Հաղորդիչ հեռուստատեսային խողովակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վլադիմիր Զվորիկինը ցուցադրում է հաղորդիչ խողովակների վաղ մշակված նմուշներ (1954)

Հաղորդիչ հեռուստատեսային խողովակ, էլեկտրոնային սարք, ծառայում է լուսային պատկերը էլեկտրական իմպուլսների հաջորդականության՝ հեռուստատեսային տեսաազդանշանի փոխակերպելու համար։ Հաղորդվող պատկերն ընդունող հեռուստատեսային տրակտի առաջին (մուտքի) տարրը և հեռուստատեսային հաղորդող խցիկի հիմնական հանգույցն է։ Բոլոր տիպերի հաղորդիչ հեռուստատեսային խողովակների աշխատանքի հիմքում ընկած է ֆոտոէֆեկտը։ Արտաքին ֆոտոէֆեկտի դեպքում հաղորդիչ հեռուստատեսային խողովակի փոխակերպող լուսազգայուն տարր է ծառայում ֆոտոկաթոդը, որը լուսավորման ժամանակ արձակում է էլեկտրոններ, իսկ ներքին ֆոտոէֆեկտի դեպքում՝ լուսազգայուն թիրախը, որի էլեկտրահաղորդականությունը լուսավորման ժամանակ փոխվում է։ Ըստ տեսաազդանշանի ձևավորման եղանակի տարբերում են ակնթարթային գործողության և լիցքի կուտակումով հաղորդիչ հեռուստատեսային խողովակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 79 CC BY-SA icon 80x15.png