Հաղպատի գյուղացիների ապստամբությունը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Հաղպատի գյուղացիների ապստամբությունը
The revolt of peasants from Haghpat.jpg
տեսակ գեղանկար
նկարիչ Էդուարդ Իսաբեկյան
տարի 1956
բարձրություն 149,5 սանտիմետր
լայնություն 140 սանտիմետր
նյութ կտավ
գտնվում է Հայաստանի պատմության թանգարան
հավաքածու Հայաստանի պատմության թանգարան
սեփականատեր Հայաստանի պատմության թանգարան
Picto infobox artiste.png
Հաղպատի գյուղացիների ապստամբությունը 1903 թվին

(երկրորդ տարբերակ)

The revolt of peasants from Haghpat.jpg
տեսակ գեղանկար
նկարիչ Էդուարդ Իսաբեկյան
տարի 1957
բարձրություն 208 սանտիմետր
լայնություն 230 սանտիմետր
նյութ կտավ և յուղաներկ
գտնվում է Էդուարդ Իսաբեկյան ցուցասրահ
հավաքածու Հայաստանի ազգային պատկերասրահ
քաղաք Երևան
սեփականատեր Հայաստանի ազգային պատկերասրահ
eduardisabekyan.com

«Հաղպատի գյուղացիների ապստամբությունը», «Հաղպատի գյուղացիների ապստամբությունը 1903 թվականին», ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի 1956 և 1957 թվականին ստեղծած կտավները:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պայքարի թեման գործողության շիկացած գագաթնակետին է հասցված «Հաղպատում», Ավարայրի ճակատամարտի պատկերներում: «Հաղպատի գյուղացիների ապստամբությունը 1903 թվականին» կտավում ըմբոստության, դիմակայման գաղափարը ակտիվ գործողության մեջ է, երկրորդում՝ երկու հակադիր ուժերի ճակատային ընդհարումն՝ ավելի ամբողջական: Հաղպատը մասնակի դրսևորում է փաստի կոնկրետությամբ, իսկ Ավարայրները, ճակատամարտային ժանրի ստեղծագործություն լինելով, ընդհանրացնում են դարավոր թշնամիների դեմ ուղղված հայոց բազկի ուժը:

«Հաղպատի գյուղացիների ապստամբությունը 1903 թվականին» երկու տարբերակում էլ պատմականացված միջավայրը ազատ է մեկնաբանված. կիսավեր բերդապարիսպը, սարալանջի մարտական ակտիվ, դինամիկ գործողությունը: Վեհաշուք եկեղեցիները լուռ հանդիսավորությամբ իշխում են ողջ համայնապատկերի վրա: Կտավի հոգեբանական-էմոցիոնալ արտահայտչականության լուծումը առավել սուր է երկնքի գունային պլաստիկայով, խուլ կապույտ, օխրա-կանաչավուն ամպերի կոնտրաստային ծավալների «բախումով»: Կնոջ կերպարն «իշխում» է ֆիգուրատիվ խմբի վրա և հանդիսանում կոմպոզիցիայի իմաստային առանցք:

Կոմպոզիցիոն լուծմամբ 1-ին և 2-րդ տարբերակները տարբեր են: Առաջինում Հաղպատի վանքը պատկերված է այլ դիտակետից, երկրորդում ավելի ամփոփ ու միաձույլ են ծավալային ուրվագծերը: Քարաշեն պատերի հորիզոնականը առանձնացնում է սրբատեղին. տարածության բլրաձևությունը լռությամբ ու վեհությամբ «անկախ է» իրադրությունից, պատված չեզոք կանաչով:

Առաջին տարբերակի աջ մասում դեպի սլացիկ եկեղեցին թեք ճանապարհ է տանում, մարդկային փոքր ֆիգուրները ազատ տեղաբաշխված են տարածքով (երկու ժանդարմներ իմաստով կապված չեն ձախում խռնված գյուղացիների «անհանգստության» հետ, որոնցից փորձում է խույս տալ գլխիկոր փախչող մեկ այլ ժանդարմ): Հաղպատի առաջին տարբերակում համայնապատկերը որոշ իմաստա-բովանդակային գծերով ավելի լայն տարածված մեկնաբանություն ունի, ասիմետրիկ «զարգացող» տարածության մեջ սփռված փոքրաչափ դինամիկ ֆիգուրները (առանձին-առանձին, փոքր ու մեծ, իրար հետ կապված ընդհանուր գործողությամբ) ստեղծում են իրադարձությունների իրական, հավաստի տպավորություն:

Երկրորդ տարբերակում կան կոմպոզիցիոն այնպիսի փոփոխություններ, որոնք ավելի են նպաստում նկարի ամբողջականացմանն ու ճշմարտացիությանը: Հաղպատի վանքի համալիրը շրջափակող քարաշեն պարսպապատերը, ձախից մնալով անփոփոխ, աջում ունեն այլ ուրվագիծ, ո՛չ թե ընդհատված են, կտրուկ շարունակվելով բլուրն ի վեր, դեպի աջ եկեղեցին (ինչպես առաջինում), այլ համաչափ հորիզոնական գծով, առաջին պլանի ֆիգուրատիվ խմբով, ծածկում (դիտողից) պարսպապատի պատկերի շարունակությունը: Խուլ հողագույն օխրայի հորիզոնական «ժապավենը» տարանջատում է ճարտարապետական կոթողներն ու կանաչապատ լանջերը մարդկային բախման իրարանցումային խառնաշփոթից (իմաստահոգեբանական ենթատեքստն ինչ-որ տեղ զուգորդվում է Վ.Սուրենյանցի «Հռիփսիմեի վանքը» պատմական բնանկարի խիստ լակոնիկ պատկերայնության ու արտահայտչականության հետ, ընդգծում հավատի, ժողովրդի տոկունության, հազարամյա պատմության ու ժամանակից դուրս, մնայուն արժեքների գաղափարները):

Պարսպապատից ցած` պայքարն է, պահի անկանխատեսելի քաոսը: Կոմպոզիցիոն առանցքային ֆիգուրատիվ խումբը հիմնականն ու առաջնայինն է կտավում: Ընդգծված մասշտաբայնության ակտիվությամբ ամբողջ հասակով կանգնած կնոջ կերպարը, մեծ քարակտորը գլխից վեր բարձրացնելով, ցասման մեջ ազդեցիկ է[1]:

Իսաբեկյանի օրագրից[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png «Հաղպատը» սկսել եմ և բոլորովին նոր կոմպոզիցիայով և (սատանի ականջը խուլ մնա) պիտի որ միջակ բան չմնա: «Դավիթից» հետո չի կարելի ընկրկել, առա՜ջ, միայն առաջ:
- 14.04.1957[2]
Aquote2.png


Aquote1.png «Հաղպատը» շարունակում եմ, նատուրաների հարցն է դժվարացնում գործը: Կամաց-կամաց «ծանրացնել» է պետք կտավը, բայց ինչ-որ անտրամադիր եմ աշխատում, հոգնում եմ շուտ և ձանձրանում եմ:
- 24.04.1957[2]
Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]