Համաշխարհային ցուցահանդես (2008)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կոորդինատներ: 41°40′8.5800000999949″ հս․ լ. 0°54′10.2700081″ ամ. ե. / 41.669050000027773706° հս․. լ. 0.902852780028° ավ. ե. / 41.669050000027773706; 0.902852780028

Էքսպո-2008
200px
ԵրկիրԻսպանիա Իսպանիա
Հրապարակ8.1 հա
Գտնվելու վայրՍարագոսա
Բացվել էհունիսի 14, 2008
Մասնակիցների քանակ104 երկիր
Այցելուներ5.650.941

Համաշխարհային ցուցահանդես 2008 կամ Էքսպո-2008 (անգլ.՝ Expo 2008), համաշխարհային ցուցահանդես, որ անցկացվել է Իսպանիայի Սարագոսա քաղաքում 2008 թվականի հունիսի 14-ից սեպտեմբերի 14-ը` «Ջուր և կայուն զարգացում» խորագրով: Ցուցահանդեսը կազմակերպվել էր Էբրո գետի ափին: Այն կոորդինացվել է Միջազգային ցուցահանդեսի գրասենյակի կողմից, որը միջազգային ցուցահանդեսներ կազմակերպելու միավորում էր:

Միջազգային ցուցահանդեսն ընդունած քաղաքը` Սարագոսան Արագոն ինքնավար համայնքի մայրաքաղաքն է ու բնակչության քանակով հինգերորդ քաղաքն Իսպանիայում: Սարագոսան ընտրվել է Համաշխարհային ցուցահանդեսը հյուրընկալող քաղաք 2004 թվականի դեկտեմբերի 16-ին` հաղթելով հունական Սալոնիկին և իտալական Տրիեստին:

Ցուցահանդեսի առավել խորհրդանշական շինություններից են եղել Ջրային աշտարակը, որ մոտ 80 մ բարձրությամբ շինություն է, որը նախագծել է Էնրիկե դե Թերեզան և խորհրդանշում է ջրի կաթիլը, Զահա Հադիդի նախագծած Կամուրջ-տաղավարը և գետային ակվարիումը: Ցուցահանդեսի կայքում կազմակերպվել են տարբեր միջոցառումներ, այդ թվում` Cirque du Soleil անունով ամենօրյա ներկայացումը:

Բացի տարբեր երկրներից` միջկառավարական կազմակերպությունները ևս մասնակցել են Էքսպո 2008 ցուցահանդեսին` պահպանելով ջրի և կայուն զարգացման թեման: Մինչ միջոցառման անցկացումը ցուցահանդեսն ընդունող կոմիտեն հաշվարկել էր, որ ցուցասրահների ներկայացվածությունից կունենա 135 միլիոն եվրոյի շահույթ:

Տարածք և ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեմատիկ տաղավարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամուրջ-տաղավար[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամուրջ-տաղավարի տեսքը ներսից

Կամուրջ-տաղավարը Էքսպո-2008-ի խորհրդանշական կառույցներից է[1]: Այն նախագծել էր Զահա Հադիդը: Կառուցվել է երկու մակարդակով` խորհրդանշելով թրաշուշանի բացվելն ու փակվելը: Այն միավորում է Լա Ալմոզարի և ցուցահանդեսի շրջակայքը Էբրո գետի կենտրոնական կղզու հետ:

Կամուրջ-տաղավարում կայացել է «Ջուրը` ինքնատիպ ռեսուրս» ցուցադրությունը, որ մշակել էր Ralph Appelbaum Associates ընկերությունը: Նա փորձել էր ջուրը ներկայացնել որպես մարդու համընդհանուր իրավունք, որպեսզի այցելուներին տեղեկացնի, թե ինչ յուրահատուկ ռեսուրս է ջուրը, ինչպես նաև բացատրի ջրային ռեսուրսների կառավարման կարգը` խրախուսելով քաղաքացիների մասնակցությունը:

Ջրի աշտարակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրի աշտարակ

Ջրի աշտարակը Էքսպո-2008-ի ևս մեկ խորհրդանշական կառույց է[2]: Այն մշակել է Էնրիկե դե Թերեզան: Աշտարակն ունի 76 մ բարձրություն, 10.400 մ² մակերես: Վերին հարկում կա 720 մ² մակերեսով տեսահրապարակ-բար` Սարագոսայի հիասքանչ համայնապատկերն ընդգրկող: Աշտարակի ներսում կա 23 մ բարձրությամբ քանդակ` Splash, որը ներկայացնում է ջրի ցայտք` «կյանքի մուտքը մեր մոլորակ»: Դինամիկ համակարգերի վրա հիմնված քանդակը նախագծել են Մոնա Կիմը, Թոդ Պալմերը, Օլգա Սուբիրոսը և Սայմոն Թեյլորը, ովքեր ներկայացնում էին Program Collective-ը:

Ջրի աշտարակը ընդունել է «Ջուր կյանքի համար» ցուցահանդեսը, որտեղ տեսողական ու լսողական էֆեկտները, լուսավորությունը համապատասխան բովանդակությունը հաղորդելու համար առանցքային դեր են խաղում:

Ակվարիում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետային ակվարիում

Թեմատիկ տաղավար է, որ շահագործվել է ցուցահանդեսի ժամանակ[3]: Համարվում է Եվրոպայի` քաղցրահամ ջրով ամենամեծ ակվարիումը, որ պարունակում է մոտ 300 տեսակի բույսեր` աշխարհի տարբեր գետերից, և 60 տերարիում: Ներկայացված են հետևյալ գետերը.

  • Նեղոս: Պարունակում է աֆրիկյան մեծ լճերի տեսակներ: Այնտեղ կան նաև կոկորդիլոսներ, ցուցադրված են Միջերկրական ու Կարմիր ծովերը:
  • Մեկոնգ: Այս գետում այցելուները կգտնեն Հիմալայների, գետի ստորին հոսանքի այգիների, Խաղաղ օվկիանոսի և կորալյան խութերի պատկերներ:
  • Ամազոն: Բաժանված է երեք հատվածի, որոնցից առաջինը ներկայացնում է Ամազոնի ջունգլիները` կոկոսի ծառերով ու մանգրի թփերով: Երկրորդը ներկայացնում է Ամազոնի անտառները, իսկ երրորդը` մանգրի ճահիճները` Ատլանտյան օվկիանոս ելքով:
  • Մուրեյ: Այս բաժինը սկսվում է ջրասույզ եղած տարածքներից և անցնում անապատային շրջանով: Ավարտվում է թռչունների մասին տեսացուցահանդեսով:
  • Էբրո: Այն նույնպես ներկայացված է երկու հատվածով: Առաջինը լեռնային քարանձավ է, իսկ երկրորդը` գետի ուղին: Ներկայացված է նաև Միջերկրական ծովը:
  • Համաշխարհային գետ: Ներկայացնում է անցյալը, երբ բոլոր մայրցամաքները ներկայացնում էին մեկ ընդհանուր կղզի` շրջապատված օվկիանոսով:

Թեմատիկ հրապարակներ ու կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծարավ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրի աշտարակի տեսարան

Թեմատիկ այս հարթակում կիրառվել են հայելիներ, տեսաձայնային պրեոկցիաներ և լույսի ու գույնի համադրություն օպտիկական պատրանքներ ստեղծելու նպատակով[4]: Նրա տրամագիծը 46.7 մ է, ընդհանուր մակերեսը` 1640 մ², որից 82 մ²` ցուցահանդեսային տարածք:

Աղի իգլու[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագծել է Cloud 9 / Enric Ruiz-Geli ընկերությունը: Այս պլազայի ճարտարապետությունը գաղտնի բաղադրիչներ ունի: Դա փչվող կառուցվածք ուներ` պատված աղով, որ արտացոլում է արևի ճառագայթներն ու գիշերային լուսավորությունը այնպես, կարծես պահպանում է անհրաժեշտ ողջ էներգիան, որպեսզի շարունակի իր գործառույթը:

Թեմատիկ այս պլազան նախագծվել է Էքսպո-2008 ցուցահանդեսի պահանջներին համապատասխան: Պոլիվինիլքլորիդի կիրառումը եղել է բացառապես էլեկտրական լարերով, ինչպես նաև փայտանյութով, սինթետիկ լաքերի ու ներկերի հիմքով, կիրառվել են ջրի խնայողության համակարգեր: Բացի այդ, ամեն ինչ նախագծվել է այնպես, որ ցուցահանդեսի ավարտից հետո կառույցը չապամոնտաժվի:

Ֆտորոպլաստի կիրառումը շինության եռաշերտ տանիքում ավելորդ է դարձրել ոդորակիչների օգտագործումը: Ֆտորոպլաստի շերտերից մեկը ծածկված է արծաթով, որպեսզի լույսը բեկի և խոչընդոտի արտաքին ջերմության ներթափանցումը շինություն: Փչովի բաղադրիչներում և աղի համակարգում սառեցնում են ինտերիերը: Այս ամենի շնորհիվ ստեղծվել է չափավոր շինություն, ինչը նշանակում է, որ ջերմակարգավորման համակարգն անհրաժեշտ է միայն մարմնի ջերմության դեմ, որն անջատվում է այցելուներից, և ցուցահանդեսում աշխատող սարքերի ջերմության դեմ: Այդպիսով, կազմակերպիչները կարողացել են օգտագործել համակարգ, որը կլինի շատ ավելի կայուն ու ոչ թանկ, քան սովորական օդորակիչները:

Ջրերի քաղաք[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հրապարակը չի ունեցել պատեր, այդ պատճառով ջուրը տեսանելի է արտաքինից[5]: Ցուցահանդեսը նվիրված է ջրին` որպես «քաղաքային ռեսուրսի և միակ բաղադրիչի», որի «բարելավման արդյունքում կյանքի որակը կբարձրանա քաղաքներում»:

Էքստրեմալ ջուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրի հրապարակ Սարագոսայում

Այս քառակուսին խորհրդանշում է այն պահը, երբ ալիքը կոտրվում է ափին[6]: Այն բաժանված է երկու մասի. առաջինը 120 մոբիլային հատվածներով սենսորային շրջան է, որտեղ պրոեկտվում են տեսալսողական միջոցները, երկրորդը ինտերակտիվ հարթակով, պատկերներով և ջրի մասին տեքստերով հատված է:

Ջուր, օյկոս և էներգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ցուցանմուշը նվիրված է ջրի` էներգիայի վերածմանը[7]:

Ընդհանուր ջուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեմատիկ այս հրապարակը այցելուներին ցույց է տալիս, թե ինչպես են քաղաքական ստորաբաժանումներն ազդում ջրի կառավարման վրա[8]:

Ջրային ներշնչանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հարթակը մեջ վեց ցուցադրությամբ հյուրընկալել է El hombre vertiente շոուն, որը ստեղծվել է Արգենտինայում օրվա[9]:

Մասնակիցների տաղավարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրների տաղավարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էքսպո-2008-ի գլխավոր փողոցը

Էքսպո-2008 ցուցահանդեսին մասնակցել է ավելի քան 100 երկիր, ինչպես նաև տասնյակ ընկերություններ: Հաստատագրված ցուցակում եղել են 104 երկիր[10]: Ստորև ներկայացվում է մասնակից երկրների ցանկը:

Մասնակից երկրներ
Ալժիր Ալժիր Անդորա Անդորա Անգոլա Անգոլա Անտիգուա և Բարբուդա Անտիգուա և Բարբուդա
Արգենտինա Արգենտինա Ավստրիա Ավստրիա Բահամյան Կղզիներ Բահամյան Կղզիներ Բարբադոս Բարբադոս
Բելգիա Բելգիա Բելիզ Բելիզ Բոլիվիա Բոլիվիա Բրազիլիա Բրազիլիա
Բուլղարիա Բուլղարիա Կամերուն Կամերուն Կանաչ Հրվանդան Կանաչ Հրվանդան Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Կոլումբիա Կոլումբիա Կոստա Ռիկա Կոստա Ռիկա Խորվաթիա Խորվաթիա Կուբա Կուբա
Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս Դանիա Դանիա Արևելյան Թիմոր Արևելյան Թիմոր Դոմինիկա Դոմինիկա
Դոմինիկյան Հանրապետություն Դոմինիկյան Հանրապետություն Էկվադոր Էկվադոր Հասարակածային Գվինեա Հասարակածային Գվինեա Եգիպտոս Եգիպտոս
Սալվադոր Սալվադոր Եթովպիա Եթովպիա Ֆրանսիա Ֆրանսիա Գերմանիա Գերմանիա
Հունաստան Հունաստան Գրենադա Գրենադա Գվատեմալա Գվատեմալա Գայանա Գայանա
Հայիթի Հայիթի Հոնդուրաս Հոնդուրաս Հունգարիա Հունգարիա Հնդկաստան Հնդկաստան
Ինդոնեզիա Ինդոնեզիա Իտալիա Իտալիա Ճամայկա Ճամայկա Ճապոնիա Ճապոնիա
Հորդանան Հորդանան Ղազախստան Ղազախստան Քենիա Քենիա Հարավային Կորեա Հարավային Կորեա
Քուվեյթ Քուվեյթ Լիբիա Լիբիա Լիտվա Լիտվա Հյուսիսային Մակեդոնիա Հյուսիսային Մակեդոնիա
Մալայզիա Մալայզիա Մալի Մալի Մալթա Մալթա Մավրիտանիա Մավրիտանիա
Մեքսիկա Մեքսիկա Մոնակո Մոնակո Մոնղոլիա Մոնղոլիա Մարոկկո Մարոկկո
Մոզամբիկ Մոզամբիկ Նամիբիա Նամիբիա Նեպալ Նեպալ Նիդերլանդներ Նիդերլանդներ
Նիկարագուա Նիկարագուա Նիգեր Նիգեր Նիգերիա Նիգերիա Օման Օման
Պակիստան Պակիստան Պանամա Պանամա Պարագվայ Պարագվայ Պերու Պերու
Ֆիլիպիններ Ֆիլիպիններ Լեհաստան Լեհաստան Պորտուգալիա Պորտուգալիա Կատար Կատար
Ռումինիա Ռումինիա Ռուսաստան Ռուսաստան Սենթ Քիթս և Նևիս Սենթ Քիթս և Նևիս Սենտ Վինսենթ և Գրենադիններ Սենտ Վինսենթ և Գրենադիններ
Սենտ Լյուսիա Սենտ Լյուսիա Սաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիա Սենեգալ Սենեգալ Սլովակիա Սլովակիա
Հարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն Իսպանիա Իսպանիա Սուդան Սուդան
Սուրինամ Սուրինամ Շվեդիա Շվեդիա Շվեյցարիա Շվեյցարիա Տանզանիա Տանզանիա
Թաիլանդ Թաիլանդ Տրինիդադ և Տոբագո Տրինիդադ և Տոբագո Թունիս Թունիս Թուրքիա Թուրքիա
Ուգանդա Ուգանդա ԱՄԷ ԱՄԷ Ուրուգվայ Ուրուգվայ Վանուատու Վանուատու
Վատիկան Վատիկան Վենեսուելա Վենեսուելա Վիետնամ Վիետնամ Եմեն Եմեն
Իսպանիայի տաղավար
Արագոնի տաղավար

2008 թվականին Համաշխարհային ցուցահանդեսին մասնակցել են նաև Իսպանիայի 17 ինքնավար համայնքները, երկու ինքնավար քաղաքներ` Սեուտան և Մելիլյան, ինչպես նաև ՄԱԿ-ը և Եվրամիությունը:

Պաշտոնական մասնակիցների համար տաղավարները բաժանված են եղել ութ մեծ շինությունների և հինգ տարբեր էկո-աշխարհագրական շրջանների: Դրանք են`

  • Կղզիներ ու ափեր
  • Օազիս
  • Սառույց և ձյուն
  • Չափավոր անտառներ
  • Արևադարձային անտառներ
  • Լեռներ և սարահարթեր
  • Արոտավայրեր, տափաստաններ և սավաննաներ
  • Գետեր և հարթավայրեր:

Կազմակերպիչները ձևավորել են նաև համատեղ տաղավարներ, որոնք համապատասխանում են արոտավայերի, տափաստանների, սարահարթերի, սավաննաների, արևադարձային անտառների, կղզիների ու ափերի հատկանիշներին Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի ու Կարիբյան միության երկրների տաղավարների համար: Մասնակից երկրների տաղավարների ընդհանուր մակերեսը կազմել է 61.667 մ² մակերես:

Իսպանիան ու Արագոնի շրջանը` որպես կազմակերպիչներ, ունեցել են իրենց առանձին տաղավարները: Իսպանական տաղավարը նախագծել էր Պատսի Մանգադոն, իսկ Արագոնի տաղավարը` Դանիել Օլանոն:

Քաղաքացիների տաղավար[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս տաղավարն ունեցել է փարոսի տեսք` խորհրդանշելով «մեր մոլորակում հետագա ջրերի հույսը»[11]: Այն ներկայացրել է հասարակ մարդկանց ու ոչ կառավարական կազմակերպությունների կենսունակությունը: Փարոսը տեղակայված է եղել կամուրջ-տաղավարի մուտքի մոտ:

Ոսկե մրցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի սեպտեմբերի 19-ին Ֆիլիպինները շահեց ոսկե մրցանակ, որը ցուցահանդեսի բարձրագույն պարգևն է մասնակից երկրների համար: Պարգևը շնորհվել է ֆիլիպինյան տաղավարի ներքին ու արտաքին ձևավորման որակի համար, որ բաղկացած է եղել ավազի 1.000 բյուրեղանման պղպջակներից: Հաշվի է առնվել նաև նրա գործառական հատկանիշը, որը շատ համապատասխան էր ցուցահանդեսի թեմային` «Ջուր և կայուն զարգացում»: Զբոսաշրջության նախարար Ջոզեֆ Ասե Դուրանոն ասել է. «Այս մրցանակն իսկապես արժանի է, քանի որ մեր մոլորակի ջրային հարուստ կյանքը գրավվել է մարդկության հարուստ երևակայությամբ: Մինչ մյուս երկրներում կիրառվել են գերժամանակակից տեխնոլոգիաներ, մենք որոշել ենք ընդգծել հասարակության հետ կապված, նաև հողերի բնական ոռոգման, ջրային հանգստի ու ծովային ռեսուրսի պահպանման պրակտիկան»: Ֆիլիպինյան տաղավարի ատրակցիոնում ներկայացվել է երկու թալիսմանների` Ֆլյուվիի ու Ֆիլիպոյի հանդիպումը[12]:

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էքսպո-2008 ցուցահանդեսը կազմակերպել է 93-օրյա շոու ծրագիր` 350 ընկերությունների ու նկարիչների մասնակցությամբ ավելի քան 3.400 ցուցադրումով:

Ցուցահանդեսի կայքում երեք իրադարձություն է դրվել, որոնք կոչվել են գլխավոր իրադարձություններ: Դրանք են` այսբերգ,

Այսբերգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս շոուն պետք է լիներ հանդիսավոր բացման արարողության մի մասը, սակայն Էբրո գետի մակընթացությունը բացմանը նախորդող օրերին փոփոխություններ է մտցնում ծրագրում, քանի որ այն պետք է տեղի ունենար գետի միջնամասում: Ամեն դեպքում, շոուն ցուցադրվել է ամեն գիշեր` սկսած հունիսի 20-ից[13]: Իսպանացի ռեժիսոր Կալիկստո Բյիտոն և սցենարիստ Ալֆոնս Ֆլորեսը եղել են դիզայնի պատասխանատուները, իսկ երաժշտությունը գրել է Խոսե Լուիս Ռոմեոն: Շոուն ներկայացնում էր հսկայական այսբերգ` վրան մարդկային փոքր կերպարով, որ ստեղծել էր կատալոնական FOCUS ընկերությունը:

Թափվող մարդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թափվող մարդ (իսպ.՝ El hombre vertiente) շոուն ստեղծվել էր արգենտինական Pichón Baldinu ընկերության կողմից: Այն հանդիսացել է 2008 թվականի հունիսի 13-ի բացման արարողության բաղկացուցիչ մաս` փոխարինելով Այսբերգին: Շոուն օրվա մեջ ներկայացվել է վեց անգամ «Ջրային ներշնչանք» թեմատիկ հրապարակում:

Օձի զարթոնք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրային այս շքերթը կազմակերպվել է ամեն օր Էքսպո հրապարակում որտեղ Օձի զարթոնքը ցուցադրվել է նաև կայքով: Շոուի տնօրենը եղել է Ժան-Ֆրանսուա Բրոուչարդը, իսկ գեղարվեստական ղեկավարը` Ժյուլիեն Գաբրիելը: Շոուին մասնակցել է կանադական Cirque du Soleil ընկերությունն իր ակրոբատներով, մարմնամարզիկներով, երգիչներով ու երաժիշտներով:

Բոբ Դիլան և ամերիկացի այլ արտիստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էքսպո-2008 ցուցահանդեսը պաշտոնապես բացվել է Բոբ Դիլանի համերգով, ով համարվում է նաև ցուցահանդեսի պաշտոնական դեմքը:

Երեկոյին մասնակցած հայտնի մարդկանցից են նաև ամերիկացիներ Փաթի Սմիթը, Ռոբերտ Քրեյը, Քեբ Մոն, Ռուբեն Բլեյդսը, կանադացիներ Դայանա Քրոլը, Գլորիա Էստեֆանը, նաև Stray Cats, Los Lobos խմբերը: Ֆիլիպ Գլասի ելույթով տեղի ունեցել Էքսպո-2008 ցուցահանդեսի փակման արարողությունը:

Թալիսման[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլյուվին և Իկան Տիրակալի տաճարի մոտ

Էքսպո-2008 ցուցահանդեսի թալիսմանը եղել է Ֆլյուվին` ջրի փոքր կաթիլը[14]:

Իր լավագույն ընկերուհու` Իկայի, ջրի փոքր կաթիլներ Նիկոյի ու Լաուրիտայի հետ նա պայքարում էր ջրի աղտոտման դեմ, որն անում էին Սեկը, Ռասպան ու չար Նեգասը:

Կատարը թողարկել է նամականիշ` նվիրված Սարագոսայում կազմակերպված Էքսպո-2008-ին, որում պատկերված է Ֆլյուվին:

Ցուցահանդեսից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցահանդեսի շինություններն ու օբյեկտները ծրագրվել էին կիրառվել հետագայում ևս քաղաքի զարգացման նպատակով սեպտեմբերին ցուցահանդեսի փակումից հտո: Կար սպասելիք, որ որոշ կառույցներ կվարձակալվեն կամ կփոխանցվեն այլ հաստատությունների: Արագոնի տաղավարը նախատեսված էր վերաձևավորվել շրջանային նախարարության գլխավոր գրասենյակի, Ջրի աշտարակն ու կամուրջ-տաղավարը, ենթադրվում էր, որ ձեռք կբերեն տեղի ֆինանսական կազմակերպությունները: Իսպանիայի տաղավարը նախատեսվում է կիրառել Սարագոսայի համալսարանի կողմից ճարտարապետության նոր դպրոց հիմնելու նպատակով:

Մասնակից երկրների տաղավարները պետք է վերակառուցեին ու դառնային գրասենյակներ, որպեսզի շրջանը դառնար Սարագոսայի գլխավոր բիզնես-պարկը: Տեղանքում պետք է լինեին նաև ռեստորաններ:

Մյուս սպասելիքներն այն էին, որ կառույցների մեծ մասը կօգտագործվի առևտրական նպատակով և բիզնեսի համար գիտական պարկի կառուցմամբ:

Սպասվում է, որ Ակվարիումը, որը քաղցրահամ ջրով ամենամեծ ակվարիումն է Եվրոպայում, կգործի ցուցահանդեսից հետո ևս 11 տարի:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Bridge Pavilion»։ expozaragoza2008.com։ Արխիվացված օրիգինալից-ից 22 March 2013-ին 
  2. «Bridge Pavilion»։ expozaragoza2008.com։ Արխիվացված օրիգինալից-ից 22 March 2013-ին 
  3. «Aquarium»։ expozaragoza2008.com։ Արխիվացված օրիգինալից-ից 9 August 2012-ին 
  4. «Thirst»։ expozaragoza2008.com։ Արխիվացված օրիգինալից-ից 24 July 2012-ին 
  5. «Cities of Water»։ expozaragoza2008.com։ Արխիվացված օրիգինալից-ից 24 July 2012-ին 
  6. «Extreme Water»։ expozaragoza2008.com։ Արխիվացված օրիգինալից-ից 24 October 2008-ին 
  7. «Oikos: water and energy»։ expozaragoza2008.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2 August 2012-ին 
  8. «Shared Water»։ expozaragoza2008.com։ Արխիվացված օրիգինալից-ից 29 December 2007-ին 
  9. «Aquatic Inspirations»։ expozaragoza2008.com։ Արխիվացված օրիգինալից-ից 9 August 2012-ին 
  10. Expo Zaragoza 2008 :: Participants Archived 3 April 2008 at the Wayback Machine.
  11. «Citizen's Initiative Pavilion»։ expozaragoza2008.com։ Արխիվացված օրիգինալից-ից 9 August 2012-ին 
  12. Globalnation.inquirer: Philippines wins grand prize in Expo Zaragoza Archived 21 September 2008 at the Wayback Machine.
  13. El espectáculo del Iceberg en la EXPO de Zaragoza comenzará el 20 de junio
  14. «Fluvi»։ expozaragoza2008.com։ Արխիվացված օրիգինալից-ից 24 July 2012-ին 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]