Համազասպ Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և ՌԽՖՍՀ միջև (1920)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Համազասպ Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և ՌԽՖՍՀ միջև 1920 թվական, ստորագրվել է դեկտեմբերի 2-ին, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանում ՌԽՖՍՀ լիազոր ներկայացուցիչ Բ. Լեգրանի գլխավորած ՌԽՖՍՀ պատվիրակության (տես Լեգրանի առաքելություն 1920 թվական) միջև երկարատև բանակցություններից հետո։ խորհրդային կողմի նպատակն էր խորհրդային իշխանություն հաստատել Հայաստանում խաղաղ ճանապարհով։ Համաձայնագրով Հայաստանը հայտարարվում էր անկախ սոցիալիստ, հանրապետություն, Հայաստանի Հանրապետության կառավարությունը հեռացվում էր իշխանությունից, ամբողջ իշխանությունն անցնում էր ժամանա կավոր ռազմահեղափոխական կոմիտեին, որի կազմի մեջ էին մտնում կոմկուսի 5 անդամներ և 2 ձախ դաշնակցական։ խորհրդային Ռուսաստանի կառավարությունը պարտավորվում էր անհրաժեշտ ռազմական ուժեր կենտրոնացնել խորհրդային Հայաստանի անկախությունը պաշտպանելու համար։ Մինչդեռ արդեն 1920 թվականի նոյեմբեմբերի վերջին Հայաստանի հյուսիսային շրջաններում հայտարարվել էր խորհրդային իշխանություն, կոմունիստների գլխավորած Հայաստանի Հեղկոմը նոյեմբերի 29-ին հայտարարեց խորհրդային իշխանության հաղթանակը և դեկտեմբերի 4-ին ժամանեց Երևան։ Հեղկոմը չհամաձայնվեց համաձայնագրի այն պայմանի հետ. ըստ որի ռազմահեղափոխական կոմիտեի կազմում ՀՀԴ կուսակցությունը պիտի իր ներկայացուցիչներն ունենար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։