Համադրիլ
Jump to navigation
Jump to search
Համադրիլ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Papio hamadryas
Linnaeus, 1758
|
||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Արեալ | ||||||||||||||
|
Համադրիլ (Papio hamadryas), իսկական պավիանների սեռի կապիկ։ Արուների մարմնի երկարությունը 75 - 80 սմ է, պոչինը՝ 53 - 60 սմ, քաշը՝ 20 - 30 կգ, էգերի քաշը՝ 10 - 15 կգ։ Մազածածկը մոխրագույն է, արուների մոտ առաջացնում է արծաթավուն-մոխրագույն թիկնոց։ Դունչը երկար է, ժանիքները խոշոր են, այտապարկերը՝ լավ զարգացած։ Տարածված է Աֆրիկայում, Ասիայում։ Ապրում է բաց տարածքներում, տափաստաններում սավաննաներում, հոտերով (40 - 80-ից մինչև 200 անհատ), 20 - 30 տարի։ Ամենակեր է, պահվում է կենդանաբանական այգիներում։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 87)։ ![]() |