Հակոբ Ֆարաջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հակոբ Ֆարաջյան
Հակոբ Ֆարաջյան.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝մարզիչ և ծանրամարտիկ
Երկիր՝Flag of the Soviet Union.svg Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն և Flag of Armenia.svg Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբերի 2, 1930(1930-11-02)
Ծննդավայր՝Թիֆլիս, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
Մահվան ամսաթիվ՝հոկտեմբերի 1, 1996(1996-10-01) (65 տարեկան)
Մահվան վայր՝Երևան, Հայաստան
Մարզիչ(ներ)՝Եվգենի Լոպատին

Հակոբ Ներսեսի Ֆարաջյան (նոյեմբերի 2, 1930(1930-11-02), Թիֆլիս, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն - հոկտեմբերի 1, 1996(1996-10-01), Երևան, Հայաստան), խորհրդային ծանրամարտիկ, մարզիչ, ԽՍՀՄ չեմպիոն (1959), Եվրոպայի և աշխարհի առաջնությունների արծաթե մեդալակիր (1959)։ ԽՍՀՄ սպորտի վարպետ (1956)։ ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ (1976)։ Պարգևատրվել է «Աշխատանքի արիության համար» մեդալով (1976)[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակոբ Ֆարաջյանը ծնվել է 1930 թվականի նոյեմբերի 2-ին Թիֆլիսում։ Ծանրամարտով սկսել է զբաղվել 16 տարեկանից Պավել Ղումաշյանի մոտ[3]։ 1955 թվականին դարձել է Վրացական ԽՍՀ թեթև քաշային կարգի չեմպիոն։ 1956 թվականից վերապատրաստվել է Մոսկվայում՝ Եվգենի Լոպատինի ղեկավարությամբ։ 1958 թվականին սահմանել է ԽՍՀՄ ռեկորդ հրում վարժությունում[4]։ 1959 թվականին հաղթել է ԽՍՀՄ առաջնությունում, որն անցկացվել է ԽՍՀՄ ժողովուրդների II ամառային սպարտակիադայի շրջանակներում։ Այս հաջողությունից հետո ընդգրկվել է ԽՍՀՄ հավաքականի կազմում Վարշավայում կայացած աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, որտեղ գրավել է երկրորդ տեղը՝ պարտվելով միայն խորհրդային մեկ այլ մարզիկի՝ Վիկտոր Բուշուևին։

1963 թվականից նա անցել է մարզչական աշխատանքի «Դինամո» մարզական ընկերությունում։ Նրա մարզած ատլետների թվում է եղել Եվրոպայի չեմպիոն և աշխարհի ռեկորդակիր Վալերի Յակուբովսկին։ 1971 թվականին տեղափոխվել է Երևան, որտեղ շարունակել է զբաղվել մարզչական գործունեությամբ «Աշխատանք» (1971-1979) և «Զենիթ» (1979-1988) մարզական ընկերություններում։ 1988-1991 թվականներին եղել է ՀԽՍՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչը։ 1991 թվականից աշխատել է որպես ծանրամարտի Երևանի մարզադպրոցի փոխտնօրեն։ Հայաստան տեղափոխվելուց հետո նրա մարզած ամենահայտնի ծանրորդը Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության և Օլիմպիական խաղերի մեդալակիր Վարդան Միլիտոսյանն է[5]։

Մահացել է 1996 թվականի հոկտեմբերի 1-ին։ Թաղված է Երևանի Շահումյանի գերեզմանատանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2007։
  2. studio 5165m։ «Anunner.com - ՀԱԿՈԲ ՖԱՐԱՋՅԱՆ ՆԵՐՍԵՍԻ»։ www.anunner.com (ամհարերեն)։ Վերցված է 2021-08-11 
  3. «ФАРАДЖЯН Акоп Нерсесович | Российские спортсмены и специалисты | Спортивная Россия»։ infosport.ru (ռուսերեն)։ Վերցված է 2021-08-11 
  4. Десятые, юбилейные...
  5. ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]