Համախառն հասարակական արդյունք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Համախառն հասարակական արդյունք, որոշակի ժամանակահատվածում (օրինակ, մեկ տարում) հասարակության ստեղծած նյութական բարիքների գումարային արժեք։ Ծավալը բնորոշում է հասարակության տնտեսական զարգացման մակարդակը։ Կապիտալիզմի պայմաններում համախառն հասարակական արդյունքը շահագործական հարաբերությունների նյութական կրողն է և հակամարտ դասակարգային բնույթ ունի։ Սոցիալիստական հասարակարգում այն արտադրվում և բաշխվում է միասնական ժողտնտեսական պլանի հիման վրա՝ ըստ հասարակական պա հանջմունքների ծավալի և կառուցվածքի։ Համախառն հասարակական արդյունքի աճի գլխավոր գործոններն են հասարակական աշխատանքի արտադրողականության բարձրացումը և նյութական, արտադրության ոլորտում զբաղված աշխատողների թվաքանակի աճը։ Ինտենսիվ վերարտադրության պայմաններում վճռորոշը դրանցից առաջինն է։ Համախառն հասարակական արդյունքի վերարտադրության օրինաչափությունը նրա ճյուղային կառուցվածքում ինդուստրիալ ճյուղերի, առաջին հերթին՝ արդյունաբերության բաժնի աճն է։ Վերարտադրությունն իրականացվում է համախառն հասարակական արդյունքի բնաիրային և արժեքային ձևերի միասնության մեջ։ Ըստ բնաիրային ձևի այն բաղկացած է արտադրամիջոցներից և սպառման առարկաներից, որոնք համապատասխանաբար ստեղծվում են հասարակական արտադրության I և II ստորա բաժանումներում։ Ըստ արժեքի կազմված է արտադրամիջոցների փոխանցված արժեքից (Փոխհատուցման ֆոնդ) և նորաստեղծ արժեքից (ազգային եկամուտ)։ Համախառն հասարակական արդյունքի կազմում տարբերում են միջանկյալ արդյունքը (հումքի, նյութերի, վառելանյութի, էներգիայի, կիսաֆաբրիկատների, կոմպլեկտավորման առարկաների փոխանցված արժեք) և վերջնական արդյունքը, որը ներառնում է ըստ բնաիրային ձևի) հասարակության պահանջ մունքների բավարարման համար նախա նշված արտադրական և ոչ արտադրական նշանակման սպառողական արժեքների ամբողջությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 90 CC-BY-SA-icon-80x15.png