Համաձայնության փողոց (Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Համաձայնության փողոց
Երկիր Flag of Russia.svg Ռուսաստան
Գտնվում է Դոնի Ռոստով
Երկարություն 0,65±0,01 կիլոմետր
Փոստային ինդեքս 344082
Կոորդինատներ: 47°13′11.000000099212″ հս․ լ. 39°41′50.000000099209″ ավ. ե. / 47.21972222224977855° հս․. լ. 39.69722222224977770° ավ. ե. / 47.21972222224977855; 39.69722222224977770

Համաձայնության փողոց (ռուս.՝ Улица Согласия), փողոց Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի կենտրոնում։ Ոչ մեծ երկարությամբ և լայնությամբ երկկողմանի T-աձև փողոց է, արևմտյան և հյուսիսային մասերում բարդ տեղանքով և հետագծով։ Արևմուտքից դեպի արևելք ուղղությամբ փողոցը սկսվում է Սիվերսի պողոտայից և ավարտվում Խալտուրինի նրբանցքի մոտ։ Փողոցի փոքր մասն ունի հարավ-հյուսիս ուղղություն և Համաձայնության փողոցի հիմնական մասը միացնում է Պուշկինի փողոցին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարում փողոցի տեղում եղել է Գլխավոր ձորակը, որով հոսել է մի անանուն առու, որն օգտագործվել է որպես աղբավայր և կեղտաջրերի ջրանցք, այնուհետև՝ միայն որպես կեղտաջրերի ջրանցք։ Գլխավոր ձորակը, իր հերթին, գտնվել է այգիների մեջ՝ Զագորոդնայա փողոցի (ավելի ուշ՝ Սադովայա, այժմ՝ Բոլշայա Սադովայա) և Կուզնեցկայա փողոցի (այժմ՝ Պուշկինի փողոց) միջև։

Այն ժամանակ Սադովայա (Բոլշայա Սադովայա) և Կուզնեցկայա (Պուշկինի) փողոցների և նրանց հատող Նիկոլսկու (Խալտուրինի) և Դոլոմանյան նրբանցքների առաջացրած քառակուսու մեջ չկային Համաձայնության փողոցը և Եղբայրական նրբանցքը, այլ կար Վոյցեխովսկի եղբայրների այգին։ Եղբայրների միջև կնքնված համաձայնությամբ Երրորդ նրբանցքը, որն ընդհատվում էր նրանց կալվածքի առջև, որոշեցին երկարացնել այգու միջով մինչև Կուզնեցկայա փողոց։ Ընդարձակված նրբանցքը կոչեցին Եղբայրական (Բրատսկի), իսկ նորակառույց փողոցը՝ Համաձայնության (Սոգլասիյա) փողոց։ 1879 թվականին Քաղաքային դուման համաձայնեց եղբայրների առաջարկներին[1]։

Ներկայիս տեսքով հայտնվելու հնարավորությանը Համաձայնության փողոցը պարտական է քաղաքապետ Ա. Մ. Բայկովին, որը քաղաքը ղեկավարել է 1862-ից մինչև 1869 թվականը և 1884-ից մինչև 1889 թվականը, և որոշել է փակել Գլխավոր ձորակը[2]։

Արդի վիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայնության փողոցը կառուցապատված է քաղաքի կենտրոնական մասում խորհրդային և հետխորհրդային շրջանի տներով՝ համայնքային-բնակարանային, գործարար և արդյունաբերական ֆոնդերով։ Փողոցի սկզբում գտնվում է Ռոստովի փորձարարական նավթայուղային «ՌԻԿՈՍ» գործարանը։ Համաձայնության փողոցի թիվ 23 տանը բացվել է Դոնի Ռոստովի Լենինյան շրջանի բազմաֆունկցիոնալ կենտրոնը[3]։

Հորդառատ անձրևների ժամանակ Համաձայնության փողոցի և Խալտուրինի ու Դոլոմանյան նրբանցքների խաչմերուկներում հեղեղվում են որոշ տներ և նրանց կողքին կանգնած ավտոմեքենաները[4]։

Հետաքրքրական փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր ձորակում հոսած անանուն առուն այժմ փոխարինվել է 19-րդ դարի վերջին կառուցված Գլխավոր հեղեղաջրերի հավաքիչով, որն անցնում է Համաձայնության փողոցի տակով և երկայնքով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]