Հաղպատի բոլշևիկյան կազմակերպություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ուշադրություն․ հոդվածը կամ հոդվածի բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարան-ից և կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից

Հաղպատի բոլշևիկյան կազմակերպություն, Անդրկովկասի հնագույն կոմունիստական կազմակերպություններից, ձևավորվել է 1903 թվականի հունիսին՝ Ա. Կախոյանի և Մելիք Մելիքյանի ջանքերով։ Կազմակերպության հիմքը եղել՝ է 1902 թվականից Մարտիրոս Թանդիլյանի ղեկավարությամբ գործող լենինյան իսկրայական խմբակը։ Հիմնադիր կազմի անդամներից էին նաև Սիմոն Իսրայելյանը, Սայադ Շամբարյանը, Արզուման Սոխակյանը, Եգոր Մաթոսյանը և ուրիշներ։ 1903 թվականի նոյեմբերին կազմակերպությունը ղեկավարեց Հաղպատի գյուղացիների զինված ելույթը՝ կալվածատեր Բարաթովի և ցարական իշխանությունների դեմ։ Չնայած ոստիկանությունը դաժանորեն ճնշեց ելույթը, և Հաղպատի բոլշևիկյան կազմակերպության ակտիվ անդամներից շատերը նետվեցին Մետեխի բանտը, սակայն ցարական էկզեկուցիան չկարողացավ խեղդել Հաղպատի գյուղացիության հեղափոխական ոգին։ 1905-1907 թվականների հեղափոխության տարիներին Հաղպատի բոլշևիկյան կազմակերպությունն ավելի վճռականորեն ներգրավվեց համառուսաստանյան հեղափոխական շարժման մեջ։ Այդ տարիներին կազմակերպության աչքի ընկնող գործիչներից էին բանվորներ Ս. Փիրուզյանը, Օ. Մարուքյանը, Պ. Թանդիլյանը, Շ. Բեժանյանը, և Մ. Շամբարյանները, Ալ. Ալիխանյանը և ուրիշներ։ Նշանակալից էր Ս. էվոյանի ղեկավար գործունեությունը։ Նա Ա. Կախոյանի հեա Թիֆլիսի բոլշևիկյան կենտրոնից Լոռուն ամրացված պրոպագանդիստ կազմակերպիչ էր։ 1905-1908 թվականներին Հաղպատի բոլշևիկյան կազմակերպությունն ՌԽԴԲԿ Բորչալուի կազմակերպության մարտունակ ջոկատներից մեկն էր։ Այստեղ են գումարվել Լոռու բոլշևիկյան կազմակերպությունների 1905 թվականի օգոստոսյան խորհրդակցությունը, ինչպես նաև Բորչալուի բոլշևիկյան կազմակերպության 1906 թվականի հոկտեմբերյան և դեկտեմբերյան կոնֆերանսները, որոնք ղեկավարել է Ս. Շահումյանը։ Դեկտեմբերյան կոնֆերանսը ՌԽԴԲԿ V (Լոնդոնի) համագումարի դելեգատներ ընտրեց վճռական ձայնով Ս. Շահումյանին, Ա. Կախոյանին, իսկ խորհրդակցական ձայնով՝ Մ. Ցխակայային։ Հաղպատի բոլշևիկյան կազմակերպությունն իր գործունեությունը շարունակել է նաև ստոլիպինյան ռեակցիայի շրջանում։ Այդ են վկայում 1907 թվականի աշնանը Հաղպատում գումարված ՌԽԴԲԿ Բորչա-Լուի կազմակերպության 4-րդ կոնֆերանսը, ինչպես նաև 1908թվականի ապրիլի 15-ի խորհրդակցությունը, որոնցում վճռականորեն դատապարտվել է Անդրկովկասի ազգայնական կուսակցությունների և մենշևիկ լիկվիդատորների վարքագիծը։ 1908 թվականի ապրիլյան խորհրդակցությունից հետո, երբ Թիֆլիսի մենշևիկների ջանքերով վերացվեց Բորչալուի կազմակերպությունը, հեղափոխական գործունեության կենտրոնը Լոռիում դարձավ Հաղպատի բոլշևիկյան կազմակերպությունն։ Կազմակերպության գործունեությունը նշանակալից էր Լոռու «Չեզոք գոաում» սովետական իշխանության համար մըղ- ված պայքարի շրջանում։ Այդ շրջանում Հաղպատի բոլշևիկյան կազմակերպությունն Ա. Մռավյանի, Հ. Լազյանի, Դ. Առուստամյանի, Ս. էվոյանի, Ս. Սարգսյանի և այլ բոլշևիկների ղեկավարությամբ գլխավորեց 1921 թվականի փետրվարին Լոռիում բռնկված ապստամբությունը, որը 11-րդ կարմիր բանակի օգնությամբ ավարտվեց հաղթանակով, և Լոռին միացավ Սովետական Հայաստանին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 82 CC-BY-SA-icon-80x15.png