Համաշխարհային մաքրության օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համաշխարհային մաքրության օր
World Cleanup Day
Տեսակմաքրման աշխատանքներ
Վայրաշխարհով մեկ
Ակտիվայո
Առաջինըսեպտեմբերի 3, 2008
Վերջինըսեպտեմբերի 15, 2018
Մասնակիցներմոտ 300մլն մարդ
worldcleanupday.org
Commons-logo.svg World Cleanup Day Վիքիպահեստում

Համաշխարհային մաքրության օր (անգլ.՝ World Cleanup Day), գլոբալ սոցիալական գործողությունների ծրագիր է, որի նպատակն է պայքարել ծովափերում, գետերում, անտառներում և փողոցներում կուտակված աղբի և թափոնների դեմ։ Այն սովորաբար անցկացվում է յուրաքանչյուր տարի սեպտեմբեր ամսին։ Կան բազմաթիվ կազմակերպություններ, որոնք օժանդակում են Համաշխարհային մաքրության օրվա միջացառումների իրականացմանը։ Երկրի օրվա նման Համաշխարհային մաքրման օրը քաղաքական չէ և չի հանդիսանում որևէ ազգային կամ համաշխարհային քաղաքական կուսակցության կամ որևէ անջատ գաղափարախոսության մաս։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդկության պատմության մեջ գլոբալ մաքրման աշխատանքներ եղել են բազմաթիվ ձևերով և տարբեր ժամանակներում, հատկապես՝ երկրաշարժերի, ջրհեղեղների, ուժեղ ցունամիների և այլ աղետներից հետո[1]։ Հետհակամարտային գոտիներում մաքրման աշխատանքներ իրականացնող համայնքներին սովորաբար աջակցում են տարբեր միջազգային կազմակերպություններ, ինչպիսիք են Միջազգային Կարմիր Խաչը, Օքսֆամը (անգլ.՝ Oxfam) և այլն։ Շատ մշակույթներում սովորաբար պարբերաբար կազմակերպվում են համայնքային մաքրման աշխատանքներ, ինչպիսիք են `

  • Լողափերի մաքրում
  • Գարնանային շաբաթօրյակներ
  • Այգիների մաքրում
  • Դպրոցների մաքրում

Շարժման սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շարժումը ծնվել է 2008 թվականին Էստոնիայում, էստոնացի ձեռնարկատեր Ռայներ Նիլվակը հրավիրել է իր չորս ընկերներին և առաջարկել նրանց փորձել երկիրը մաքրել աղբից։ Մայիսի 3-ին երկրի փողոցներ են դուրս եկել 50 հազար մարդ՝ բնակչության 4%-ը։ Ակցիան հետագայում վերածվել է կամավորական շարժման՝ միտված մեկ օրվա ընթացքում մաքրելու երիրը[2]։

Շարժմանն արդեն միացել է 150 երկիր՝ Ադրբեջանը, ԱՄՆ-ն, Արգենտինան, Ավստրալիան, Բելգիան, Բրազիլիան, Գերմանիան, Իսպանիան, Ինդոնեզիան, Իռլանդիան, Իտալիան, Իրանը, Կանադան, Հարավ Աֆրիկյան Հանրապետությունը, Հորդանանը, Ղազախստանը, Ճապոնիան, Մոզամբիկը, Ռուսաստանը, Վիետնամը, Տանզանիան, Քենիան, Ֆրանսիան և այլն[2]։ Ընդհանուր առմամբ 14,5 միլիոն մարդ է ներգրավված շարժման մեջ։

Շարժումը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականից Հայաստանը միացել է համաշխարհային շարժմանը։ Նախատեսվում է, որ սեպտեմբերի 15-ին Հայաստանում՝ ինչպես ողջ աշխարհում[3][4], կանցկացվի Համաշխարհային մաքրության օրը և շարժմանը մասնակցելու է մինչև 100 հազար մարդ։ Ակցիան տևելու է երեք ժամ[5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. After the 2004 tsunami: rebuilding lives, salvaging communities, The Guardian, accessed 05-03-2017
  2. 2,0 2,1 «World Cleanup Day»։ worldcleanupday.org։ Վերցված է 24 Օգոստոս 2018 
  3. World Cleanup Day 2018 - Organization Information, accessed 05-03-2017]
  4. World Cleanup Day 2018 - Let's Do It World, accessed 05-03-2017]
  5. «Ինչպե՞ս մեկ օրում մաքրել Հայաստանն աղբից և սկսել ապրել մաքուր երկրում»։ cleanuparmenia.org։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-17-ին։ Վերցված է 24 Օգոստոս 2018