Հաղթանակի հուշարձան (Նետանիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հաղթանակի հուշարձան
Կարմիր բանակի նացիստների դեմ տարած հաղթանակը խորհրդանշող հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
ՔանդակագործՍալավատ Շչերբակով, Chen‏ Winkler? և Q19915875?
Ստեղծումհունիսի 25, 2012
Երկիր Իսրայել
ՔաղաքՆեթանյա
ԲնակավայրՆեթանյա
Ներկա վիճակկանգուն
կայք
 Victory Monument in Netanya Վիքիպահեստում

Կարմիր բանակի նացիստների դեմ տարած հաղթանակի հուշարձան (եբրայերեն՝ ‏אנדרטה לציון ניצחון הצבא האדום על גרמניה הנאצית‏‎), հուշահամալիր, որը գտնվում է Իսրայելի Նատանիա քաղաքում։

Այն կառուցվել է ի հիշատակ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում խորհրդային կարմիր բանակի տարած հաղթանակին՝ նացիստների նկատմամբ։ Հուշարձանը ստեղծվել է Իսրայելի և Ռուսաստանի Դաշնության կառավարության միացյալ որոշմամբ[1]։

Ռուսաստանի կառավարությունը, ինչպես նաև մամուլը դրական է արձագանքել հուշարձանի կառուցմանը՝ այն համարելով կարևոր քայլ ռուս-իսրայելական հարաբերությունների ամրապնդման գործում[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշահամալիրը բաղկացած է երկու հատվածներից, որոնք խորհրդանշում են խավարից անցումը դեպի լույսը։ Այն կապված է նացիզմի դեմ խորհրդային կարմիր բանակի մղած պայքարի և հաղթանակի հետ, որը անմիջականորեն կապված էր Հոլոքոսթի կանխման և հրեական անկախ պետության վերահաստատման հետ։

Ի խորհրդանշումն Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի՝ հուշահամալիրն ունի սև գույն։ Աջ մասը նվիրված է Հոլոքոսթի զոհերին, իսկ ձախ մասը 1941 թվականի հունիսի 22-ից մինչև 1945 թվականի մայիսի 9-ը տևած Հայրենական մեծ պատերազմի արդյունքում ընկածներին։

Երկրորդ մասում գտնվող սպիտակ թևերը նշում են հաղթանակը։ Այլաբանորեն այն համապատասխանում է «կռունկի» պատկերին։ Հուշահամալիրը ստեղծվել է ռուս ճարտարապետ Սալավատ Շերբյակովի նախագծմամբ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղթանակի հուշարձանը գտնվում է Միջերկրական ծովի ափին։ Հուշարձանի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2012 թվականի հունիսի 25-ին։

Բացման արարողությանը ներկա են գտնվել Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Նետանիայի քաղաքապետ Միրիամ Ֆեյերբերգը, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի մի շարք վետերաններ։

Կառույցի շինարարական աշխատանքների վրա ծախսվել է 2 միլիոն դոլար։ Ընդհանուր հովանավորները և ռուսաստանյան հրեա կոնգրեսը միասին տրամադրել են 500 հազար ԱՄՆ դոլար։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մեդվեդևի ուղերձը՝ հրեա օլիգարխները երկու միլիոն են տալիս կարմիր բանակին
  2. Խորհրդային կարմիր բանակի հաղթանակի հուշարձան Արխիվացված 2014-02-22 Wayback Machine, Հայրենական մեծ պատերազմում և Երկրորդ աշխարհամարտում նացիսների դեմ հաղթանակ տարած կարմիր բանակի և հրեաների ցեղասպանությանը նվիրված հուշարձանը վեր է խոյանում Իսրայելի Նետանիա քաղաքում