Jump to content

Հաղթանակի կամուրջ (Մոսկվա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հաղթանակի կամուրջ
Երկիր Ռուսաստան
ՏեղանքVoykovsky District?
Տեսակկամուրջ և հուշարձան
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Հաղթանակի կամուրջ (ռուս.՝ Мост Побе́ды, նախկին անվանումը՝ 1-ին Լենինգրադյան ուղանցույց), ուղեկամուրջ Մոսկվայի Լենինգրադյան խճուղում։ Անցնում է Մոսկվայի երկաթուղու Ռիժսկայա ուղղությամբ՝ միացնելով Սոկոլ և Վոյկովսկի շրջանները։ Կամրջի շինարարության տեսակը՝ երկաթբետոնե, հեծանածածկ, քառաթռիչք։ Կամրջի վրա Լենինգրադյան խճուղին ունի 4 շերտ։ Կամրջի երկարությունը 132 մետր է, լայնությունը` 35 մետր[2]։

Այս կամուրջը հանդիսանում է Մոսկվայում հաղթանակին նվիրված առաջին հուշարձաններից մեկը, քանի որ դրա շինարարությունը սկսվել է դեռևս Հայրենական մեծ պատերազմի տարիներին։ 1943 թվականին, երբ պատերազմում վճռական շրջադարձ եղավ հօգուտ ԽՍՀՄ-ի, ճարտարապետը Դմիտրի Չեչուլինը և քանդակագործ Նիկոլայ Տոմսկին սկսեցին Լենինգրադյան խճուղում աշխատել նոր ուղանցույցի վրա։ Այդ ժամանակ ուղանցույցը գտնվում էր Մոսկվայի ծայրամասում՝ քաղաքի հյուսիսարևմտյան հատվածում։ 1941 թվականի աշնանը հենց այդտեղ են տեղի ունեցել կատաղի մարտեր։ Կամրջի քանդակային կոմպոզիցիայի հիմքում ընկած էր Մոսկվայի ճակատամարտի գաղափարը[3]։

Սկզբում ուղանցույցի յուրաքանչյուր ուղղությամբ երթևեկելու համար կար երկու երթուղի[4]։ 1960-1961 թթ. կամուրջը զգալիորեն վերականգնվել է (իրականում վերակառուցվել է)[5][6]։ կամրջի երթևեկելի մասն ընդլայնվել է՝ յուրաքանչյուր ուղղությամբ չորս շերտ։ Կամրջի նոր նախագծի հեղինակներն են ճարտարագետ Ի. Յու. Արշավսկին և ճարտարապետ Կոնստանտին Յակովլևը[7]։ Վերակառուցման ընթացքում քանդակները տեղադրվել են կամրջի ծայրերում գտնվող նոր գրանիտե պատվանդանների վրա։ Այնուամենայնիվ, քանդակագործության դիզայնի մի մասը[8]) կորել է։

Քանդակային նախագծում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամրջի հյուսիսային մասում բարձր պատվանդանների վրա կին և տղամարդ զինվորների արձաններն են։ Քանդակագործ Նիկոլայ Տոմսկին առանձնահատուկ կարևորություն է տվել նրանց ուրվագծերին։

Կամրջի հարավային հատվածում կան երկու քանդակագործական և դեկորատիվ ստեղծագործություններ։ Հաղթանակի կամրջի քանդակային ձևավորումը տարածաշրջանային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ է։

Հաղթանակի կամրջի քանդակային ձևավորումներ
Զինվորի արձան
ՌԴ մշակութային ժառանգություն 7720073001
Կին զինվորի արձան
ՌԴ մշակութային ժառանգություն 7720073002
Դեկորատիվ կոմպոզիցիա
ՌԴ մշակութային ժառանգություն 7720073003

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Постановление Правительства Москвы № 316 от 25.04.2000
  2. Москва 850 лет. Северный административный округ / Под общ. ред. В. А. Виноградова. — М.: АО «Московские учебники и картолитография», 1997. — С. 137. — 20 000 экз. — ISBN 5-7853-0019-2
  3. Мост Победы: памятник немеркнущей славе // Район Сокол: вчера, сегодня, завтра / Редакция газеты «Московский Сокол». — М.: Деловая книга, 2008. — С. 81-84.
  4. «Мост Победы». oldmos.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 3 июля 2010-ին.
  5. К. Бегачева, С. Шапиро Ленинградский проспект. — М.: Московский рабочий, 1966. — С. 45.
  6. «22 августа. День в истории». РИА Новости. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 3 июля 2010-ին.
  7. «Московские мосты, путепроводы, эстакады». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 5-ին.
  8. Москва. Архитектурный путеводитель. — М., 1960. — С. 241.