Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հակոբ Սանահնեցի կամ Հակոբոս Քարափնեցի (անհայտ [ 1] , Սանահին , Տաշիր-Ձորագետի թագավորություն - 1085 [ 1] , Ուռհա , Փիլարտոս Վարաժնունու պետություն [ 1] ), եկեղեցական գործիչ, դավանաբան, ժամանակագիր։ Սանահնի վանահայր, ապա՝ կաթողիկոս Պետրոս Ա Գետադարձի հակաթոռ (1037 -1038 ) Դիոսկորոսի աշակերտը և մերձավոր գործակիցը։ 1065 թվականին Կոստանդնուպոլսում մասնակցել է հույն բարձրաստիճան կղերականների հետ դավանաբանական բանավեճին , բյուզանդական կայսր Կոստանդին Դուկասի ճնշմամբ կազմել և ստորագրել է հայ և հույն եկեղեցիների միության գիր, որը կայսրի ներկայությամբ պատռել է Հայոց արքա Գագիկ Բ Բագրատունին։ Երևանի Մատենադարանի N 9832 ձեռագրում պահպանվել են արժեքավոր հատվածներ՝ քաղված «Ի ժամանակագրութենէ Յակոբայ քահանայի», հավանաբար, Հակոբ Սանահնեցու՝ կորած պատմական երկից։ Մատթեոս Ուռհայեցին իր «Ժամանակագրություն» կազմելիս օգտագործել է Հակոբ Սանահնեցու երկը (1085 թվականին նախորդած դեպքերի նկարագրությունը), այնտեղից փոխառել բազմաթիվ փաստաթղթերի ու պաշտոնական նամակների (Հովհաննես Չմշկիկ կայսրի՝ Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածին, Ղևոնդ վարդապետին, Վասիլ II կայսրի՝ Հովհաննես-Սմբատ թագավորին և Հայոց կաթողիկոս Սարգիս Ա Սևանցուն առաքած) կրկնօրինակները։
Խաչիկյան Լևոն, Հակոբ Սանահնեցի, ժամանակագիր 11-րդ դարի, - «Բանբեր Երեւանի համալսարանի», 1971, N 1, էջ 22-48։
1 2 3 4 5 6 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 6 (հայ.) — հատոր 6. — էջ 70.
Բառարաններ և հանրագիտարաններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 70 )։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից , որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։