Հահվե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Հահվե
ԵրկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
Մակերես499,5 հեկտար
Ժամային գոտիUTC+9
Պաշտոնական կայքhahoe.or.kr
Հահվե (Հարավային Կորեա)##
Հահվե (Հարավային Կորեա)

Հահվե (կորեերեն՝ 안동하회마을), Չոսոնների դինաստիայի ժամանակների կորեական ավանդական գյուղ, որը գտնվում է Կորեայի Հանրապետության Անդոնգ քաղաքի մոտ, Հյուսիսային Գյոնգսանգում։ Հիմնադրվել է 16-րդ դարում։

Գյուղը Կորեայի մշակույթի կարևոր մասն է համարվում` պահպանելով Չոսոնի ժամանակաշրջանի ճարտարապետական ոճը, բանահյուսությունը, արժեքավոր գրքեր և կորեական կլանային գյուղերի հին ավանդույթները (ծեսեր, դիմակով պարեր և այլն)։

Հահվե գյուղը կառուցվել է Ֆենշույի սկզբունքներին համապատասխան, դրա համար նախագիծն ունի լոտոսի ձև։

Բնակավայրը 2010 թվականից ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտերի ցանկում` մեկ այլ ավանդական գյուղի` Յանգդոնգի հետ միասին[1]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «World Heritage in Korea».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 1324
ռուս..անգլ..ֆր.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հահվե» հոդվածին։