Համապոտենցիալ մակերևույթներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Համապոտենցիալ մակերևույթներ, Էլեկտրաստատիկ դաշտը կարելի է պատկերել գրաֆիկորեն՝ ուժագծերի օգնությամբ։

Պոտենցիալի արժեքի մասին, գոնե մոտավորապես, գաղափար կազմել հնարավոր չէ։ Դրա համար անհրաժեշտ է, որ տարածության մեջ նշվեն այն կետերը, որտեղ պոտենցիալի արժեքները նույնն են։ Այն մակերևույթը, որի բոլոր կետերում էլեկտրաստատիկ դաշտի պոտենցիալն ունի միևնույն արժեքը, կոչվում է համապոտենցիալ մակերևույթ։ Եթե կամայական կետերը միևնույն համապոտենցիալ մակերևույթի կետեր են, ապա = 0, ուստի, համաձայն առնչության, q փորձնական լիցքը առաջին կետից երկրորդ կետն այդ մակերևույթով տեղափոխելիս էլեկտրաստատիկ ուժի աշխատանքը զրո է՝ A=0։ Բայց երբ առաջին և երկրորդ կետերն այնքան մոտ են իրար, որ փորձնական լիցքի տեղափոխությունն ընկած է համապոտենցիալ մակերևույթի վրա, այդ նույն աշխատանքը կարելի է հաշվել նաև A = qE$/ բանաձևով։ Հետևաբար A=0 պայմանից հետևում է, որ E$/=0 այսինքն El = ։ Քանի որ / վեկտորը համապոտենցիալ մակերևույթիվրա կարող է ուղղված լինել կամայականորեն, ապա կարող ենք ասել, որ էլեկտրաստատիկ դաշտի լարվածությունը յուրաքանչյուր կետում ուղղահայաց է համապոտենցիալ մակերևույթին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Է․ Ղազարյան, Ա․ Կիրակոսյան, Գ․ Մելիքյան «Ֆիզիկա-11։ Ավագ դպրոցի 11-րդ դասարանի դասագիրք, Էդիթ Պրինտ, 2010 թ., 368 էջ