Հաճընը և հայկական կոտորածները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հաճընը և հայկական կոտորածները
անգլ.՝ Hadjin and the Armenian Massacres
ՀեղինակՌոուզ Լամբերթ
Տեսակգրական ստեղծագործություն
ԹեմաՀայոց ցեղասպանություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Էջեր106
Հրատարակման վայրՆյու Յորք, ԱՄՆ,
ՀրատարակիչFleming H. Revell Company
Հրատարակման տարեթիվ1911
OCLC4786749
Թվային տարբերակarmenianhouse.org կայքում

Հաճընը և հայկական կոտորածները (անգլ.՝ Hadjin and the Armenian Massacres), Ռոուզ Լամբերթի (անգլ.՝ Rose Lambert) 1911 թվականին տպագրված գիրքն է[1]։

Հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոուզ Լամբերթն ամերիկյան միսիոներուհի էր, Հաճըն քաղաքի որբանոցի աշխատակից։ Նա դարձել է 1909 թվականի Կիլիկիայում հայերի կոտորածների ականատես և հսկայական աշխատանք կատարել աղետի մեջ գտնվող կիլիկիահայությանն աջակցելու հարցում։ Պատահական չէ, որ նրան անվանել են «պահապան հրեշտակ»[2]։ Նրա «Հաճընը և հայերի կոտորածները» աշխատանքն ունի չափազանց կարևոր նշանակություն բախտորոշ այդ իրադարձությունների ուսումնասիրման համար[3]։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքը բաղակացած է յոթ գլխից։ Նա նախ նկարագրում է քաղաքը՝ նշելով որ Հաճընը 20000 բնակչություն ունեցող հայկական քաղաք էր։ Այնուհետև ցույց է տալիս, թե ինչպես Երիտթուրքական հեղաշրջման հետևած ոգևորությունը շատ արագ անհետանում է։ Նա ներկայացնում է 1909 թվականի եղերական իրադարձությունները, Հաճընի և Կիլիկիայի այլ շրջանների հայության ողբերգական ճակատագիրը[4]։ Այսպես, թե ինչ տեղի ունեցավ թուրքական զորքի հայտնվելուց հետո, Լամբերթը գրում է՝

Հազիվ գունդը (թուրքական) ժամանեց, երբ մեզ լուրեր հասան հարթավայրում սարսափելի կոտորածի մասին։ Շատ քրիստոնեական գյուղեր ոչնչացվեցին, և ոչ մի հայ կենդանի չմնաց...։

Նրա կողմից դեպքերի նկարագրությունները շատ կենդանի են և լիակատար պատկերացում են տալիս դրանց մասին։ Ներկայացնելով տեղահանվածների վիճակը, նա գրում է՝

Այրիներն ու որբերը հարյուրներով գալիս էին Հաճըն և շրջակա գյուղեր` զրկված հարազատներից, որոնց հարազատներից շատերին գազանաբար սպանել էին իրենց աչքի առաջ։ Նրանք չքավոր էին, թալանված, հիվանդ և անճանաչելիության աստիճանի գունատ։ Այդ նրանք էին` մայրերը, կանայք, քույրերը և դուստրերը այն երեք հազար տղամարդկանց, որոնք սպանվել էին հարթավայրում։

Լամբերթի նկարագրություններից ոչ պակաս կարևոր են գրքում տեղ գտած բազմաթիվ լուսանկարները[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տեղեկություն գրքի մասին armenianhouse.org կայքում
  2. Poghosyan, H. P. (1942). Hachěni ěndhanur patmutʻiwně ew shrjankay gōzan-taghi giwgherě. Bozart Press.
  3. Նյութեր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից
  4. Rose Lambert, Hadjin and the Armenian Massacres, New York, 1911
  5. Լուսանկարների ցանկը