Համաշխարհային միջբանկային ֆինանսական հեռահաղորդակցության կազմակերպություն (SWIFT)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համաշխարհային միջբանկային ֆինանսական հեռահաղորդակցության կազմակերպություն
Изображение логотипа
Տեսակկազմակերպություն
Երկիր Բելգիա
ՀապավումSWIFT
Հիմնադրված1973
Գլխադասային գրասենյակLa Hulpe, Բելգիա
Անձնակազմ2000 մարդ
Պարգևներ
Կայքswift.com(անգլ.)

Համաշխարհային միջբանկային ֆինանսական հեռահաղորդակցության կազմակերպություն (անգլ.՝ Society for Worldwide Interbank Financial Telecommunication (SWIFT)), ներկայացնում է ցանց, որը հնարավորություն է ընձեռում ամբողջ աշխարհի ֆինանսական հաստատություններին ուղարկել և ստանալ տեղեկատվություն ֆինանսական գործարքների մասին`անվտանգ, ստանդարտացված և հուսալի միջավայրում։ SWIFT-ը նաև ֆինանսական հաստատություններին վաճառում է ծրագրեր և ծառայություններ։

Միջազգային միջբանկային հաղորդագրությունների մեծամասնությունը օգտագործում է SWIFT ցանցը։ 2015 թվականի դրությամբ SWIFT-ը միավորել է ավելի քան 11,000 ֆինանսական հաստատությունների ավելի քան 200 երկրներում և տարածքներում, որոնք օրական միջինից ավելի քան 32 միլիոն հաղորդագրություն են փոխանակում (համեմատած 1995 թ. օրական միջինում 2.4 մլն-ի հետ)[1]։ SWIFT ը ֆինանսական հաղորդագրությունները փոխանցում է բացարձակ անվտանգ ձևով, բայց իր անդամների համար չունի հաշվեհամարներ և չի կատարում որևէ հաշվարկ կամ քլիրինգ։

SWIFT-ը ոչ թե հեշտացնում է դրամական միջոցների փոխանցմանը, այլ այն ուղարկում է վճարման հանձնարարականներ, որոնք պետք է վճարվեն թղթակցային հաշիվներով, որոնք ունեն հաստատությունները միմյանց հետ։ Յուրաքանչյուր ֆինանսական հաստատություն բանկային գործարքների փոխանակման համար, պետք է բանկային հարաբերություններ ունենա`լինելով բանկ կամ միավորված լինի մեկ (կամ ավելի) բանկի հետ, որպեսզի օգտվի այդ առանձնահատկություններից։

SWIFT-ը բելգիական օրենսդրությանը ենթարկվող կոոպերատիվ կազմակերպություն է, որը պատկանում է իր անդամ ֆինանսական հաստատություններին, և ունի գրասենյակներ ամբողջ աշխարհում։ SWIFT-ի գլխամասը, նախագծված Ռիկարդո Բոֆիլ Թալեր դե Արքյիտեկտուրայի կողմից, գտնվում է Բելգիայի Լա Հուլպե քաղաքում, Բրյուսելի մոտակայքում:SWIFT-ի խորհրդի նախագահը ծագումով պակիստանցի Յավար Շահն է[2][3] իսկ գործադիր տնօրենը Խավիեր Պերեզ-Տասոն։ SWIFT-ն ամեն տարի կազմակերպում է գիտաժողով, որը կոչվում է Sibos(SWIFT International Banking Operations Seminar)[4], որն ուղղված է ֆինանսական ծառայությունների ոլորտի զարգացմանը։

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

SWIFT-ը հիմնադրվել է 1973 թվականին Բրյուսելում, իր գործադիր տնօրեն Կառլ Ռոյտեռսկյոլդի (1973-1989) ղեկավարությամբ և ստացել աջակցություն 15 երկրների 239 բանկերից:Այն սկսել է ստեղծել միասնական ստանդարտներ ֆինանսական գործարքների համար և տվյալների մշակման համակարգ։ 1975 թվականին ստեղծվել են հիմնարար գործառնական ընթացակարգեր, պատասխանատվության կանոններ և այլն, իսկ 1977 թվականին ուղարկվել է առաջին հաղորդագրությունը : Միացյալ Նահանգներում SWIFT-ի առաջին օպերացիոն կենտրոնը բացվել է Վիրջինիայի նահանգապետ Ջոն Ն. Դալտոնի կողմից 1979 թվականին[5]։

Ստանդարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

SWIFT-ը դարձել է ոլորտի ստանդարտ ֆինանսական հաղորդագրությունների համար։ SWIFT ստանդարտների համաձայն ձևավորված հաղորդագրությունները ընթեռնելի և մշակելու ենթակա են բազմաթիվ հայտնի ֆինանսական պրոցեսինգային համակարգերի կողմից, անկախ այն բանից, թե հաղորդագրությունը SWIFT-ի ցանցի միջոցով է ուղարկված թե ոչ։ SWIFT-ը համագործակցում է միջազգային կազմակերպությունների հետ, հաղորդագրությունների ձևաչափի և բովանդակության ստանդարտներ սահմանելու համար։ SWIFT-ը նաև հանդիսանում է գրանցման մարմին հետևյալ ISO ստանդարտների համար[6].

  • ISO 9362: 1994 բանկային գործունեություն —Բանկային հեռահաղորդակցության հաղորդագրություններ—Բանկերի նույնականացման կոդեր (SWIFT/BIC կոդեր)
  • ISO 10383: 2003 Արժեթղթեր և դրանց փոխկապակցված ֆինանսական գործիքներ—Արտարժույթի փոխանակման և շուկայի նույնականացման կոդեր
  • ISO 13616: 2003 IBAN-ի գրանցում
  • ISO 15022: 1999 Արժեթղթեր—Հաղորդագրությունների սխեմա (Տվյալների բառարան) (փոխարինում է ISO 7775-ին)
  • ISO 20022-1: 2004 և ISO 20022-2:2007 Ֆինանսական ծառայություններ—ֆինանսական ոլորտի հաղորդագրությունների ամբողջական սխեմա

Գործառնական կենտրոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

SWIFT-ի անվտանգ հաղորդագրությունների ցանցը ղեկավարվում է երեք տվյալների մշակման կենտրոնների կողմից,որոնք գտնվում են ԱՄՆ-ում, Հոլանդիայում և Շվեյցարիայում։ Տվյալների մշակման կենտրոններից մեկի խափանման դեպքում, մյուսն ի զորու է ղեկավարել ամբողջ ցանցի շարժը։ SWIFT-ն իր տվյալները փոխանցելու համար օգտագործում է ստորջրյա կապի մալուխներ[7]։

SWIFT-ը Շվեյցարիայում բացեց տվյալների մշակման 4-րդ կենտրոնը,որը սկսեց իր գործունեությունը 2009թ-ին[8]։ Դրանից հետո SWIFT-ի եվրոպացի անդամների տվյալներն այլևս հասանելի չէին ԱՄՆ տվյալների մշակման կենտրոնին:Բաշխված կառուցվածքը հաղորդագրությունները բաժանեց երկու գոտիների` եվրոպական և տրանսատլանտյան[9]։ Եվրոպական գոտու հաղորդագրությունների մի մասը պահվում էին Հոլանդիայի, իսկ մյուս մասը Շվեյցարիայի տվյալների մշակման կենտրոններում։ Տրանսատլանտյան գոտու հաղորդագրությունների մի մասը պահվում էր ԱՄՆ-ի, իսկ մյուս մասը Շվեյցարիայի տվյալների մշակման կենտրոններում, վերջինս առանձնացված էր եվրոպական գոտու հաղորդագրություններից. Եվրոպայից դուրս երկրները ավտոմատաբար տեղակայվում էին տրանսատլանտյան գոտում, սակայն կարող էին նախընտրել հաղորդագրույունները պահպանել եվրոպական գոտում։

Տվյալների կենտրոններ
SN SWIFT տվյալների կենտրոններ Տիպ
1 Zoeterwoude, Netherlands OPC (Օպերացիոն կենտրոն)
2 Culpeper, Virginia, United States OPC (Օպերացիոն կենտրոն)
3 Diessenhofen, Switzerland OPC (Օպերացիոն կենտրոն)
4 Hong Kong Վերահսկում

SWIFT Ref[խմբագրել | խմբագրել կոդը]

SWIFT Ref-ը SWIFT-ի կողմից ստեղծված կայք է, որը հանդիսանում է ֆինանսական ինֆորմացիայի տեղեկատու:SWIFT Ref-ի միջոցով կարելի է վավերացնել BIC կոդերը և IBAN հաշվեհամարները։ Այն նաև ներառում է դրամական փոխանցումների համար անհրաժեշտ այլ տեղեկատվություններ` ներառյալ բանկերի թղթակցային հաշիվները, այլ վճարային համակարգերին անդամ լինելը և այլն։ SWIFT Ref-ի միջոցով կարելի է ծանոթանալ յուրաքանչյուր երկրի ֆինանսական օրացույցին (ոչ աշխատանքային օրերին), բանկերի ֆինանսական ցուցանիշներին և ֆինանսական այլ նորությունների։ SWIFT Ref-ի համար տեղեկատվության աղբյուր են հանդիսանում հենց ֆինանսական հաստատությունները։ Այն պարբերաբար կատարում է տվյալների թարմացումներ[10]։

SWIFTNet Mail[խմբագրել | խմբագրել կոդը]

SWIFTNet Mail-ը SWIFT-ի կողմից տրամադրվող անվտանգ հաղորդագրությունների ծառայություն է, որը սկսել է գործել 2007 թվականի մայիսի 16-ից[11]։ SWIFT-ի անդամները կարող են ձևափոխել իրեց գործող էլեկտրոնային կայքերը և ուղարկեն իրենց հաղորդագրություններն արդեն գերանվտանգ և վստահելի SWIFTNet ցանցի միջոցով, բաց ինտերնետ ցանցն օգտագործելու փոխարեն։ SWIFTNet Mail-ը նախատեսված է այնպիսի բիզնես փաստաթղթերի ապահով փոխանցման համար, ինչպիսիք են հաշիվ ապրանքագրերը, համաձայնագրերը և ստորագրություները։ Յոթ ֆինանսական ինստիտուտներ, ներառյալ HSBC-ն, FirstRand Bank-ը, Clearstream-ը, DnB NOR-ը, Nedbank-ը, Standard Bank of South Africa-ն ինչպես նաև SWIFT-ը արդեն փորձարկել են այդ ծրագիրը[12]։

ԱՄՆ կառավարության ներգրավվածությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ահաբեկչության ֆինանսավորմանը հետևող ծրագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի հունիսի 23-ին մի շարք հոդվածներ հրատարակվեցին The New York Times-ում,The Wall Street Journal-ում, և Los Angeles Times-ում բացահայտելով ԱՄՆ Գանձապետական դեպարտամենտի (US Treasury Department), Կենտրոնական հետախուզական վարչության և ԱՄՆ կառավարության այլ մարմինների միասնական նախաձեռնությունը, որն ուներ «Ահաբեկչության ֆինանսավորմանը հետևող ծրագիր» անունը։ Այն ստեղծվել է սեպտերի 11-ի ահաբեկչությունից հետո՝ նպատակ ունենալով ձեռք բերել հասանելիություն SWIFT-ի գործարքների բազաներին[13]։

Սույն հոդվածների հրապարակումից հետո SWIFT-ը միանգամից ենթարկվեց ճնշումների իր հաճախորդների տվյալների գաղտնիությունը խախտելու համար, նրանց անձնական տեղեկատվությունը այլ երկրի կառավարությանը հասանելի դարձնելով։ 2006 թվականի սեպտեմբերին Բելգիայի կառավարությունը հայտարարեց, որ SWIFT-ի գործարքները ամերիկյան կառավարության հետ բելգիական և եվրոպական գաղտնիության օրենքների խախտում են։

Ի պատասխան դրա, և գաղտնիության վերաբերյալ անդամների մտահոգությունները բավարարելու համար, SWIFT-ը սկսեց իր կառուցվածքային բարելավման գործընթացը` իրականացնելով հաղորդագրությունների պահպանման երկգոտի մոդելը (տես՝Գործառնական կենտրոններ

Զուգահեռաբար Եվրամիությունը բանակցություններ էր վարում Միացյալ Նահանգների կառավարության հետ, որպեսզի Եվրամիության ներսում կատարվող SWIFT փոխանցմումների մասին տեղեկատվությունը թույլատրվի փոխանցել Միացյալ Նահանգներին միայն հատուկ դեպքերում:Իր բովանդակության վերաբերյալ մտահոգությունների պատճառով Եվրախորհրդարանը 2009 թ. Սեպտեմբերին ընդունեց հայտարարություն՝ պահանջելով տեսնել համաձայնագրի ամբողջական տեքստը և պահանջելով, որ այն լիովին համապատասխանի ԵՄ-ի գաղտնիության օրենսդրությանը, կիրառված վերահսկողական մեխանիզմներով, որպեսզի ապահովեն բոլոր տվյալների պահանջների պատշաճ կարգավորումը[14]:2009 թվականի նոյեմբերի 30-ին,Լիսաբոնի պայմանագրից մեկ օր առաջ, որն արգելում էր այդպիսի համաձայնագրի ստորագրումը Եվրոպական խորհրդարանի կողմից ստորագրվեց միջանկյալ համաձայնագիր՝ առանց Եվրոպական խորհուրդի հավանության[15]։ Մինչ միջանկյալ պայմանագիրը նախատեսվում էր ուժի մեջ մտնել 2010 թվականի հունվարի 1-ից, համաձայնագրի տեքստը դասակարգվեց որպես «ԵՄ սահմանափակված», մինչև որ թարգմանությունները կարողանան տրամադրվել ԵՄ բոլոր լեզուներով և տպագրվել 2010 թվականի հունվարի 25-ին։

2010 թվականի փետրվարի 11-ին Եվրախորհրդարանը որոշեց մերժել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև միջանկյալ համաձայնագիրը 378-ից 196 կողմ ձայներով[16][17]։ Մեկ շաբաթ առաջ խորհրդարանի քաղաքացիական ազատությունների հանձնաժողովն արդեն մերժել էր գործարքը՝ վկայակոչելով Իրավական պատրվակը[18]։

2011-ի մարտին զեկուցվեց, որ տապալվել է տվյալների պաշտպանության երկու մեխանիզմ. Եվրոպոլ-ը թողարկել է զեկույց, որում նշվում է, որ ԱՄՆ-ի տեղեկատվության հարցումը չափազանց անորոշ է (անհնար է դարձնում վավերականության մասին վճիռների կայացումը )[19], և որ չէր պահպանվում եվրոպական քաղաքացիների երաշխավորված իրավունքը՝ տեղյակ լինել արդյոք ԱՄՆ իշխանությունները հասանելիություն ունեն իրենց անձնական տվյալներին[19]։

Իրանի դեմ պատժամիջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2012-ի հունվարին «Միացյալ ընդդեմ միջուկային Իրանի»(United Against Nuclear Iran` UANI) շահերի փատաբանական խումբը քարոզարշավ իրականացրեց՝ կոչ անելով SWIFT-ին դադարեցնել Իրանի բանկային համակարգի, այդ թվում՝ Իրանի կենտրոնական բանկի հետ բոլոր հարաբերությունները։ UANI-ն պնդում էր, որ Իրանի անդամակցությունը SWIFT-ին խախտում է Իրանի դեմ ԱՄՆ և ԵՄ ֆինանսական պատժամիջոցները, ինչպես նաև SWIFT-ի սեփական կորպորատիվ կանոնները[20]։

Որպես հետևանք 2012թ. փետրվարին ԱՄՆ Սենատի բանկային կոմիտեն միաձայն հաստատեց SWIFT-ի դեմ պատժամիջոցները, որոնք միտված էին ստիպելու բելգիական ֆինանսական հեռահաղորդակցական ցանցին` դադարեցնել հարաբերությունները սև ցանկում ներառված իրանական բանկերի հետ։ SWIFT-ից իրանական բանկերի հեռացումը կզրկեր Իրանին SWIFT-ի օգտագործումից ստացված միլիարդավոր դոլարների եկամուտից և կատարվելիք ծախսերից։ UANI-ի նախագահ Մարկ Ուոլասը գովեստի խոսքեր ուղղեց Սենատի բանկային կոմիտեին[21]։

Սկզբում SWIFT-ը հերքում էր, որ ինքն անօրինական է գործում[21], բայց այժմ ասում է, որ «ինքն աշխատում է ԱՄՆ-ի և Եվրոպայի կառավարությունների հետ` լուծելու նրանց այն մտավախությունները, որ Իրանն իր ֆինանսական ծառայություններն օգտագործում է պատժամիջոցներից խուսափելու և ապօրինի բիզնեսով զբաղվելու համար»[22]։ Թիրախավորված բանկերը, ի թիվս այլոց պետք է լինեին Իրանի Սադերատ բանկը, Մելլաթ Բանկը, Իրանի փոստ բանկը և Սեպահ բանկը[23]։ 2012 թ. Մարտի 17-ին Եվրամիության խորհրդի բոլոր 27 անդամ պետությունների միջև երկու օր շուտ կայացած համաձայնությունից և Խորհրդի հետագա որոշումից հետո, SWIFT-ը իր միջազգային ցանցից հեռացրեց բոլոր այն իրանական բանկերին, որոնք ճանաչվել էին ԵՄ գործող պատժամիջոցները խախտող ինստիտուտներ և զգուշացրեց, որ ավելի շատ իրանական ֆինանսական հաստատություններ կարող են հեռացվել ցանցից։

2016-ի փետրվարին Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրով պատժամիջոցների վերացումից հետո իրանական բանկերի մեծ մասը կրկին միացավ ցանցին[24]։

Ռուսաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի օգոստոսին Միացյալ Թագավորությունը ծրագրում էր ճնշում գործադրել ԵՄ-ի վրա՝ արգելափակելու ռուսական կողմից SWIFT-ի օգտագործումը որպես պատժամիջոց՝ Ուկրաինայում ռուսական ռազմական միջամտության պատճառով:Այնուամենայնիվ, SWIFT-ը հրաժարվեց դա անել։ SPFS, Ռուսաստանում գործող SWIFT համարժեքը, ստեղծվել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի կողմից՝ որպես պահեստային միջոց։

2021–2022 թվականների ռուս-ուկրաինական ճգնաժամի ընթացքում ԱՄՆ-ը նախնական հնարավոր պատժամիջոցներ մշակեց Ռուսաստանի դեմ, սակայն բացառեց Ռուսաստանին SWIFT-ից արգելելը։ 2022 թվականին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի արտաքին գործերի նախարարները կոչ արեցին Ռուսաստանին կտրել SWIFT-ից։ Այնուամենայնիվ, ԵՄ անդամ մյուս երկրները չցանկացան, թե՛ այն պատճառով, որ եվրոպական վարկատուները տնօրինում էին օտարերկրյա բանկերի մոտ 30 մլրդ դոլարի մեծ մասը Ռուսաստանի նկատմամբ, և որովհետև Ռուսաստանը մշակել էր SPFS այլընտրանքը։ Եվրամիությունը, Միացյալ Թագավորությունը, Կանադան և Միացյալ Նահանգները վերջապես համաձայնեցին հեռացնել որոշ ռուսական բանկեր SWIFT հաղորդագրությունների համակարգից՝ ի պատասխան 2022 թվականին Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելու։ Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Ճապոնիայի կառավարությունները առանձին-առանձին հայտարարություններ են տարածել ԵՄ-ի հետ միասին[25]։

Իսրայել[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին SWIFT-ը մերժեց պաղեստինամետ ակտիվիստների կոչերը՝ չեղարկել իսրայելական բանկերի մուտքն իր ցանց[26]։

ԱՄՆ-ի վերահսկողությունը ԵՄ գործարքների նկատմամբ[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թ. փետրվարի 26-ին դանիական Berlingske թերթը հաղորդեց, որ ԱՄՆ իշխանությունները այնքան վերահսկողություն ունեն SWIFT-ի վրա, որ կարողացել են բռնագանձել Եվրամիության(ԵՄ) երկու երկրների(Դանիա և Գերմանիա) միջև փոխանցված գումարը։ Ըստ թերթի նրանց հաջողվել է բռնագրավել մոտ $ 26,000 ԱՄՆ դոլար, որը փոխանցում էր Դանիացի գործարարը գերմանական բանկ։ Գործարքն ավտոմատ կերպով իրականացվել է ԱՄՆ-ի միջոցով(հնարավոր պատճառն այն է, որ գործարքը ԱՄՆ դոլարով էր), և դրա շնորհիվ է, որ ԱՄՆ-ը կարողացավ բռնագրավել միջոցները։ Գումարը վճարվում էր կուբայական սիգարների խմբաքանակի համար, որը գերմանացի մատակարարը նախկինում ներմուծել էր Գերմանիա։ Որպես բռնագրավման արդարացում, ԱՄՆ գանձապետարանը հայտարարեց, որ դանիացի գործարարը խախտել է Կուբայի դեմ Միացյալ Նահանգների էմբարգոն[27][28]։

Վերահսկողություն NSA-ի կողմից[խմբագրել | խմբագրել կոդը]

2013-ի սեպտեմբերին Der Spiegel-ը հայտնեց, որ Ազգային անվտանգության ծառայությունը(National Security Agency՝ NSA) լայնորեն վերահսկում է SWIFT-ի և կրեդիտ քարտերի միջոցով իրականացվող բանկային գործարքները[29]։ NSA-ն գաղտնալսել և պահպանել է SWIFT ցանցի տվյալները, որոնք օգտագործվում են հազարավոր բանկերի կողմից գործարքի վերաբերյալ տեղեկատվությունն անվտանգ ուղարկելու համար։ Ըստ Էդվարդ Սնոուդենի գաղտնազերծած փաստաթղթերի, SWIFT-ը անվանվել է որպես «թիրախ»։ Փաստաթղթերից պարզվեց, որ NSA-ն լրտեսում էր SWIFT-ը `օգտագործելով տարբեր մեթոդներ, այդ թվում` կարդալով «բազմաթիվ բանկերի SWIFT տպիչները»[29]։ 2017 թվականի ապրիլին մի խումբ, որը հայտնի է որպես Shadow Brokers, թողարկեց ֆայլեր(ենթադրաբար NSA-ի), որոնք ցույց են տալիս, որ գործակալությունը վերահսկում է SWIFT-ի միջոցով իրականացված ֆինանսական գործարքները[30][31]։

Մրցակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

SWIFT համակարգի այլընտրանքները ներառում են.

  1. CIPS – հովանավորվում է Չինաստանի կողմից՝ առևտրի հետ կապված գործարքների համար՝ միջազգայնացնելու չինական արժույթի RMB-ի օգտագործումը։ Համակարգին միացել են 1280 ֆինանսական հաստատություններ 103 երկրներում և տարածաշրջաններում[32][33]։
  2. SFMS - հովանավորվում է Հնդկաստանի կողմից։
  3. SPFS – հովանավորվում է Ռուսաստանի կողմից, որը հիմնականում կազմված է ռուսական բանկերից[34]։
  4. INSTEX – հովանավորվում է Եվրամիության կողմից, սահմանափակվում է Իրանի հետ առևտրի համար ոչ ԱՄՆ դոլարով գործարքներով, հիմնականում չօգտագործված և անարդյունավետ[35][36]։

Անվտանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին Բանգլադեշի կենտրոնական բանկից 81 միլիոն դոլարի գողությունը Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկում նրա հաշվի միջոցով հայտնաբերվել է SWIFT-ի Alliance Access ծրագրային ապահովման հաքերների ներթափանցմամբ, ասվում է New York Times-ի զեկույցում։ Սա առաջին նման փորձը չէր և փոխանցման համակարգի անվտանգությունը համապատասխանաբար նոր քննության էր ենթարկվում[37]։ Բանգլադեշի կենտրոնական բանկից գողության մասին հաղորդումներից անմիջապես հետո երկրորդ, ըստ երևույթին առնչվող հարձակումը տեղի ունեցավ Վիետնամի առևտրային բանկի վրա[38][39]։

Երկու հարձակումներն էլ ներառում էին չարամիտ ծրագրեր, որոնք գրված են և՛ SWIFT-ի չարտոնված հաղորդագրություններ թողարկելու, և՛ թաքցնելու, որ հաղորդագրություններն ուղարկվել են։ Այն բանից հետո, երբ չարամիտ ծրագիրն ուղարկեց SWIFT հաղորդագրությունները, որոնք գողացան միջոցները, այն ջնջեց փոխանցումների տվյալների բազան, այնուհետև ձեռնարկեց հետագա քայլեր՝ կանխելու հաստատման հաղորդագրությունները գողությունը բացահայտելու համար։ Բանգլադեշի դեպքում հաստատման հաղորդագրությունները կհայտնվեին թղթային հաշվետվության վրա. չարամիտ ծրագիրը փոփոխել է թղթային հաշվետվությունները, երբ դրանք ուղարկվել են տպիչին։ Երկրորդ դեպքում բանկը օգտագործել է PDF հաշվետվություն. չարամիտ ծրագիրը փոխեց PDF դիտիչը՝ թաքցնելու փոխանցումները[40]։

2016 թվականի մայիսին Էկվադորում գտնվող Banco del Austro-ն (BDA) դատի է տվել Wells Fargo-ին այն բանից հետո, երբ Wells Fargo-ն բավարարել է 12 միլիոն դոլար գումարի փոխանցման հարցումները, որոնք ներկայացվել էին գողերի կողմից[39]:Այս դեպքում գողերը ուղարկել են SWIFT հաղորդագրություններ, որոնք նման են BDA-ից վերջերս չեղարկված փոխանցման հարցումներին՝ փոքր-ինչ փոփոխված գումարներով։ Զեկույցները չեն մանրամասնում, թե ինչպես են գողերը մուտք գործել SWIFT հաղորդագրություններ ուղարկելու համար։ BDA-ն պնդում է, որ Wells Fargo-ն պետք է հայտնաբերեր SWIFT-ի կասկածելի հաղորդագրությունները, որոնք տեղադրված էին սովորական աշխատանքային ժամերից դուրս և անսովոր չափի էին։ Wells Fargo-ն պնդում է, որ BDA-ն պատասխանատու է կորստի համար, քանի որ գողերը մուտք են գործել BDA-ի աշխատակցի օրինական SWIFT հավատարմագրերը և ուղարկել ամբողջությամբ վավերացված SWIFT հաղորդագրություններ[40]։

2016 թվականի առաջին կիսամյակում ուկրաինական անանուն բանկերից մեկը և մյուսները, նույնիսկ «տասնյակները», որոնք չեն հրապարակվում, տարբեր տեղեկություններ են ստացել, որ «վտանգված են եղել» SWIFT ցանցի միջոցով և կորցրել են գումար[41]։

2022 թվականի մարտին շվեյցարական Neue Zürcher Zeitung թերթը հաղորդել է Դիսենհոֆենում SWIFT տվյալների կենտրոնում Թուրգաուի նահանգի ոստիկանության կողմից անվտանգության նախազգուշական միջոցների ավելացման մասին։ Այն բանից հետո, երբ ռուսական բանկերի մեծ մասը դուրս մնաց մասնավոր վճարային համակարգից, դիվերսիայի ռիսկն ավելի բարձր համարվեց։ Քաղաքի բնակիչները մեծ համալիրը նկարագրել են որպես «ամրոց» կամ «բանտ», որտեղ հաճախակի են անցկացվում պարսպապատ գույքի անվտանգության ստուգումները[42]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Swift Company Information». SWIFT. 2010 թ․ մարտի 9. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 7-ին.
  2. «Board members». SWIFT. 2015 թ․ դեկտեմբերի 9. Վերցված է 2016 թ․ մայիսի 4-ին.
  3. «Yawar Shah - 1996 - 40 Under Forty - Crain's New York Business». Վերցված է 2014 թ․ փետրվարի 23-ին.
  4. «SIBOS».
  5. «Carl Reuterskiöld». SWIFT. March 2006. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 7-ին.
  6. «ISO Maintenance agencies and registration authorities]».
  7. Sechrist, Michael (2010 թ․ մարտի 23). «Cyberspace in Deep Water: Protecting Undersea Communication Cables By Creating an International Public-Private Partnership» (PDF). Belfer Center for Science and International Affairs. «For example, the Society for Worldwide Interbank Financial Telecommunication (SWIFT), which describes itself as "the global provider of secure financial messaging services," uses undersea fiber-optic communications cables to transmit financial data between 208 countries»
  8. «SWIFT: SIBOS issues» (PDF). SWIFT. 2008 թ․ սեպտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ նոյեմբերի 7-ին. p.12
  9. «Distributed architecture». SWIFT. 2008 թ․ հունիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 15-ին.
  10. «SWITF Ref պաշտոնական կայքէջ».
  11. «SWIFTNet Mail now available». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 23-ին.
  12. «SWIFTNet Mail pilot phase underway». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 1-ին.
  13. Brand, Constant (2005 թ․ սեպտեմբերի 28). «Belgian PM: Data Transfer Broke Rules». The Washington Post. Վերցված է 2010 թ․ մայիսի 23-ին.
  14. «European Parliament resolution of 17 September 2009 on the SWIFT Agreement». European Parliament. 2009 թ․ սեպտեմբերի 17.
  15. «European Parliament to vote on interim agreement at February session». European Parliament. 2010 թ․ հունվարի 21. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  16. Brand, Constant (2010 թ․ փետրվարի 11). «Parliament rejects bank transfer data deal». European Voice.
  17. «Euro MPs block bank data deal with US». BBC News. 2010 թ․ փետրվարի 11.
  18. «European parliament rejects SWIFT deal for sharing bank data with US». DW. Reuters. 2010 թ․ փետրվարի 11.
  19. 19,0 19,1 Schult, Christoph (2011 թ․ մարտի 16). «Brussels Eyes a Halt to SWIFT Data Agreement». Der Spiegel.
  20. Gladstone, Rick (2012 թ․ հունվարի 31). «Iran Praises Nuclear Talks with Team from U.N.». The New York Times. Վերցված է 2012 թ․ փետրվարի 4-ին.
  21. 21,0 21,1 Gladstone, Rick (2012 թ․ փետրվարի 3). «Senate Panel Approves Potentially Toughest Penalty Yet Against Iran's Wallet». The New York Times. Վերցված է 2012 թ․ փետրվարի 4-ին.
  22. Solomon, Jay; & Adam Entous (2012 թ․ փետրվարի 4). «Banking Hub Adds to Pressure on Iran». The Wall Street Journal. Վերցված է 2012 թ․ փետրվարի 4-ին.
  23. «Banking's SWIFT says ready to block Iran transactions». Reuters. 2012 թ․ փետրվարի 17. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 17-ին.
  24. Torchia, Andrew (2016 թ․ փետրվարի 17). «Iranian banks reconnected to SWIFT network after four-year hiatus». Reuters. Վերցված է 2016 թ․ ապրիլի 21-ին.
  25. https://en.wikipedia.org/wiki/SWIFT#:~:text=%22Joint%20Statement%20on%20further%20restrictive%20economic%20measures%22.%20ec.europa.eu.%2026%20February%202022.%20Retrieved%2026%20February%202022.
  26. «30».
  27. Bendtsen, Simon; Benson, Peter Suppli (2012 թ․ փետրվարի 26). «Dansk politimand fanget i amerikansk terrornet» [Danish policeman caught in American terror net]. Berlingske Tidende (դանիերեն). Վերցված է 2012 թ․ փետրվարի 26-ին.
  28. «US snubs out legal cigar transaction». The Copenhagen Post. 2012 թ․ փետրվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 12-ին.
  29. 29,0 29,1 «'Follow the Money': NSA Spies on International Payments». Der Spiegel. 2013 թ․ սեպտեմբերի 15. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 18-ին.
  30. Baldwin, Clare (2017 թ․ ապրիլի 15). «Hackers release files indicating NSA monitored global bank transfers». Reuters. Վերցված է 2017 թ․ ապրիլի 15-ին.
  31. Lawler, Richard. «Shadow Brokers release also suggests NSA spied on bank transactions». Engadget. Վերցված է 2017 թ․ ապրիլի 15-ին.
  32. «https://www.reuters.com/article/uk-china-yuan-payments-idUKKCN0PN0P020150713?edition-redirect=uk». {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  33. [Reuters (28 February 2022). "Factbox: What is China's onshore yuan clearing and settlement system CIPS?". Reuters. Retrieved 4 March 2022. «Reuters (28 February 2022). "Factbox: What is China's onshore yuan clearing and settlement system CIPS?". Reuters. Retrieved 4 March 2022»]. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  34. ["Перечень пользователей СПФС Банка России | Банк России". www.cbr.ru. «Перечень пользователей СПФС Банка России»]. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  35. «https://www.tehrantimes.com/news/457059/Iran-blames-EU-on-INSTEX-ineffectiveness». {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  36. «"No transaction has been done through INSTEX: Iranian diplomat". Tehran Times. 4 March 2020».
  37. «"EU unlikely to cut Russia off SWIFT for now, sources say". Reuters. 24 February 2022. Retrieved 24 February 2022».
  38. «Corkery, Michael (12 May 2016). "Once Again, Thieves Enter Swift Financial Network and Steal". The New York Times. Retrieved 13 May 2016».
  39. 39,0 39,1 «Bergin, Tom; Layne, Nathan (20 May 2016). "Special Report: Cyber thieves exploit banks' faith in SWIFT transfer network". Reuters. Retrieved 24 May 2016».
  40. 40,0 40,1 «Corkery, Michael (12 May 2016). "Once Again, Thieves Enter Swift Financial Network and Steal". The New York Times. Retrieved 13 May 2016».
  41. «Metzger, Max (28 June 2016). "SWIFT robbers swoop on Ukrainian bank". SC Magazine UK. Retrieved 29 June 2016».
  42. «Gyr, Marcel (1 March 2022). "Das Swift-Rechenzentrum in der Schweiz wird polizeilich geschützt – wegen der Gefahr von Sabotage" (in German) NZZ.com. Retrieved 2 March 2022».