis Leo 947 70
Թռչող Ձուկ Vólans Volántis Vol 141 20
Քնար Lýra Lýrae Lyr 286 45
Աղվես Vulpécula Vulpéculae Vul 268 45
Փոքր Արջ Úrsa Mínor Úrsae Minóris UMi 256 20
Փոքր Ձի Equúleus Equúlei Equ 72 10
Փոքր Առյուծ Léo Mínor Leónis Minóris LMi 232 20
Փոքր Շուն Cánis Mínor Cánis Minóris CMi 183 20
Մանրադիտակ Microscópium Microscópii Mic 210 20
Ճանճ Músca Múscae Mus 138 30
Պոմպ Ántlia Ántliae Ant 239 20
Անկյունակապ Nórma Nórmae Nor 165 20
Խոյ Áries Aríetis Ari 441 50
Օկտանտ Óctans Octántis Oct 291 35
Արծիվ Áquila Áquilae Aql 652 70
Օրիոն (Հայկ) Oríon Oriónis Ori 594 120
Սիրամարգ Pávo Pavónis Pav 378 45
Առագաստ Véla Velórum Vel 500 110
Պեգաս Pégasus Pégasi Peg 1121 100
Պերսևս Pérseus Pérsei Per 615 90
Վառարան Fórnax Fornácis For 398 35
Դրախտային թռչուն Ápus Ápodis Aps 206 20
Խեցգետին Cáncer Cáncri Cnc 506 60
Դանակ Cáélum Cáéli Cae 125 10
Ձկներ Písces Píscium Psc 889 75
Լուսան Lynx Lýncis Lyn 545 60
Հյուսիսային Թագ Coróna Boreális Corónae Boreális CrB 179 20
Սեքստանտ Séxtans Sextántis Sex 314 25
Ցանց Retículum Retículi Ret 114 15
Կարիճ Scórpius Scórpii Sco 497 100
Քանդակագործ Scúlptor Sculptóris Scl 475 30
Սեղանասար Ménsa Ménsae Men 153 15
Աղեղ Sagítta Sagíttae Sge 80 20
Աղեղնավոր Sagittárius Sagittárii Sgr 867 115
Հեռադիտակ Telescópium Telescópii Tel 252 30
Ցուլ Táurus Táuri Tau 797 125
Եռանկյունի Triángulum Triánguli Tri 132 15
Տուկան Tucána Tucánae Tuc 295 25
Փյունիկ Phóénix Phóénicis Phe 469 40
Քամելեոն Chamáéleon Chamaeleóntis Cha 132 20
Կենտավրոս Centáurus Centáuri Cen 1060 150
Ցեֆեոս Cephéus Cephéi Cep 588 60
Կարկին Círcinus Círcini Cir 93 20
Ժամացույց Horológium Horológii Hor 249 20
Գավաթ Cráter Cratéris Crt 282 20
Վահան Scútum Scúti Sct 109 20
Էրիդանոս Erídanus Erídani Eri 1138 100
Հարավային Հիդրա Hýdrus Hýdri Hyi 243 20
Հարավային Թագ Coróna Austrális Corónae Austrális CrA 128 25
Հարավային Ձուկ Píscis Austrínus Píscis Austríni PsA 245 25
Հարավային Խաչ Crux Crúcis Cru 68 30
Հարավային Եռանկյունի Triángulum Austrále Triánguli Austrális TrA 110 20
Մողես Lacérta Lacértae Lac 201 35

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աստղերի ցանկը ըստ մակերեսի
  • Աստղերի ցանկը ըստ համաստեղությունների

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Fundamental Astronomy / Hannu Karttunen, Pekka Kröger, Heikki Oja, Markku Poutanen, Karl Johan Donner. — Springer, 2016. — С. 31.
  2. John C. Barentine The Lost Constellations: A History of Obsolete, Extinct, or Forgotten Star Lore. — Springer, 2015. — С. 11. — ISBN 9783319227955
  3. Б. А. Розенфельд Астрономия стран ислама // Историко-астрономические исследования. — М.: Наука, 1984. — В. XVII. — С. 78.
  4. Кононович Э. В., Мороз В. И. Общий курс астрономии: учебное пособие / под ред. В. В. Иванова. — М.: Едиториал УРСС, 2004. — С. 14. — 544 с. — ISBN 5-354-00866-2
  5. The Constellations of the Zodiac(անգլ.)
  6. Куликовский, Пётр Григорьевич (1971). Справочник любителя астрономии. М. УРСС. ISBN 5836003ծ033. {{cite book}}: Check |isbn= value: invalid character (օգնություն)
  7. Змея разделена на две части: Голова Змеи (Serpens Caput, 429 кв. градусов) и Хвост Змеи (Serpens Cauda, 208 кв. градусов).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]