Համազգյաց Ընկերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համազգյաց Ընկերություն
Տեսակհասարակական կազմակերպություն
Երկիր Օսմանյան կայսրություն
Հիմնադրված1846
Լուծարված1852
Գլխադասային գրասենյակՍտամբուլ, Օսմանյան կայսրություն

Համազգյաց Ընկերություն, մշակութային կազմակերպություն։ Հիմնվել է 1846 թ.-ին, Կ. Պոլսում, Մ. Պեշիկթաշլյանի նախաձեռնությամբ։ Նպատակն էր հասնել համազգային միասնության ու միաբանության, հիմնել երկսեռ դպրոցներ, տպարաններ, գրել, թարգմանել ու հրատարակել օգտակար գրքեր, հավաքել և ուսումնասիրել հայրենի ձեռագիր մատյաններ ու հին դրամներ։ Ընկերության միջոցները գոյանում էին անդամավճարներից, նվիրատվություններից և բարեգործական այլ միջոցառումներից։ Ակտիվ գործիչներից էին Ծերենցը, Հ. Հիսարյանը, Հ. Վարդանյանը, Հ. Տավությանը, Ա. Լյութֆյանը, Խ. Գազեզյանը, Կ. Թյուլպենտճյանը, Ս. Ասկերյանը, Ս. Ազնավուրյանը։ Համազգաց Ընկերության ծրագրի համաձայն ստեղծվել են «Առևտրական ընկերությունը» (1847 թ.-ին), «Երկրագործական ընկերությունը», «Թանգարան վերածնությանը» (1848 թ.-ին)։ 1852 թ.-ին Համազգյաց Ընկերությունը դադարել է գործել։ 1860 թ.-ին ստեղծված Բարեգործական ընկերություն հայոցը ըստ էության շարունակել է Համազգաց Ընկերության գործը։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 88