Հաղթանակի տիեզերանավը
Հաղթանակի տիեզերանավը կորեերեն՝ 승리호 | |
---|---|
Երկիր | Հարավային Կորեա |
Ժանր | ֆանտաստիկ ֆիլմ և տիեզերական օպերա |
Թվական | փետրվարի 5, 2021 |
Լեզու | կորեերեն, անգլերեն, չինարեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն, Nigerian Pidgin? և Տագալերեն |
Ռեժիսոր | Չո Սոն Հի |
Դերակատարներ | Սոնգ Ջունգ Կի, Կիմ Թե Րի, Չին Սոն Գյու, Ռիչարդ Արմիտաժ, Park Ye-rin? և Oh Yun-su? |
Օպերատոր | Byeon Bongseon? |
Տևողություն | 136 րոպե |
Բյուջե | 24 000 000 000 ₩[1] |
«Հաղթանակի տիեզերանավը» (կորեերեն՝ 승리호) ֆիլմը 2021 թվականին Նեթֆլիքսում թողարկված Հարավային Կորեայի առաջին ֆիլմն է տիեզերքի մասին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]2092 թվականին Երկիր մոլորակը աղտոտվեց և հիվանդությունների պատճառով այն դարձավ դժվար բնակելի։ Համալսարանական տեխնոլոգիական ծառայությունները (UTS) մարդկության համար նոր տուն է կառուցում Երկրի արբանյակային ուղեծրում, բայց միայն քչերն են կարող այնտեղ ապրել։ «Հաղթանակի տիեզերանավը» տիեզերական աղբահանության նավի անձնակազմը, յուրաքանչյուրը իր կյանքի պատմությամբ, ապրում է ուղեծրում՝ մաքրելով աղբը։ Սակայն, երբ նրանք հայտնաբերում են Դորոթի անունով ռոբոտին (իրական անունը Կանգ Կոտնիմ), որը հայտնի է որպես զանգվածային ոչնչացման զենք, նրանց կյանքում հանկարծակի շրջադարձային պահ է գալիս։
Ֆիլի պատրաստում
[խմբագրել | խմբագրել կոդը]Զարգացման փուլ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի սկզբնական անվանումը «Բոնգեհո» էր[2]:2019 թվականի մայիսին չինական Huai Brothers ազգային ընկերությունը ֆիլմում ներդրել է 4,2 միլիոն դոլար[3]։ «Աստծո հետ միասին.Մեղք և պատիժ» և «Բեկդուսան» մարտաֆիլմերի ստեղծման հիմքում ընկած Dexter Studios տեսողական էֆեկտների ընկերությունը վարձվեց «Հաղթանակի տիեզերանավը» ֆիլմի համար[4]։
Կաստինգ
[խմբագրել | խմբագրել կոդը]2018-ի հունիսին հաղորդվեց, որ Սոնգ Ջունգ Կին համաձայնել է նկարահանվել Չո Սոնգ Հիի հաջորդ ֆիլմում։ Այն դարձավ երկրորդ համագործակցությունը «Մարդագայլ տղան» ֆիլմից հետո[5]։ 2019-ի հունվարին Կիմ Թե Րին ստանձնեց տիեզերանավի ավագի դերը[6]։ Վերջնական թիմը հաստատվեց 2019 թվականի հունիսին, երբ Յու Հէ Ջինը միացավ հիմնական դերասանական կազմին `ռոբոտի շարժումների նկարահանման և ձայնային դերասանության համար[7][8]։ Բրիտանացի դերասան Ռիչարդ Արմիթիջը Ինստագրամյան իր էջում հայտարարել էր, որ նկարահանումները կսկսվեն 2019 թվականի հուլիսից[9][10]։
Նկարահանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնական նկարահանումները սկսվել են 2019 թվականի հուլիսի 3-ին, իսկ նկարահանումներն ավարտվել են նոյեմբերի 2-ին[11]։
Թողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի առաջին թրեյլերում, որը թողարկվել է 2020 թվականի մայիսի 6-ին, հայտարարվեց, որ «Հաղթանակի նավը» կինոթատրոնում կցուցադրվի ամռանը[12][13]։ 2020-ի հունիսի 12-ին հայտարարվեց, որ ֆիլմի թողարկումը, որը նախատեսվում էր անցկացնել Չուսոկի ժամանակ, հետաձգվում է COVID-19 համավարակի պատճառով[14][15]։ 2020 թվականի օգոստոսի 3-ին թողարկվեց երկրորդ թրեյլերը ֆիլմի թողարկման ամսաթվի հետ միասին, որը սեպտեմբերի 23-ն էր[16][17]։ 2021 թվականի փետրվարի 5-ին այն թողարկվեց Նեթֆլիքսում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ '남산의 부장들' '승리호' '반도'…200억대 韓 영화 대작 쏟아진다 — Korea Economic Daily.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 19-ին.
- ↑ https://variety.com/2019/film/asia/huayi-tencent-invests-korean-sci-fi-film-victory-1203228825
- ↑ https://www.koreatimes.co.kr/www/art/2020/01/689_281234.html
- ↑ https://www.hancinema.net/song-joong-ki-reunites-with-director-jo-sung-hee-in-victory-119815.html
- ↑ https://www.hancinema.net/kim-tae-ri-offered-a-role-in-victory-starring-song-joong-ki-126028.html
- ↑ https://www.koreatimes.co.kr/www/nation/2019/06/689_270386.html
- ↑ https://www.hancinema.net/victory-song-joong-ki-kim-tae-ri-jin-seon-kyu-yoo-hae-jin-on-board-130416.html
- ↑ https://news.joins.com/article/23515559
- ↑ https://www.ajudaily.com/view/20190828100310335
- ↑ https://www.donga.com/news/Entertainment/article/all/20200511/100997800/5
- ↑ https://www.koreatimes.co.kr/www/art/2020/05/398_289152.html
- ↑ http://www.koreaherald.com/view.php?ud=20200507000606
- ↑ https://entertain.naver.com/read?oid=109&aid=0004223169
- ↑ https://www.koreatimes.co.kr/www/art/2020/06/689_291141.html
- ↑ https://www.koreatimes.co.kr/www/art/2020/08/689_293844.html
- ↑ https://koreajoongangdaily.joins.com/2020/08/03/entertainment/movies/Space-Sweepers-scifi-blockbuster/20200803173807320.html
|