Jump to content

Հաղթանակի թանգարան (Մոսկվա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հաղթանակի թանգարան
Տեսակռազմական թանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՄոսկվա
ՀասցեVictory Square?
Հիմնադրվել էմայիսի 9, 1995
Այցելուներ700 000 մարդ
ՏնօրենAleksandr Shkolnik?
Կայքvictorymuseum.ru(ռուս.)
Քարտեզ
Քարտեզ

Հաղթանակի թանգարան, Ռուսաստանի Դաշնության դաշնային պետական մշակութային հաստատություն, Մոսկվայի Պոկլոննայա բլրի վրա գտնվող Հաղթանակի պարկ հուշահամալիրի հիմնական օբյեկտ: Հայտնի է նաև որպես Հայրենական մեծ պատերազմի կենտրոնական թանգարան։

Պոկլոննայա Գորայի վրա գտնվող Հաղթանակի հուշահամալիրի ընդհանուր տեսքը

Բացել է Ռուսաստանի Դաշնության Նախագահ Բորիս Ն. Ելցինը, 1995 թվականի մայիսի 9-ին:

Զորահրամանատարների սրահ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զորահրամանատարների սրահում տեղակայված է «Հաղթանակի շքանշանի» արժանացածների պատկերասրահը: Այդ շքանշանը հաստատվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1943 թվականի նոյեմբերի 8-ի հրամանագրով, որը շնորհվել է բարձրագույն հրամանատարական անձնակազմին՝ մեկ կամ մի քանի ռազամաճակատների մասշտաբով մարտական գործողությունների հաջող իրականացման համար:

Սրահի պարագծով տեղադրված են «Հաղթանակի շքանշանին» արժանացած խորհրդային շքանշանակիրների բրոնզե կիսանդրիները, որոնց հեղինակն է Զուրաբ Ծերեթելին: «Հաղթանակի շքանշանի» ասպետների կիսանդրիների վերևում, ոճավորված հերալդիկ վահանների վրա, պատկերված են ռուսական և խորհրդային բանակների ռազմական շքանշանները:

Գլխավոր սանդուղքի վերևում՝ Փառքի սրահի դիմաց, կա գեղարվեստական և դեկորատիվ կոմպոզիցիա՝ «Հաղթանակի վահանն ու սուրը»։ Լուսավորվող ցուցափեղկի վրա պատկերված է Հաղթանակի 50-ամյակի կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից թանգարանին նվիրաբերված դեկորատիվ վահանը, սուրը և պատյանը: Այն գեղարվեստական ձևավորված է և առատորեն զարդարված գունավոր մետաղներով և ուրալյան գոհարներով՝ տոպազներ, քվարց, նռնաքարեր, բերիլներ, ակվամարիններ, ցիտրիններ:

Փառքի սրահը Հաղթանակի թանգարանի կենտրոնական մասն է։ Այն հավերժացնում է Խորհրդային Միության և Ռուսաստանի Դաշնության հերոսների անունները, ովքեր ստացել են այս կոչումը 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի ժամանակ իրենց սխրագործությունների համար: Մարմարե սյուների վրա փորագրված են ավելի քան 11800 հերոսների անուններ։

«Հաղթանակի զինվոր» հուշարձանը Փառքի սրահում (հատված)

Սրահի կենտրոնում տեղադրված է «Հաղթանակի զինվոր» բրոնզե քանդակը (քանդակագործ Վ. Ի. Զնոբա): Նրա ստորոտին գրանիտե պատվանդանի վրա Տուլայի հրացանագործների պատրաստած սուրն է: Դահլիճի մուտքի երկու կողմերում տեղադրված են Խորհրդային Միության եռակի հերոս օդաչուներ Ա. Ի. Պոկրիշկինի և Ի. Ն. Կոզեդուբի կիսանդրիները։ Սրահի գմբեթի տակ հերոս քաղաքների խորաքանդակներ են։ Գմբեթը շրջանակված է կաղնու ծաղկեպսակով, որը խորհրդանշում է Հաղթանակը, իսկ գմբեթի կենտրոնում «Հաղթանակի շքանշանն» է։

Փառքի սրահում անցկացվում են հանդիսավոր ռազմահայրենասիրական միջոցառումներ, օրինակ` զինվորական երդում տալը, Սուվորովի կուրսանտի կոչում շնորհելը և առաջին սպայական կոչումներ շնորհելը։ Սրահում պարբերաբար տեղի է ունենում նաև «Ճանապարհ դեպի հաղթանակ» 3D ինստալացիայի ցուցադրություն, որը ստեղծվել է SILA SVETA ստուդիայի կողմից: Տեսահոլովակը հեռարձակվում է 20 պրոյեկտորների, թեթև թնդանոթների և աուդիո բարձրախոսների միջոցով: Նախագծված է հաշվի առնելով տարածքի ճարտարապետությունը՝ հատուկ Հաղթանակի թանգարանի Փառքի սրահի 25 մետրանոց գմբեթի համար։

«Հաղթանակի դեմքեր» սրահ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հաղթանակի դեմքերը» նախագիծ է՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի ողջ սերնդի հիշատակի պահպանմանը։ Թանգարանը ստեղծել է համանուն մուլտիմեդիա հանրային ցուցահանդես, որտեղ նախագծի յուրաքանչյուր մասնակից կարող է հավերժացնել և երեխաներին ու թոռներին ցույց տալ իրենց նախնիների դիմանկարները։ Յուրաքանչյուր ոք կարող է մուտքագրել տեղեկություններ իր հարազատների, հայրենակիցների և մտերիմների մասին։

Հիշողության և վշտի սրահ

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Վիշտ» քանդակագործական խումբը Հիշողության և Վշտի սրահում

Հիշողության և վշտի սրահի կենտրոնական օբյեկտը «Վիշտ» քանդակագործական անսամբլն է՝ պատրաստված սպիտակ մարմարից (հեղինակ՝ Լ. Քերբել, մարմարի փորագրիչներ Պ. Ա. Նոսով, Ի. Տ. Կրուգլով)։ Քանդակը կնոջ կերպարով անձնավորում է բոլոր կանանց, մայրերին, դուստրերին ու քույրերին, ովքեր սգում են պատերազմի ժամանակ զոհվածներին։

Սրահը հավերժացնում է զոհված կամ անհետ կորած խորհրդային ավելի քան 26 միլիոն 600 հազար քաղաքացիների հիշատակը։ Առաստաղը զարդարված է 2 միլիոն 660 հազար բրոնզե շղթաներով՝ ժայռաբյուրեղյա կախազարդերով. յուրաքանչյուր օղակը խորհրդանշում է 10 զոհված զինվորների և քաղաքացիական անձանց[1]:

«Բանակի սխրանքը» ցուցադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դիորամա «Լենինգրադի շրջափակումը» «Բանակի սխրանքը» ցուցահանդեսում

Ցուցահանդեսը պատմում է Հայրենական մեծ պատերազմի կարևորագույն մարտերի և փուլերի մասին։ Թանգարանի ցուցահանդեսում ներկայացված են վեց դիորամա՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի խոշորագույն ռազմական գործողություններին, որոնք ստեղծվել են Մ. Բ. Գրեկովի անվան Ռազմական նկարիչների ստուդիայի հայտնի վարպետների կողմից։ Վեց դիորամաներն ըստ թեմատիկայի`

Ցուցահանդեսի առանձնահատկություններից են աուդիո և վիդեո համակարգերը, որոնք ցուցադրում են պատերազմի տարիների վավերական տարեգրությունները, հազվագյուտ լուսանկարներ, քարտեզագրական և արխիվային նյութեր: Այստեղ անցյալ պատերազմի տեսանելի նյութական հիշողությունն է պատերազմական տարիների իսկական մասունքներով, որոնք վկայում են ժողովրդի հերոսական ու ողբերգական էջերի մասին և վերստեղծում պատերազմական մթնոլորտը։ Օրինակ, կարելի է տեսնել ծառի կտորը, որի մեջ ներկառուցված է BM-13 («Կատյուշա») հրթիռային կայանի լոնժերոնը (лонжерон) կապիտան Ֆլյորովի մարտկոցից, որը կապված է Մոսկվայի ճակատամարտի հետ:

«Ժողովրդի սխրանքը» ցուցահանդես

[խմբագրել | խմբագրել կոդը]
Լենինգրադի գրադարան` «Ժողովրդի սխրանքը» ցուցահանդեսի 17 թեմատիկ բաժիններից մեկըը

Հաղթանակի թանգարանի ցուցահանդեսը գտնվում է 3 հազար քառակուսի մետր տարածքում։ Թանգարանային տարածքը ներկայացնում է թիկունքի աշխատողների ներդրումը Հաղթանակում: Այս տարածության առանձնահատկությունը մուլտիմեդիա լուծումների միջոցով պատմական իրականության վերստեղծումն է։

«Ժողովրդի սխրանքը» ցուցահանդեսը, որը բաղկացած է 17 թեմատիկ բաժիններից, ներառում է մշակույթի տարբեր ոլորտների սինթեզ: Ցուցահանդեսը ներառում է կինեմատոգրաֆիական լուծումներ, գեղարվեստական լուծումներ և բեմանկարչություն[2]: Իգոր Ուգոլնիկովը ցուցահանդեսի համար նկարահանել է 22 վերակառուցման ֆիլմերի հատուկ շարք, իսկ Դմիտրի Պոշտարենկոյի «Նևսկի Բատալիստ» թիմը ստեղծել է «Բրեստի ամրոց, 1941», «Մեծ Նովգորոդ, 1944» եռաչափ համայնապատկերներ և ավելի քան 50 քանդակագործական կոմպոզիցիաներ[3]:

«Ճակատամարտ Մոսկվայի համար. Առաջին հաղթանակ» ցուցահանդես

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մայակովսկայա կայարանը «Կյանքը մետրոյում» բաժնի «Ճակատամարտ Մոսկվայի համար. Առաջին հաղթանակ!» ցուցահանդեսից

Ցուցահանդեսը նվիրված է Մոսկվայի ճակատամարտի մասնակիցների սխրագործությանը: Ինտերակտիվ տարածք է, որը բաղկացած է 9 թեմատիկ բաժիններից, որոնք համատեղում են ժամանակակից տեխնոլոգիական լուծումները և պատմական դեկորացիաները, որոնք ստեղծում են իրադարձություններում «խորասուզման էֆեկտ»:

«Հաղթանակի տարածք» նախագիծ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականին «Հաղթանակի թանգարանի» անձնակազմի նախաձեռնությամբ և Ռուսաստանի Դաշնության Մշակույթի նախարարության աջակցությամբ մեկնարկել է «Հաղթանակի տարածք» լայնածավալ դաշնային նախագիծը, որի նպատակն էր ստեղծել 20-րդ դարի կեսերի ռազմական պատմության միասնական տարածք: Այն ընդգրկում էր ողջ երկիրը՝ դաշնային, տարածաշրջանային և քաղաքային, մասնավոր և դպրոցական թանգարանները, որոնք առընչվում են Հայրենական մեծ պատերազմի թեմային:

«Հաղթանակի դպրոցական թանգարան» ծրագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականից, Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի նախապատրաստման շրջանակներում, Ռուսաստանի Դաշնության կրթության նախարարության աջակցությամբ, Մոսկվայի կրթության և գիտության դեպարտամենտի, Ռուսաստանի ռազմական պատմական ընկերության և Ռուսական պատմական ընկերության հետ համատեղ, Հաղթանակի թանգարանն իրականացնում է «Հաղթանակի դպրոցական թանգարան» պատմաուսումնական թանգարանի համառուսաստանյան ծրագիրը: Հաղթանակի թանգարանը միավորել է ավելի քան 1500 դպրոցական թանգարաններ Ռուսաստանի Դաշնության բոլոր մարզերից մեկ տեղում՝ հնարավորություն ընձեռելով ստեղծել ցուցադրական նախագծեր և դրանք ներկայացնել Մոսկվայի, Ռուսաստանի բնակիչներին և օտարերկրյա հյուրերին հատուկ ստեղծված տարածքում[4]: Ծրագրի գործընկերներին տրամադրվում է մեթոդական աջակցություն և լրացուցիչ հնարավորություններ զարգացման և փորձի փոխանակման համար[5]:

  • 2001 թվականի դեկտեմբերի 7-ին Մոսկվայի քաղաքային դումայի պատվոգիր, քաղաքային համայնքին մատուցած ծառայությունների համար[6]։
  • 2010 թվականի ապրիլի 21-ին Մոսկվայի քաղաքային դումայի պատվոգիր, քաղաքային համայնքին մատուցած ծառայությունների համար և ի պատիվ նացիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակի 65-ամյակի[7]:
  • 2015 թվականի մայիսի 13-ին Մոսկվայի քաղաքային դումայի պատվավոր դիպլոմ, քաղաքային համայնքին մատուցած ծառայությունների համար և 20-ամյակի կապակցությամբ[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Музей Победы». www.culture.ru. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 6-ին.
  2. «Экспозиция «Подвиг народа»». Культура.РФ (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 6-ին.
  3. «Подвиг народа: Брестская крепость, 1941 и Великий Новгород, 1944». «Невский баталист» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 6-ին.
  4. «Школьных музеев Победы стало больше | Победа РФ». Победа РФ | Новости, история, патриотизм (ռուսերեն). 2022 թ․ սեպտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 6-ին.
  5. «Первый Всероссийский форум школьных музеев стартовал в Музее Победы - Российское историческое общество». historyrussia.org. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 12-ին.
  6. Постановление Московской городской Думы от 7 декабря 2001 года № 267 «О награждении Почётной грамотой Московской городской Думы коллектива Центрального музея Великой Отечественной войны 1941-1945 годов»
  7. «О награждении Почётной грамотой Московской городской Думы федерального государственного учреждения культуры «Центральный музей Великой Отечественной войны 1941-1945 годов»». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 6-ին.
  8. «О награждении Почётным дипломом Московской городской Думы федерального государственного бюджетного учреждения культуры «Центральный музей Великой Отечественной войны 1941-1945 годов»». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 6-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաղթանակի թանգարան (Մոսկվա)» հոդվածին։