Համազասպյան Մամիկոնյան (5-րդ դար)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մամիկոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Համազասպյան Մամիկոնյան | |
| Ծննդյան օր | 4-րդ դար |
|---|---|
| Վախճանի օր | ոչ վաղ քան 462 |
| Դինաստիա | Մամիկոնյաններ |
| Քաղաքացիություն | |
| Հայր | Համազասպ Մամիկոնյան |
| Մայր | Սահականույշ Պարթև |
Համազասպյան Մամիկոնյան (նաև՝ Համազասպ, գրաբ.՝ [Համազասպեան Մամիկոնյան] error: {{lang}}: unrecognized region: hy for code: old (help), 4-րդ դար - ոչ վաղ քան 462), հայ իշխան Մեծ Հայքում և Հայկական մարզպանությունում, հայոց սպարապետ Համազասպ Մամիկոնյանի (389-415) որդին, հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանի (422-451) և Հմայակ Մամիկոնյանի եղբայրը, Մամիկոնյանների նախարարական տոհմից[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է հայոց սպարապետ Համազասպ Մամիկոնյանի և Ամենայն Հայոց կաթողիկոս Սահակ Պարթևի դստեր՝ Սահականույշի ընտանիքում։ Եղբայրներն են՝ հայոց սպարապետ Վարդանը և Հմայակը։ Մասնակցել է 450-451 թվականներին տեղի ունեցած Վարդանանց պատերազմին, ապա 12 տարի բանտարկվել Սասանյան Պարսկաստանում։ 462 թվականին Սասանյան շահնշահ Պերոզը ներում շնորհելով մի խումբ նախարարների՝ այդ թվում նաև Համազասպյանին, ուղարկում է ետ` Մարզպանական Հայաստան[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 3, Ցուցակ 1, Էջ 16, 22․