Jump to content

Համակարգային մոտեցում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հասարակության համակարգային մոտեցմամբ ներկայացման պատկերը[1]

Համակարգային մոտեցում-ը հետազոտությունների մեթոդոլոգիայի ուղղություն է, որը օբյեկտը դիտարկում է որպես տարրերի, նրանց միջև եղած հարաբերությունների և կապերի ամբողջական բազմություն՝ այսինքն օբյեկտը դիտարկվում է որպես համակարգ։ Խոսելով համակարգային մոտեցման մասին, նկատի ունենք մեր գործողությունների կազմակերպման որոշակի միջոց, որն ընդգրկում է գործունեության կամայական ոլորտ, բացահայտելու օրինաչափությունները և փոխադարձ կապերը դրանք ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով։ Ընդ որում համակարգային մոտեցումը ոչ այնքան խնդիրների լուծման մեթոդ է որքան խնդիրների ձևակերպման մեթոդ։ Ինչպես ասում են, «Ճիշտ ձևակերպած հարցը պատասխանի կեսն է»։ Դա իմացաբանության որակապես ավելի բարձր մակարդակ է, քան առարկայականը։

Համակարգային մոտեցման հիմնական սկզբունքները

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ամբողջականություն, որ թույլ է տալիս համակարգը միաժամանակ դիտարկել և որպես մի ամբողջություն և որպես ենթահամակարգ վերին մակարդակների համար։
  • Կառուցվածքի հիերարխիկություն, Այս սկզբունքի առկայությունը լավ երևում է կամայական կոնկրետ կազմակերպության օրինակի վրա։ Ինչպես հայտնի է, յուրաքանչյուր կազմակերպություն երկու ենթահամակարգերի փոխգործունեություն է՝ կառավարող և կառավարվող։ Մեկը ենթարկվում է մյուսին։
  • Կառուցվածքավորում, որ թույլ է տալիս համակարգի տարրերը և նրանց կապերը վերլուծել կոնկրետ կազմակերպչական կառուցվածքի շրջանակներում։ Որպես կանոն, համակարգի գործունեության պրոցեսը պայմանավորված է ոչ այնքան նրա առանձին տարրերի, որքան հենց կառուցվածքի հատկություններով։
  • Բազմությունայնություն, որ թույլ է տալիս համակարգի առանձին տարրերը և համակարգն ամբողջությամբ նկարագրել օգտագործելով կիբեռնետիկական, տնտեսագիտական և մաթեմատիկական մոդելների բազմություն։
  • Համակարգայնություն, օբյեկտին հատուկ են համակարգի բոլոր հատկանիշները։

Համակարգային մոտեցման հիմնական սահմանումները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համակարգային մոտեցման հիմնադիրներն են. Л. фон Берталанфи, А. А. Богданов, Г.Саймон, П.Друкер, А.Чандлер.

  • Համակարգ - տարրերի և նրանց միջև եղած կապերի համախմբություն։
  • Կառուցվածք - համակարգի տարրերի փոխգործունեության արտահայտումը որոշակի կապերի միջոցով (կապերի և կայունության պատկերը)։.
  • Պրոցես - համակարգի դինամիկ փոփոխությունը ժամանակի մեջ։
  • Ֆունկցիա - տարրի աշխատանքը համակարգում։
  • Վիճակ - համակարգի դիրքը նրա ուրիշ վիճակների համեմատ։
  • Համակարգային արդյունք - համակարգի տարրերի հատուկ վերակազմավորման այնպիսի արդյունք, երբ ամբողջը դառնում է ավելի քան մասերի պարզ գումար։
  • Համակարգային օպտիմիզացում - Տվյալ սահմանափակումներին բավարարող, կիրառական թիրախի օպտիմիզացիային ուղղված, համակարգային էֆֆեկտների շարք առաջացնող, նպատակաուղղված իտերացիոն պրոցես։ Համակարգային օպտիմիզացիային պրակտիկորեն հասանելի է համակարգային տարրերի կառուցվածքի վերակազմավորման հատուկ ալգորիթմի միջոցով։ Մշակված են իմիտացիոն մոդելների շարք համակարգային օպտիմիզացիայի ֆենոմենը կրթության բնագավառում ցուցադրելու համար։

Համակարգային մոտեցման ասպեկտները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համակարգային մոտեցումը յուրաքանչյուր համակարգ (օբյեկտ) դիտարկում է որպես փոխկապակցված տարրերի (կոմպոնենտների) համախմբություն, որն ունի ելք(թիրախ), մուտք (ռեսուրսներ), կապ արտաքին աշխարհի հետ, հետադարձ կապ։ Այն ավելի բարդ մոտեցում է։ Նրա էությունը համակարգային ընդհանուր տեսության պահանջների իրականացնումն է, համաձայն որի յուրաքանչյուր օբյեկտ հետազոտության ընթացքում պետք է դիտարկել որպես մեծ և բարդ համակարգ և, միաժամանակ, որպես ավելի ընդհանուր համակարգի տարր։ Համակարգային մոտեցման մանրամասն սահմանումը ընդգրկում է նաև հետևյալ ութ ասպեկտների պարտադիր ուսումնասիրությունը և կիրառությունը.

  1. համակարգա-տարրային կամ կոմպլեքս-համակարգային՝ տվյալ համակարգի բաղադրիչ տարրերի բացահայտում։ Բոլոր սոցիալական համակարգերում կարելի հանդիպել իրային կոմպոնենտներ (արտադրության միջոցներ և սպառողական առարկաներ), պրոցեսներ (տնտեսական, սոցիալ, քաղաքական, հոգեկան և այլն) և գաղափարներ, մարդկանց և նրանց համայնքների գիտականորեն հիմնավորված հետաքրքրություններ;
  2. համակարգա-կառուցվածքային՝ տվյալ համակարգի ներքին կապերի և տարրերի փոխկապակցվածության բացահայտումը, որը պատկերացում է տալիս հետազոտվող համակարգի ներքին կառուցվածքի մասին;
  3. համակարգա-ֆունկցիոնալ՝ այն ֆունկցիաների բացահայտումը, որոնց համար ստեղծվել և գոյատևում է տվյալ համակարգը;
  4. համակարգա-նպատակային՝համակարգի նպատակների և ենթանպատակների գիտական սահմանման և նրանց փոխադարձ կապակցվածության անհրաժեշտությունը;
  5. համակարգա-ռեսուրսային, համակարգի գործունեության, նրա այս կամ այն պրոբլեմի լուծման համար անհրաժեշտ ռեսուրսների հանգամանալից բացահայտում;
  6. համակարգա-ինտեգրացիոն՝ համակարգի ամբողջականությունը և յուրահատկությունը ապահովող որակական հատկությունների համախմբության բացահայտումը;
  7. համակարգա-հաղորդակցական՝ տվյալ համակարգի արտաքին կապերի, այսինքն արտաքին աշխարհի հետ կապերի բացահայտման անհրաժեշտությունը;
  8. համակարգա- պատմական՝ հետազոտվող համակարգի երևան գալու ժամանակային պայմանները, նրա անցած փուլերը, արդի իրավիճակը ինչպես նաև զարգացման հեռանկարները։

Համարյա բոլոր ժամանակակից գիտությունները համակարգային սկզբունքով են կառուցված։ Համակարգային մոտեցման կարևոր ասպեկտը նրա կիրառման նոր սկզբունքի՝ ուսումնասիրության նոր, միասնական և ավելի օպտիմալ մոտեցման (ընդհանուր մեթոդոլոգիայի) մշակումն է։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • А.И. Ракитов “Философские проблемы науки: Системный подход” Москва։ Мысль, 1977г. 270с.
  • В.Н. Садовский “Системный подход и общая теория систем: статус, основные проблемы и перспективы развития” Москва։ Наука, 1980г.
  • И.В. Блауберг, В.Н. Садовский, Э.Г. Юдин “Системный подход в современной науке”- В кн.։ Проблемы методологии системных исследований. М.։ Мысль, 1970, с. 7-48.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Illustration is made by Marcel Douwe Dekker (2007) based on an own standard and Pierre Malotaux (1985), "Constructieleer van de mensenlijke samenwerking", in BB5 Collegedictaat TU Delft, pp. 120-147.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 91