Համադրելի գներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Համադրելի գներ, տարբեր ժամանակաշրջաններում արտադրության, ապրանքաշրջանառության և տնտեսական այլ ցուցանիշների ծավալները (արժեքային արտահայտությամբ) համադրելիս պայմանականորեն հիմք ընդունած որևէ տարվա գներ։ Սահմանվում են ժողտնտեսության զարգացման ցուցանիշների դինամիկան որոշելիս գործող (ընթացիկ) գների փոփոխության ազդեցությունը բացառելու համար։ Համադրելի գների տարատեսակներն են անփոփոխ գները։ Որպես համադրելի գներ կիրառվել են 1952հունվարի 1-ի, 1955հուլիսի 1-ի և 1967-ի հուլիսի 1-ի մեծածախ գները, 1976-ից՝ 1975-ի հունվարի 1-ի մեծածախ գներն ու տարիֆները, գյուղատնտեսության մեջ՝ 1973-ի միջին գները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 87 CC-BY-SA-icon-80x15.png