Համակցված շարժիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Համակցված շարժիչ, ներքին այրման մխոցային շարժիչի, գազային տուրբինի և օդի սեղմման կոմպրեսորի զուգակցում։ Գազային տուրբինն աշխատում է շարժիչի արտանետած գազերով։ Սեղմված օդը մատուցվում է շարժիչի գլաններին, կոմպրեսորը շարժման մեջ է դրվում տուրբինով։ Համակցված շարժիչը ունի բարձր օ.գ.գ.։ Կիրառվում է ավիացիոն, նավային և այլ ուժային տեղակայանքներում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 91