Համաշխարհային սերմնապահեստարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերմնապահեստարանի մուտքը

Համաշխարհային սերմնապահեստարան կամ Սվալբարդ համաշխարհային սերմնապահեստարան (նորվ.՝ globalt sikkerhetshvelv for frø på Svalbard) Շպիցբերգեն կղզում գտնվող թունել-պահեստարան, որտեղ ապահով պահվում են հիմնական գյուղատնտեսական կուլտուրաների սերմերի օրինակները։ Սերմապահեստարանի բացումը տեղի է ունեցել 2008 թվականին։ Ներկայումս այնտեղ պահվում է ավելի քան 770.000 հատուկ տեսակ սերմեր[1]։

Շինարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաշխարհային գենային բանկը՝ տնկանյութի սերմնապահեստարանի կառուցումը սկսել է 2006 թվականի հունիսի 19-ին ՄԱԿ-ի հովանու ներքո։ Նպատակն է աշխարհում հայտնի բոլոր գյուղատնտեսական կուլտուրաների սերմերի պահպանումը։ Նախագիծը իրականացվում է Նորվեգիայի միջոցներով։ Ծախսվել է 9 մլն ԱՄՆ դոլար[2]։ Յուրաքանչյուր երկիր ստացել է իր մեկուսամասը։ Այս պահեստարանի նպատակն է, մեծագույն աղետից հետո, երբ բուսականությունը կվերանա, հնարավոր է երկրագնդի ցանկացած կետում նոր բուսականություն աճեցնել։ Պահոցի տարածքը կարող է ապահովել 4,5 մլն տեսակ սերմի պահպանումը։

Այսօր աշխարհում կա ավելի քան 1400 սերմնապահեստարան, սակայն դրանց գերակշիռ մասը տեղակայված են քաղաքականապես անկայուն տարածաշրջաններում, իսկ Շպիցբերգենը ընտրվել է հավերժական սառածության և կղզեխմբի փոքր տեկտոնական ակտիվության պատճառով[1]։

Կառույցը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերմնապահեստարանը կառուցված է լեռան մեջ 120 մետր խորությամբ, ծովի մակարդակից 130 մետր բարձրության վրա Լոնգյիր ավանում։ Պահոցը ունի պայթյունակայուն դռներ և շլյուզային խցեր։ Սառեցման համակարգը, որն աշխատում է տեղական հումքով՝ ածուխով ապահովում է սերմերի պահպանումը; Նպաստում է նաև հավերժական սառածությունը, եթե հովացման համակարգը շարքից դուրս գա, ապա միայն մի քանի շաբաթ հետո ջերմաստիճանը չի գերազանցի -3 °C աստիճանը։ Սերմերը փակ ծրարներում են, որոնք իրենց հերթին չորստակ պլաստիկով են փաթեթավորված, որոնք էլ մետաղական դարակներում գտնվող արկղերում են։ Ցածր ջերմաստիճանը (−18 °C) ր թթվածնի սահմանափակ մուտքը ապահովում են նյութափոխանակության ցածր ակտիվություն և դանդաղեցնում են սերմերի ծերացումը[3]։ Անվտանգությունն էլ ապահովված է տեսախցիկների հատուկ համակարգի միջոցով։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]