Համաշխարհային օդերևութաբանական օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Համաշխարհային օդերևութաբանական օր, ամենամյա տոն, որը նշվում է մարտի 23-ին՝ սկսած 1961 թվականից։ Դա 1950 թվականին Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության կազմավորման օրն է։

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը յուրաքանչյուր տարի Համաշխարհային օդերևութաբանական օրը նվիրում է որևէ թեմայի և իրականացնում համապատասխան քարոզչական միջոցառումներ։

Իր ամենամյա ուղերձներում Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության գլխավոր տնօրենը քննարկում է Համաշխարհային օդերևութաբանական օրվա թեմատիկան։

Օրվա ամենամյա թեմատիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2020 թվական - «Կլիմա և ջրային ռեսուրսներ»[1]
  • 2019 թվական - «Արև, Երկիր և եղանակ»
  • 2018 թվական - «Մենք պատրաստվում ենք եղանակին, հաշվի ենք առնում կլիման»
  • 2017 թվական - «Ծանոթանալով ամպերին»[2]
  • 2016 թվական - «Ավելի տաք, ավելի չոր, ավելի խոնավ. Նայեք ապագային»
  • 2015 թվական - «Կլիմայի մասին գիտելիքները՝ որպես հիմք կլիմայի գործողությունների համար»
  • 2014 թվական - «Եղանակ և կլիմա. երիտասարդների ներգրավվածությունը»[3]
  • 2013 թվական - «Եղանակային դիտարկումներ կյանքի և գույքի պաշտպանության համար»
  • 2012 թվական - «Եղանակը, կլիման և ջուրը մեր ապագայի շարժիչ ուժն են»
  • 2011 թվական - «Կլիման ձեզ համար»[4]
  • 2010 թվական - «60 տարի ծառայություն ձեր անվտանգության և բարեկեցության համար»
  • 2009 թվական - «Եղանակը, կլիման և օդը, որով մենք շնչում ենք»
  • 2008 թվական - «Մոլորակի դիտարկումներ ավելի լավ ապագայի համար»
  • 2007 թվական - «Բևեռային օդերևութաբանություն․ հասկանալով գլոբալ ազդեցությունները»
  • 2006 թվական - «Վտանգների կանխում և բնական աղետների հետևանքների մեղմացում»[5]
  • 2005 թվական - «Եղանակ, կլիմա, ջուր և կայուն զարգացում»
  • 2004 թվական - «Եղանակը, կլիման և ջուրը տեղեկատվական դարաշրջանում»
  • 2003 թվական - «Մեր ապագա կլիման»
  • 2002 թվական - «Էքստրեմալ օդերևութաբանական և կլիմայական երևույթներից պաշտպանվածության բարձրացում»
  • 2001 թվական - «Եղանակը, ջրի և կլիման հարակից գործունեության կամավորներն են»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://public.wmo.int/fr/journ%C3%A9e-m%C3%A9t%C3%A9orologique-mondiale-2021-loc%C3%A9an-le-temps-et-le-climat-0  .
  2. https://public.wmo.int/fr/medias/communiqu%C3%A9s-de-presse/la-journ%C3%A9e-m%C3%A9t%C3%A9orologique-mondiale-met-%C3%A0-l%E2%80%99honneur-le-climat-et-l%E2%80%99eau  .
  3. https://public.wmo.int/fr/medias/communiqu%C3%A9s-de-presse/journ%C3%A9e-m%C3%A9t%C3%A9orologique-mondiale-%E2%80%93-temps-et-climat-pr%C3%AAts-par%C3%A9s  .
  4. https://public.wmo.int/fr/medias/nouvelles/journ%C3%A9e-m%C3%A9t%C3%A9orologique-mondiale-du-23-mars-2015-climat-comprendre-pour-agir  .
  5. https://public.wmo.int/fr/ressources/meteomonde/la-journ%C3%A9e-m%C3%A9t%C3%A9orologique-mondiale-2012  .

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]