Հակոբ Տոնոյանի անվան քաղաքային մարզադաշտ
Արտաքին տեսք
| Տեսակ | մարզադաշտ |
|---|---|
| Ամբողջական անվանում | Հակոբ Տոնոյանի անվան քաղաքային մարզադաշտ |
| Տեղագրություն | Արմավիր |
| Երկիր | |
| Հիմնադրված | 1980 |
| Բացված | 1980 |
| Սեփականատեր | ՀՖՖ |
| Տարողություն | 10 000 |
| Տնային թիմ | Արմավիր |
| Դաշտի չափսեր | 105 × 70 մ |
| Ծածկույթի տեսակը | գազոն |
![]() | |
| |
Հակոբ Տոնոյանի անվան քաղաքային մարզադաշտ (նախկինում՝ «Հոբելյանական» մարզադաշտ, մինչև 2022 թվականը՝ Արմավիրի քաղաքային մարզադաշտ[1]), ֆուտբոլի և այլ մարզաձևերի համար նախատեսված մարզադաշտ Հայաստանի Արմավիր քաղաքում։ Բացվել է 1980 թվականին, Հայաստանի խորհրդայնացման 60-ամյակի տոնակատարությունների ծրագրի ներքո։ Այդ իսկ պատճառով այն կոչվել է «Հոբելյանական»։ Մարզադաշտը կարող է ընդունել 3200 հանդիսական[1]։ 1980 թվականից մինչև 2003 թվականը մարզադաշտը ծառայել է որպես Հայաստանի առաջնության տարբեր խմբերում հանդես եկող «Արմավիր» թիմի տնային հանդիպումների վայր։
2022 թվականին մարզադաշտը վերակառուցվել է, իսկ 2023-ին անվանափոխվել՝ կոչվելով Հակոբ Տոնոյանի անունով[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Արմավիր, Հակոբ Տոնոյանի անվան Քաղաքային մարզադաշտ». www.ffa.am. Վերցված է 2025 թ․ սեպտեմբերի 16-ին.

