Հակոբ Սրապյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հակոբ Սրապյան
Ծնվել էնոյեմբերի 18, 1956
ԾննդավայրՕլավերդ գյուղ, Ախալքալաքի շրջան, Վրաստան
Մասնագիտությունբանաստեծ, լրագրող, ՀԳՄ անդամ
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (ԵՊՀ)

Հակոբ Սրապյան (նոյեմբերի 18, 1956, Օլավերդ գյուղ, Ախալքալաքի շրջան, Վրաստան), բանաստեծ, լրագրող, ՀԳՄ անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակոբ Սրապյան ծնվել է 1956 թվականի նոյեմբերի 18-ին՝ Վրաստանի Ախալքալաքի շրջանի Օլավերդ գյուղում։ 1984 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը[1]: Զբաղվել է մանկավարժական գործունեությամբ: 1991 թվականից եղել է «Նոր Գլաձոր» և «Ձայն վիրահայոց» թերթերի գլխավոր խմբագիրը և միաժամանակ «Հայաստան» թերթի մշակույթի բաժնի վարիչ: 1988-1994 թվականներին բազմիցս եղել է մարտական թեժ կետերում։ 2001 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակոբ Սրապյանը տասնյակ հոդվածներով և ռեպորտաժներով հանդես եկել մամուլում։ Նրա բանաստեղծական տեքստերով գրվել են մի շարք վեպեր, որոնցից են «Շարասյան քայլերգը» և «Քայլերգը»։

1992 թվականին հրատարակվել են նրա «Տառապանքի շղթա», իսկ 1995 թվականին՝ «Վրնջացող լռություն» գրքերը։

Հակոբ Սրապյանի «Տասներկու արծվային թռիչք» գիրքը հրատարակվել է 1998 թվականին, իսկ 2002 թվականին՝ «Անձրևն ու աղջիկը»։

2003 թվականին հրատարակվել է նրա «Փախուստ խնջճույքից» գիրքը։

2007 թվականին լույս է տեսել իր հայրենի գյուղի մասին «Գյուղը լեռան ծոցում» փաստագրական գիրքը:

2012 թվականին՝ «Ծանր փոշի» գիրքը։

Նրա ստեղծագործություններից «Տասներկու արծվային թռիչք»-ը նվիրված է Արցախյան ազատամարտին և 12 ազատամարտիկներին, ովքեր, զոհաբերելով իրենց կյանքը, ապահովեցին Արծվաշենի 4500 ազգաբնակչության տարհանումը: Գիրքն արժանացել է Հայաստանի հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի ժուռնալիստների միության հատուկ մրցանակի:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «AV Production - Հակոբ Սրապյան»։ avproduction.am։ Վերցված է 2019-11-02