Համաշխարհային արժեքների ամփոփում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Համաշխարհային արժեքների ամփոփում (ՀԱԱ) (անգլ.՝ World Values Survey, WVS), մարդկանց արժեքները և համոզմունքները, ժամանակի ընթացքում դրան փոփոխությունը և սոցիալական ու քաղաքական կյանքին դրանց վրա ազդեցությունը ուսումնասիրող գլոբալ հետազոտական նախագիծ: Իրականացվում է սոցիոլոգների համաշխարհային ցանցի կողմից, որոնք 1981 թվականից մոտավորապես 100 երկրներում կազմակերպում են ներկայացուցչական ազգային հարցումներ:

ՀԱԱ-ն ուսումնասիրում, վերլուծում և մոնիթորում է՝ ժողովրդավարության աջակցությունը, այլազգիների և էթնիկ փոքրամասնությունների հանդեպ հանդուրժողականությունը, գենդերային հավասարության աջակցությունը, կրոնի դերը և կրոնականության աստիճանի փոփոխությունները, գլոբալացման ազդեցությունը, վերաբերմունքը շրջակա միջավայրին, աշխատանքին, ընտանիքին, քաղաքականությանը, ազգային ինքնությանը, մշակույթին, բազմազանությանը, անվտանգության բացակայության և սուբյեկտիվ բարեկեցությանը:

Ստացված տվյալները տեղեկատվության կարևոր աղբյուր են հանդիսանում զարգացող երկրներում քաղաքացիական հասարակություն և ժողովրդավարական ինստիտուտների կառուցման գործում քաղաքականություն մշակող կենտրոնների համար: Աշխատանքի արդյունքը հաճախ ռգտագործվում է նաև բազմաթիվ պետությունների կառավարությունների, ինչպես նաև գիտնականների, ուսանողների, լրագրողների, ինչպես նաև այնպիսի միջազգային կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են Համաշխարհային բանկը և ՄԱԿ-ը (UNDP և UN-Habitat): Օրինակ, Համաշխարհային արժեքների ամփոփման տվյալները օգտագործվել են արաբական գարնան, 2005 Ֆրանսիայում քաղաքացիական անկարգությունների (en), 1994 Ռուանդայում ցեղասպանության, 1990-ականների հարավսլավյան պատերազմների և քաղաքական ճգնաժամների առավելագույն լավ հասկանալու համար:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]