Հաղարջենի ալպիական
Հաղարջենի ալպիական | ||||||
---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||
|
||||||
Լատիներեն անվանում | ||||||
Ribes alpinum | ||||||
Հոմանիշներ | ||||||
|
Հաղարջենի ալպիական (լատ.՝ Ribes alpinum), պատկանում է քարբեկազգիների ընտանիքին։ Ունի 2,5 մ բարձրություն, ունի նաև մոխրագույն և գորշ ընձյուղներ։ Այն տերևաթափ թուփ է՝ 3-5 բլթանի, սուր ատամնաեզր, վերևի կողմից՝ մուգ կանաչ, ներքևի կողմից՝ ավելի բաց գույնի, մերկ։ Հաղարջենու տերևները կլորավուն են և հասնում են 1,5-4 սմ երկարության։ Վարսանդայինները խիստ կարճ են՝ կազմված 2-4 ծաղիկներից։ Արական ծաղիկների ողկույզների թիվը հասնում է 20 հատի, ունեն 4 սմ երկարություն։ Այս ծաղիկը հիմնականում ծաղկում է մայիսին և վերջնականապես հասունանում հուլիսին։ Տերևները պարունակում են 50,4 մգ E վիտամին։ Բազմանում է սերմերով։ Խորհուրդ է տրվում հիմնականում օգտագործել ալպինարիաների ձևավորումներում։ Օգտագործում է նաև ամուր ցանկապատ պատրասստելու մեջ։ Հատապտուղները էլիպսաձև են կամ գնդաձև՝ 0,5-0,9 սմ տրամագծով, կարմիր, անհամ։ Հայկական ՍՍՀ-ի տարածքում հանդիպում է Սևանի ավազանում, որտեղ աճում է վերին լեռնային գոտում, անտառներում, անտառների եզրերին, թփուտներում, քարքարոտ լանջերում։ Բազմանում է սերմերով։ Խոնավասեր է, ցրտադիմացկուն, լուսասեր, պահանջկոտ է հողի նկատմամբ [1]։
Հաղարջենի ալպիական,
Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնականում տարածված է Կովկասում և Եվրոպայում։ Առավելապես շատ է աճում Լոռիում, Իջևանում և Վայքում։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հաղարջենի ալպիական Archived 2015-05-15 at the Wayback Machine.
- ↑ Լ․Վ․ Հարությունյան, Քո շրջապատի թփերը, Երևան, 1984