Համակարգչային տեխնիկայի վերամշակում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համակարգիչների վերամշակում[1]

Համակարգչային տեխնիկայի վերամշակում, էլեկտրոնային վերամշակում կամ էլեկտրոնային թափոնների վերամշակում, էլեկտրոնիկայի թափոնների բաղադրիչների և հումքի ապամոնտաժումն ու տարանջատումն է։ 2009 թվականին համակարգիչային տեխնիկայի 38% -ը վերամշակվել է Միացյալ Նահանգներում, համապատասխանաբար, 5% և 3% ավելի քան նախորդ 2 տարիներին[2]։ Սկսած 1990-ական թվականների սկզբից (ընդհանրապես համակարգչային տեխնիկայի վերամշակման առաջացումից ի վեր) աշխարհում ավելի ու ավելի շատ սարքեր են վերամշակվում իրազեկվածության և ներդրումների ավելացման շնորհիվ։ Էլեկտրոնային վերամշակումը տեղի է ունենում առաջին հերթին որպես համակարգչի բաղադրիչ օգտագործված հազվագյուտ և թանկարժեք մետաղները վերականգնելու համար, ինչպես նաև պլաստմասսայի և այլ մետաղների վերամշակման համար։ Սրանք վերավաճառվում են կամ մաքրումից հետո օգտագործվում են նոր սարքերում՝ իրականում ստեղծելով շրջանաձև տնտեսություն։

Վերամշակումը համարվում է էկոլոգիապես մաքուր, քանի որ այն կանխում է թափոնների վտանգավոր լինելը, ներառյալ ծանր մետաղների և քաղցկեղածին նյութերի դեպի մթնոլորտ, աղբավայր կամ ջրատարներ մուտք գործելը։ Մինչդեռ էլեկտրոնիկան կազմում է առաջացած ընդհանուր թափոնների մի փոքր մասը, դրանք շատ ավելի վտանգավոր են։ Գոյություն ունեն խիստ օրենսդրական կանոնակարգեր, որոնք նախատեսված են կիրառելու և խրախուսելու համակարգչային սարքերի կայուն վերամշակումը։ Ամենանշանավորները Եվրոպական Միության «Էլեկտրական և էլեկտրոնային սարքավորումների թափոնների մասին հրահանգ»-ն ու Միացյալ Նահանգների «Համակարգչային վերամշակման ազգային ակտ»-ն են[3]։

Վերամշակման եղանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպառողի վերամշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպառողի վերամշակման ընտրությունները բաղկացած են վաճառքից, համակարգիչների նվիրումից կարիքավոր կազմակերպություններին, սարքերի վերադարձից իրենց նախնական արտադրողներին կամ բաղադրիչները վերամշակողին փոխանցումից։

Ջարդում/վերամշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերամշակման գործընթացում հեռուստացույցները, մոնիտորները, բջջային հեռախոսները և այլ համակարգչային մասեր սովորաբար փորձարկվում են վերաօգտագործման և նորոգման համար։ Եթե կոտրված են, դրանք կարող են ապամոնտաժվել դեռ մեծ արժեք ունեցող մասերի համար այն պայմանով, որ կատարվելիք աշխատանքը բավականին էժան է։ Այլ էլեկտրոնային թափոնները մանրացվում են մոտավորապես 100 մմ չափի կտորների և ձեռքով ստուգվում են։ Առանձնացվում են թունավոր մետաղներ պարունակող մարտկոցներն ու կոնդենսատորները[4][5][6]։ Մնացած կտորները հետագայում մանրացվում են մոտավորապես 10 մմ կտորների և անցնում մագնիսի տակ՝ սև մետաղները հեռացնելու համար։ Պտտվող հոսանքը դուրս է հանում գունավոր մետաղները, որոնք տեսակավորված են ըստ խտության՝ կամ ցենտրիֆուգով, կամ թրթռացող թիթեղներով։ Թանկարժեք մետաղները կարող են լուծվել թթվով, տեսակավորվեն և ձուլվեն ձուլակտորների մեջ։ Ապակու և պլաստիկի մնացած ֆրակցիաները բաժանվում են ըստ խտության և վաճառվում վերամշակողներին։ Հեռուստացույցներն ու մոնիտորները պետք է ձեռքով ապամոնտաժվեն` կաթոդային խողովակներում թունավոր կապարը կամ հարթ էկրաններում սնդիկը հեռացնելու համար[7]։

Վաճառք[խմբագրել | խմբագրել կոդը]

Առցանց աճուրդները այլընտրանք են այն սպառողների համար[8], ովքեր ցանկանում են վերավաճառել տեխնիկան կանխիկ գումարով, հավելյալ վճարներ չվճարելով, ինքնակառավարվող, մրցակցային միջավայրում[9][10]։

Վերադարձ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեկտրոնային թափոնները երբեմն արտահանվում են զարգացող երկրներ

Համակարգչային ընկերությունները ուսումնասիրելիս (համակարգիչ գնելու ժամանակ) սպառողները կարող են պարզել` արդյոք ընկերությունը առաջարկում է վերամշակման ծառայություններ։ Համակարգչային խոշոր արտադրողներից շատերն առաջարկում են վերամշակման որոշակի ձև։ Օգտատիրոջ խնդրանքով նրանք կարող են ուղարկել իրենց հին համակարգիչները կամ պայմանավորվել արտադրողի կողմից այն վերցնելու մասին։

Փոխանակում[խմբագրել | խմբագրել կոդը]

4.5-վոլտ, D, C, AA, AAA, AAAA, A23, 9-վոլտ, CR2032 և LR44 մարտկոցները շատ երկրներում վերամշակելի են

Արտադրողները հաճախ նոր համակարգիչ գնելու դեպքում առաջարկում են անվճար փոխարինման ծառայություն։ Dell Computers-ը և Apple-ը հետ են վերցնում հին ապրանքները, երբ սպառողը գնում է նորը։ Երկուսն էլ վերանորոգում և վերավաճառում են իրենց սեփական համակարգիչները մեկ տարվա երաշխիքով[10]։ Շատ ընկերություններ անհատներից և կորպորացիաներից գնում և վերամշակում են աշխատանքային և կոտրված նոթբուքերի բոլոր ապրանքանիշերը։ Սեղանի համակարգիչների վերամշակման շուկայի կառուցումն ավելի բարդ է, քան նոթբուքերի, սմարթֆոնների և այլ փոքր էլեկտրոնիկայի[11]։

Նվիրատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համակարգիչները հավաքված են վերամշակվելու համար՝ Օլիմպիայում

Գնաճի պատճառով անընդհատ աճող ծախսերի հետ մեկտեղ, շատ ընտանիքներ կամ դպրոցներ չունեն բավարար միջոցներ համակարգիչների համար, որոնք կօգտագործվեն կրթության չափորոշիչներին համապատասխան։ Աղետից տուժած ընտանիքները նույնպես տառապում են իրենց կրած նյութական վնասների պատճառով։ Բազմաթիվ շահույթ չհետապնդող կազմակերպություններ կարելի է գտնել ինչպես տեղական, այնպես էլ համացանցում, որոնք մանրամասն նկարագրում են, թե ինչ չափով է օգնություն տրամադրվում և նվիրատվություն կատարելու մանրամասն հրահանգներ[12][13]։

Աղբանոցային հաշվարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շպրտված Taxan-ի մոնիտոր

Աղբանոցային հաշվարկ տերմինը խոսակցական արտահայտություն է հին կամ ստորադաս ապարատային համակարգիչների օգտագործման համար` պարզ կամ երկրորդական հաշվողական առաջադրանքներ կատարելու համար, պայմանով, որ առկա ծրագրային ապահովման մակարդակը հուսալի և մատչելի է։ Այն օգտագործում է ծրագրային ապահովման վերացարկումը հաշվարկային ռեսուրսների միջոցով՝ թույլ տալով համակարգիչների փոխարինում շատ ցածր գնով։ Փոխարինման հեշտությունը սույնով անկյունային կետ է, քանի որ ապարատային անսարքությունները հնարավոր են ցանկացած պահին՝ հիմքում առկա համակարգչային ենթակառուցվածքի վիճակի պատճառով։

Տվյալների պաշտպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համակարգչային թափոններ Ագբլոգբոշիում[14]

Էլեկտրոնային թափոնները ներկայացնում են անվտանգության հնարավոր սպառնալիք անհատների և արտահանող երկրների համար։ Կոշտ սկավառակները, որից տվյալները պատշաճ կերպով չեն ջնջվել նախքան համակարգիչը վերացնելը կարող է վերաբացվի՝ բացահայտելով զգայուն տեղեկատվություն։ Վարկային քարտի համարները, անձնական ֆինանսական տվյալները, հաշվի վերաբերյալ տեղեկատվությունը և առցանց գործարքների գրառումները կարող են հասանելի դառնալ առավել համառ անհատներին։ Օրինակ, Գանայում կազմակերպված հանցագործները հայտնի Ագբլոգբոշիի համակարգչային աղբանոցում սովորաբար սկավառակների վրա որոնում են տեղեկատվություն տարբեր տիպի խաբեություններ իրագործելու համար[14][15]։

Երկրները մշակել են ստանդարտներ`ուղղված բիզնեսներին և տվյալների անվտանգությունը, որոնք պարունակվում են «գաղտնի» համակարգչային լրատվամիջոցներում։ Տեղեկատվության ոչնչացման ազգային ասոցիացիան (NAID) տեղեկատվության ոչնչացման ծառայություններ տրամադրող ընկերությունների միջազգային առևտրային ընկերություն է։

Սովորաբար համակարգչային վերամշակման գործընթացը նպատակ ունի ապահով կերպով ոչնչացնել կոշտ սկավառակները, քանի դեռ դրանք վերամշակում են այլ ենթամթերքի։

Համակարգչային արդյունավետ վերամշակման բնորոշ գործընթացի օրինակ.

  1. Ստանալ համակարգչային տեխնիկան ոչնչացման համար կողպված և անվտանգ տեղափոխվող տրանսպորտային միջոցներով։
  1. Կոշտ սկավառակները մանրացնել։
  1. Ամբողջ ալյումինը առանձնացնել թափոնների մետաղներից էլեկտրամագնիսով։
  1. Մանրացված մնացորդները հավաքել և ապահով կերպով հասցնել ալյումինի վերամշակման գործարան։
  1. Հալեցնել կոշտ սկավառակի մնացած մասերը ալյումինե ձուլակտորների մեջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Royte, Elizabeth (2005 թ․ օգոստոսի 1). «E-gad! Americans discard more than 100 million computers, cellphones and other electronic devices each year. As "e-waste" piles up, so does concern about this growing threat to the environment». Smithsonian Magazine. Smithsonian Institution. Վերցված է 2009 թ․ մարտի 17-ին.
  2. Nguemaleu, Raoul-Abelin Choumin; Montheu, Lionel (2014 թ․ մայիսի 9). Roadmap to Greener Computing. CRC Press. էջ 170. ISBN 9781466506848.
  3. National Computer Recycling Act of 2005, H.R. 425, 109th Cong. (2005–2006)
  4. Hogye, Thomas Q. «The Anatomy of a Computer Recycling Process» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.
  5. «Sweeep Kuusakoski – Resources – BBC Documentary». www.sweeepkuusakoski.co.uk. Վերցված է 2015 թ․ հուլիսի 31-ին.
  6. «Sweeep Kuusakoski – Glass Recycling – BBC filming of CRT furnace». www.sweeepkuusakoski.co.uk. Վերցված է 2015 թ․ հուլիսի 31-ին.
  7. Kuhlenbeck, Phil (2006 թ․ հունիսի 9). «Law holds businesses responsible for disposal of computers». Austin Business Journal. Վերցված է 2009 թ․ մարտի 17-ին.
  8. Perepelkin, Plato (2008 թ․ սեպտեմբերի 18). «Brisk sales of Apple's new 3G model have consumers scrambling to profit from their 'old' phones at Cashforiphones.com» (PDF). Computer Apple Digest. էջեր 16–18. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 5-ին.
  9. Albanesius, Chloe (2008 թ․ հուլիսի 28). «Gazelle Will Give You Cash for Your Gadgets». News and Analysis. PC Magazine. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 5-ին.
  10. 10,0 10,1 Bray, Hiawatha (2008 թ․ հոկտեմբերի 30). «Scrounge up cash with used gadgets». Boston Globe. Globe Newspaper Company. Վերցված է 2009 թ․ մարտի 5-ին.
  11. NNBW Staff (2009 թ․ մարտի 30). «Cash-strapped consumers turn to laptops recycler». Northern Nevada Business Weekly. 7 (34). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 13-ին.
  12. The Electronic Recycling Association is doing computer recycling in Calgary, Edmonton, Winnipeg, Vancouver, retrieved 19 December 2015
  13. Anyone can give to Computers for Schools., retrieved 19 December 2015
  14. 14,0 14,1 "Africa’s Agbogbloshie Market Is a Computer Graveyard" NewsBreakingOnline.com. Web. 20 February 2011.
  15. Doctorow, Cory. "Illegal E-waste Dumped in Ghana Includes Unencrypted Hard Drives Full of US Security Secrets." Boing Boing. 25 June 2009. Web. 15 March 2011.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]