Համակարգչային տեսողություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Համակարգչային տեսողությունը այն ոլորտն է, որի աշխատանքներն ուղղված են համակարգիչներին բարձր մակարդակի պատկերների ճանաչում ապահովելուն[1]:

Բացատրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես գիտության ճյուղ համակարգչային տեսողությունը վերաբերում է արհեստական համակարգերի ստեղծման թեորիան և կիրառությանը: Այս դեպքում ինֆորմացիան վերցվում է թվային նկարներից կամ ավելի բարձր չափողականություն ունեցող տվյալներից:

Որպես տեխնոլոգիական ճյուղ համակարգչային տեսողությունը աշխատում է, օգտագործելով եղած տեսությունն ու մոդելները, ստեղծել համակարգչային տեսողության համակարգեր: Այս ճյուղը բաղկացած է մի քանի ենթաճյուղերից՝ օբյեկտների ճանաչում, նկարների վերականգնում, տեսահսկողություն և այլ[2]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համակարգչային տեսողության ուսումնասիրումը սկսվել է այն համալսարաններում, որոնք ուսումնասիրում էին արհեստական բանականությունը: Այս ճյուղի նպատակն էր կրկնօրինակել մարդկային տեսողական համակարգը և ռոբոտներին օժտել բանական վարքագծով:

1955 թվականին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Օլիվեր Սելֆրիջը հրապարակեց հոդված «Համակարգչի աչքերն ու ականջները» վերնագրով, որում նա տեսականորեն նկարագրում էր համակարգչին վիզուալ և ձայնային ընկալման հնարավորությունների մասին:

1980 թվականներին արդեն իսկ ստեղծվել էին ռոբոտներ, որոնք ընդունակ էին որոշ չափով ընկալել շրջապատող աշխարհը և որոշակի ինքնութույն քայլեր կատարել:

Իսկ 2003 թվականին շուկայում արդեն առկա էին բավականին հուսալի դեմքերի ճանաչման համակարգեր[3]:

Համակարգչային տեսողության օգտագործվում է մի շարք այլ կարևոր ոլորտներում, ինչպիսիք են՝ տեղեկատվական ինժիներիան, նյարդաբանությունը, ռոբոտաշինությունը և այլն:

Օգտագործումը ռոբոտաշինության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբոտաշինությունը համակարգչային տեսողության գործածման կարևորագույն ոլորտներից է: Ի շնորհիվ համակարգչային տեսողության՝ զարգացավ ռոբոտաշինության լայն զանգվածների համար աշխատող բաժինը: Օրինակ՝ 90-ականների վերջին սկսվեց կենցաղային օգտագործման ռոբոտների մասսայական արտադրություն, որի վառ օրինակ են ռոբոտ-փոշեկուլները: Սակայն ժամանակակից ռոբոտաշինության համար անհրաժեշտ են համակարգչային տեսողության հետ կապված որոշակի խնդիրների լուծումներ (Օրինակ՝օբյեկտների կամ տեսարանների ընդհանուր ճանաչում, մարդկանց հայտնաբերում, էմոցիաների բացահայտում՝ ըստ մարդկանց դեմքի վերլուծության)[4]:

Ներկայիս դրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այժմ համակարգչային տեսողությունն ունի բավականին լայն օգտագործման դաշտ: Օրինակ՝ HSBC բանկը հավաքում է հաճախորդների դիմանկարների պատկերասրահ: Նրանք անցնում են մարդկանց տարբերակման նոր ձևի՝ սելֆի: Հետագայում այն կփոխարինի անձի ճանաչման բոլոր մյուս տարբերակներին, ինչպիսիք են մատնահետքերը, ձայնի ճանաչումը, կամ գաղտնաբառը: Իսկ MasterCard-ը հայտարարել է, որ մոտակա ժամանակներում նրանք թույլ են տալու սելֆին օգտագործել որպես ալտերնատիվ մեթոդ օնլայն վճարումների կատարման համար: Կիբերանվտանգության ոլորտի մասնագետները հաստատում են, որ համակարգը պետք է ունենա անվտանգության մի քանի մակարդակ, որպեսզի այս մեթոդը չդառնա թիրախ կիբեռհանցագործների համար[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]