Համամելազգիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Fothergilla major

Համամելազգիներ (լատին․՝ hamamelidaceae) - բույսերի համամելածաղկավորների կարգի ընտանիք։ Տերևաթափ կամ մշտադալար ծառեր և թփեր են, հերթադիր տերևադասավորությամբ։ Տերևները պարզ են, երբեմն՝ թաթաձև-բլթակավոր, տերևակիցներով կամ հազվադեպ առանց դրանց։ Ծաղիկները մանր են, կազմված 4-5 անդամներից, բաժանասեռ կամ երկսեռ, առանց ծաղկապատի, երբեմն՝ կրկնակի կամ պարզ ծաղկապատով, հավաքված գլխիկներում կամ հասկիկներում։ Առէջները ազատ են, 4-5, կամ 8 հատ։ Սերմնարանը երկբնանի է, յուրաքանչյուր բնում մեկ կամ մի քանի սերմնասկզբնակներով։ Պտուղը երկփեղկանի է, բացվող տուփիկ է։ Սերմերը հաճախ թևավոր են, էնդոսպերմով։

Ընտանիքը ընդգրկում է 20 ցեղ, որոնց կազմում հաշվվում են մոտ 50 տեսակ, տարածված է մերձարևադարձային և բարեխառն տաք երկրներում, ինչպես արևելյան, այնպես էլ արևմտյան կիսագնդերում[1]։

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լ. Վ. Հարությունյան, Ա. Լ. Հարությունյան, Հայաստանի դենդրոֆլորան, «Լույս» հրատարակչություն, Երևան 1985